Մարդիկ

Editor
Editor
Jul 21, 2017 · 1 min read

Մարդի՜կ, մարդիկ նայեք՝ տեսեք, ես արտասվել եմ,
Ես հայհոյել եմ լավը իմ բախտի,
Դրսում ու առավել ներսումս սաղ թարսվել է,
Նայեք, ուրախացեք հիմար մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ տեսեք՝ զգացեք, ես կոտրվել եմ,
Ես վաճառել եմ տեղը իմ պատվի,
Տվել, որ կառուցեն այնտեղ բամբասանքները
Իրենց՝ ցրվեն մի քիչ պարապ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ զգացեք՝ լսեք ներսիս ճիչերը,
Փորձում եմ բռնել սանձն ինքս իմ կամքի,
Ես երկնքից օրեր առաջ թողել, իջել եմ,
Երկրից եմ պատրաստվում իջնել, չկամ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լսեք՝ լռեք, արդեն սպառվել եմ,
Հոգնել եղունգներով կառչել կյանքից,
Շտապեք գնել, քանի դեռ չեն սպառվել տոմսերը
Իմ շոու-թաղումի, դատարկ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լռեք՝ կերեք բոլոր ստերս,
Ձեր ցավը թող մեղմվի իմ «ցավերից»
Էլ չեմ պատմի երբեք ես ձեզ իմ սերը․․․ սե՜րս,
Ու ոնց եմ երջանիկ, դժբախտ մարդիկ․․․

Դօրիան

ժամանակակից հայ գրող

)
Editor

Written by

Editor

of dorian.am

Դօրիան

ժամանակակից հայ գրող

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade