Խեղդվիր բոժոժում, իմ շերամ

Editor
Դօրիան
Published in
1 min readJan 16, 2018

Խեղդվիր բոժոժում, իմ շերամ,
Դռները հոգուդ գոցիր,
Սպասումին քո պատճառ փնտրելով`
Մետաքսե պատանք մի գործիր։

Խնայիր ցավերդ աղի,
Մոռանալ, նորանալ փորձիր,
Եվ սիրել, բայց մի առավոտ
Ճանապարհել ու չսպասել վերադարձի։

--

--