Օրոր
Jul 28, 2017 · 1 min read
Վաղորդյան, ուշացած օրոր՝
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։
Գիշերով լսեցի լացը քո
Ու անզուսպ տարփանքի պահին
Քեզ մոտ սլացա հոգով՝
Համբույրներ ծախելով ուրիշին։
Առավոտը եկավ դանդաղ
Ու ձեռքերս դողում են անվախ,
Հուսահատ ու դաժան ածելին
Քեզ օրոր է երգում, սիրելիս։
Երանի դու երեկ չլացեիր,
Երանի չզգայիր մոր պակաս,
Մեղավոր եմ, որդիս, մեղավոր,
Ուզում եմ, որ ինձ հասկանաս։
Վաղորդյան, ուշացած օրոր՝
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։


