Հույզերի անատոմիա
Jul 28, 2017 · 1 min read
Խաղն էր մեր խաղացված ու հին
Անծիր սիրո լցված կրքով,
Պահը, ինպես կավատուհի,
Ինձ վաճառեց գիշերը քո:
Եվ աչքերիս մրուրի մեջ
Դու կարդացիր մեղքեր միայն,
Դու կարդացիր դեռ չգրած
Իմ «Հույզերի անատոմիան»:
Ես լճացած քո մտքերին
Մատուցեցի սառույցով հյութ,
Ես տվեցի ցունամիներ
Քո անալյակ, աղի հոգուն:
Եվ հաշվեցիր մտահոգված.
«Խեր, շառ, Աստված»,
Խեր, շառ, էլ ի՞նչ,
Եթե արդեն, ցավոք սրտի,
Սիրել ես ինձ:


