Զգացմունքների իմ սահարան
Jul 28, 2017 · 1 min read
Ա՜խ, անհանգիստ, կենսահարամ
Զգացմունքների իմ սահարան
Վաղ է տապում`
Ձմեռ է դեռ։
Ու ինձանից մի քանի գրամ`
Օրեր առաջ թրթուռ դառած,
Շատ է շտապում
Դառնալ թիթեռ։
Այն ավազե ժամացույցին
Փնտրում է կորած սլաքներ
Ու չի գտնում։
Փորձում է նորից գուշակել,
Թե ամեն մի լուսանալուց հետո կրկին
Խի՛ է մթնում։
Սպասում է այն, թե երբ պիտի գրկի կրկին
Լուսե մի օր
Իր Սրինգին։


