Արիվեդերչէ
Jul 21, 2017 · 1 min read
Ավարտեցի ես մեր կինոն դեռ չսկսված,
Արդեն տիտրերն են և ուրեմն արդեն վերջն է,
Քեզնով հարբած՝ կողմնորոշումս էի կորցրել,
Խակ մտքերից քաշած իմ սեր, արիվեդերչէ:
Ես նախընտրում էի լռությունդ շոշափել,
Ես էի ընտրել հելունը իմ, պատճառն իմ մեջ է,
Շատ հեշտ է սիրելի լինել, բայց ոչ մուսա,
Դու մնացիր դեռ չհյուսած՝ արիվեդերչէ:
Ինձ մոռացիր, բայց մի մատնիր մոռացության,
Մատիդ ինձ խաչ արա ու նոր թերթիր մի էջ էլ,
Ներիր մտքերը իմ հղի֊չմայրացած,
Մնաս բարով, իմ Նորանցած, արիվեդերչէ:


