Պապարացի
Jul 28, 2017 · 1 min read
Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ։
Ես կծել էի իմ ստորին շրթունքը՝
Հեքիաթ էր ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ․․․
Որքա՜ն էի ստորացել։
Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի։
Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Մի հատուցիր՝
Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի։


