Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե
Jul 28, 2017 · 1 min read
Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե
Ու հեռացիր անդարձ,
Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե,
Չգտնեմ քեզ հանկարծ։
Երեկոյան նորից անհետ կորածներից
Կաղմկի BBC-ն, բայց ես այն չեմ լսի,
Իմ միակ կորստին կփնտրեմ վերստին
Ես պատրանքում։
Փողոցները անավերջ լաբիրինտ են իմ քաղաքում
Եվ նրանցից մեկում, մի տասնահարկ շենքի
Քսանմեկերորդ հարկում կկարդամ ցուցանակ՝
«Ես եմ»։
Պայմանի համաձայն՝
Դուռը եղունգով կծեծեմ,
Կիմանաս, որ փայտե պատնեշի հետևում
Կանգնած եմ ես՝
Չբացես։


