Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ | ՄԱՍ 1

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

Ի՞նչ են անում հայաստանցիները համացանցում, շատերն են փնտրում այց հարցի պատասխանը, շատերն են գրում իրենց ենթադրությունների մասին, սակայն հաճախ որևէ հարցի շուրջ պատկերացումները և իրականությունը խիստ տարբերվում են, իսկ ցանցային ակտիվությունը հաճախ բնութագրում է ժողովրդի հավաքական հետաքրքրությունները և վարքագիծը:

Հետազոտությունը կատարել եմ 2018 թվականի տվյալների հիման վրա: Հետազոտության առարկա հանդիսացող հարթակները շատ են, ուստի ես այն ձեզ կներկայացնեմ մասերով: Առաջին մասով կներկայացնեմ, թե ինչ են փնտրում հայաստանցիները GOOGLE-ում և YOUTUBE-ում:

Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ GOOGLE-ՈՒՄ և YOUTUBE-ՈՒՄ

Հայաստանում համացանցային որոնումներ կատարելու համար հիմնականում օգտագործվում է GOOGLE որոնողական համակարգը: Այն իր հերթին ունի որոնման մի քանի հարթակներ՝

1. Վեբ որոնում (Web search)

2. Նկարների որոնում (Image search)

3. Որոնում լրատվական համակարգում (Google news)

4. Որոնում առևտրային համակարգում (Google shopping)

5. Որոնում YouTube-ում (YouTube search)

Google news և Google shopping համակարգերը մեզ մոտ օգտագործվում են պասիվ եղանակով, ուստի ես կանդրադառնամ վեբ, նկարների և YouTube որոնումներին: Նշեմ, որ այստեղ չեն ինդեքսավորվում այն որոնումները, որոնք կրում են 18+ բնույթ, ուստի ներկայացրածս տվյալներում այդ բառերի մասին տեղեկատվությունը բացակայում է, դրան կանդրադառնամ առանձին հետազոտությամբ: Նշեմ նաև, որ բառերը որոնվել են այն գրվածքով, որով որ նշել եմ իմ հետազոտությունում:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ԹՈՓ 25 | ՎԵԲ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Ստորև ներկայացնում եմ որոնված յուրաքանչյուր բառը ըստ նվազվման կարգի և դրա տարողության ինդեքսը (առավելագույնը՝ 100)՝

1. facebook -100

2. youtube — 89

3. odnoklassniki — 58

4. google — 48

5. ok — 39

6. list — 39

7. Переводчик — 36

8. list am — 32

9. translate — 28

10. eleni oragir — 24

11. eleni oragir@ — 24

12. azatutyun — 21

13. instagram — 20

14. vivaro — 20

15. news — 19

16. dasaran -17

17. vk -16

18. perevodchik -15

19. Погода -14

20. mail -14

21. list.am -14

22. merojax -14

23. dasaran am -13

24. lurer -13

25. shamshyan -13

Եթե այս որոնումները բաժանենք կատեգորիաների, ապա դրանք կլինեն10-ը, ստորև ներկայացնում եմ դրանք ըստ կատեգորիաների և դրանցից յուրաքանչյուրի տարողությունը՝

ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ

Ուսումնասիրելով վերոնշյալը՝ տեսնում ենք, որ ընդհանուր որոնումների մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են սոցիալական կայքերի վերաբերյալ որոնումները՝ փնտրվում են դրանց անունները, որին հաջորդում է հայտարարությունների հարթակը՝ հայկական list.am-ը, որտեղ օգտատերերը նույնպես կատարում են որոնում փնտրելով այս կամ այն ծառայությունը կամ ապրանքը, կամ հենց իրենք են իրականացնում վաճառք: Սրան հաջորդում է Google translate թարգմանչական գործիքի որոնումները, ինչը ենթադրում է, որ օգտատերերը հիմնականում թարգմանում են բառեր և բառակապակցություններ տարբեր նպատակների համար, 4-րդ ամենապահանջված կատեգորիան դրանք լրատվական կայքերն են, 5-րդ տեղում են սերիալները կամ դրանց վերաբերվող հարթակները, հիմնականում որոնվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը և merojax.tv կայքը, որտեղ օգտատերերը իրենց հերթին որոնում են տարատեսակ սերիալներ և հաղորդումներ՝ դիտման նպատակով: 6 — րդ տեղում է հենց Google որոնողական համակարգը, 7 -րդ տեղում է dasaran.am կրթական հարթակը, մինչ վերջին շրջանը, սրա օգտագործումը պատրադիր էր, հենց սրանով է բացատրվում է դրա պահանջարկը, 8-ում Vivarobet բուքմեյքերն է, 9-ում եղանակի տեսությունը և 10-ում mail.ru պորտալը, որը հիմնականում օգտագործվում է մեյլեր ստուգելու նպատակով:

Ուսումնասիրելով օգտատերերի վարքը, կարող ենք ենթադրել, որ հաճախ օգտատերերը ցանկանալով մուտք գործել որևէ կայք, օրինակ facebook.com, բրաուզերի address bar-ում ուղղակի գրում են սոց կայքի անունը առանց գրելու կայքի ամբողջական հասցեն (օրինակ գրում են facebook և սեղմում enter) ուստի շատ դեպքերում տեղափոխվում են google-ի վեբ որոնումների բաժին, որտեղ տեսնում են իրենց կատարած որոնման արդյունքը, իսկ google-ը իր հերթին այն գրանցում է, որպես որոնում: Օգտատերը հայտնվելով Google-ի կողմից ցուցադրվող որոնման էջ, այստեղ սեղմում է ցուցադրված արդյունքի՝ պաշտոնական կայքի հղման վրա՝ այցելելով իրենց կողմից փնտրվող կայք՝ facebook.com: Սա չի նշանակում որ օգտատերը չգիտի տվյալ կայքի հղումը, նա ուղղակի ունի վարքագիծ՝ չգրել ամբողջական հղումը, և անվանումով կատարել որոնում, ցուցադրվող արդյունքով նոր մուտք գործել կայք: Հենց այս նույն վարքագծի արդյունքում է, Նույն սկզբունքով հենց Google բառը Google որոնումներում զբաղեցնում է 2-րդ տեղը, օգտատերերը address bar-ում գրել են Google սեղմել enter որպեսզի մուտք գործեն Google և կատարեն որոնում, իսկ Google-ը այն հաշվարկել է որպես որոնում:

Հայաստանցիները սոց կայքեր այցելում են բավականին շատ, այնտեղ անցկացնում շատ ժամանակ, կատարում քննարկումներ, անցկացնում են միջանձնային շփում, հենց սրա հետ է պայմանավորված, որ սոց կայքերի որոնումները առաջատար են:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ԹՈՓ 25 | ՆԿԱՐՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Ստորև ներկայացնում եմ որոնված յուրաքանչյուր բառը և դրա տարողության ինդեքսը (առավելագույնը՝ 100)`

1. nkarner — 100

2. mercedes — 80

3. happy birthday — 77

4. bmw — 77

5. black — 73

6. iphone — 71

7. armenia — 59

8. с днем рождения — 43

9. love — 42

10. toyota — 35

11. обои — 28

12. flowers — 27

13. tattoo — 22

14. torter — 21

15. lexus — 21

16. tort — 20

17. kartinki — 19

18. цветы -18

19. youtube -16

20. happy birthday flowers -15

21. iphone x -15

22. nikol pashinyan -14

23. facebook -14

24. переводчик -13

25. google -13

Եթե այս որոնումները բաժանենք կատեգորիաների, ապա դրանք կլինեն15-ը, ստորև ներկայացնում եմ դրանք ըստ կատեգորիաների և դրանցից յուրաքանչյուրի տարողությունը՝

ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ

Ուսումնասիրելով այս որոնումները կարող ենք ենթադրել, որ հայաստանցիները սիրում են դիտել մեքենաների նկարներ, մասնավորապես մեծ տեղ են տալիս գերմանական և ճապոնական առաջատար բրենդներին, այնուհետև փնտրում ենք ծննդյան շնորհավորանքի թվային բացիկներ, որոնք ամենայն հավանականությամբ օգտագործում են սոցիալական կայքերում, 3-րդ տեղում հենց նկարներ բառն է, 4-րդում iPhone-ը, 5-րդ փնտրում են գույն, իսկ այդ գույնը սևն է, 6-րդում է Հայաստանը, 7-րդ՝ ծաղիկները, ամենայն հավանականությամբ սոց ցանցերում օգտագործելու նպատակով, 8-րդում սերն է, այստեղի նկարները հիմնականում օգտագործում են որպես հեռախոսի առաջնապատկերի նկար, ինչպես նաև սոց կայքերում, 9-ում տորթերն են, հիմնականում փնտրում են տորթերի դիզայնի գաղափարներ, 10-րդում՝ սոց կայքերը, 11-ում՝ պաստառները, ամենայն հավանականությամբ հեռախոսի և համակարգչի առաջնապատկեր օգտագործելու նպատակով, 12-րդում է դաջվածքները, օգտատերերը փնտրում են գաղափարներ, 13-րդ՝ ՀՀ վարչապետն է, 14-րդ՝ Google-ն է, իսկ 15-ում Google-ի ծառայություններից մեկն է, որը պահանջված է հայ օգտատերի կողմից՝ Google Translate-ը:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ԹՈՓ 25 | ՈՐՈՆՈՒՄՆԵՐ YOUTUBE-ՈՒՄ

Ստորև ներկայացնում եմ որոնված յուրաքանչյուր բառը և դրա տարողության ինդեքսը (առավելագույնը՝ 100)`

1. erger -100

2. azizyanner — 73

3. full house — 63

4. azatutyun — 51

5. nran hatik — 45

6. masha — 45

7. ushacac ser — 42

8. music — 42

9. voske dproc — 41

10. erg — 39

11. erger 2018–38

12. hayko — 35

13. masha medved — 34

14. eleni oragir@ — 33

15. masha i medved — 33

16. korupcia — 32

17. azatutyun radiokayan — 31

18. kino — 28

19. banakum — 26

20. miyagi — 25

21. karmir blur — 25

22. multik — 24

23. nikol — 24

24. lav ereko — 23

25. ful haus — 21

Եթե այս որոնումները բաժանենք կատեգորիաների, ապա դրանք կլինեն 7-ը, ստորև ներկայացնում եմ դրանք ըստ կատեգորիաների և դրանցից յուրքանչյուրի տարողությունը՝

ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ

Կարող ենք փաստել, որ YouTube-ում ամենապահանջվածը դրանք սիթքոմներն ու հումորային հաղորդումներն են, իսկ ամեապահանջված սիթքոմը՝ «Ֆուլ Հաուս»-ը, ամենապահանջված հումորային շոուն՝ «Լավ երեկո»-ն, 2-րդում է երգ բառը, 3-րդում են՝ հայկական սերիալներից որոշները, առաջատարն է՝ «Նռան հատիկ»-ը, 4-րդում մուլտֆիլմերն են, առաջատարն է «Маша и медведь» մուլտֆիլմը, 5-րդում անձիք են՝ Նիկոլ Փաշինյանը և Հայկոն (թե որ Հայկոն է այդքան էլ պարզ չէ), 6-րդում է «Ազատություն ռադիոկայան»-ը, իսկ 7-րդում փնտրում են հենց ֆիլմ բառը:

Այսպիսով, ձեզ ներկայացրեցի, թե ինչ են հայաստանցիները փնտրել Google-ում և YouTube-ում 2018թ.-ի ընթացքում: Նշեմ, որ հնարավոր է տվյալների մինչև 10% շեղում:

Հարգելի ընթերցող, միացի՛ր իմ Facebook-յան էջին, բաց մի թող հետագա հետազոտությունները և նորությունները

--

--