Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ | ՄԱՍ 2

Մոտ մեկ ամիս առաջ հրապարակել էի իմ կողմից կատարված մի հետազոտություն` Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ (ՄԱՍ 1), որտեղ անդրադարձել էի հայաստանցիների կողմից կատարվող Google և YouTube որոնումներին: Տվյալ հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ՝ http://bit.ly/2E7YIyo:

Այժմ կներկայացնեմ, թե ինչ կայքեր են այցելել հայաստանցիները անցած` հունվար, ամսին: Կներկայացնեմ դրանց տեսակները և լսարանի ընդհանուր հետաքրքրությունները:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

ՆԱԽ ԴԻՏԱՐԿԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՅՑԵԼԱԾ TOP 50 ԿԱՅՔԵՐԸ`

ԱՅԺՄ ԴԻՏԱՐԿԵՆՔ ԴՐԱՆՔ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ՝

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՑԵԼՎՈՂ ԹՈՓ ԿԱՅՔԵՐԸ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԱՆԵՐԻ

Այսպիսով, Հայաստանից օգտատերերի կողից այցելած կայքերի 18%-ը եղել են TV Եւ ՎԻԴԵՈ ՀԱՐԹԱԿՆԵՐ, որոնք զբաղեցնում են Հայաստանից այցելած կայքերի ԹՈՓ 50-ի մեծամասնությունը:

ԹՈՓ 50 այցելվող կայքերից այս կատեգորիային են պատկանում ներքոնշյալ 9 կայքերը՝

  1. youtube.com
  2. merojax.tv
  3. gidonline.in
  4. gisher.org
  5. kinogo.cc
  6. armfilm.co
  7. kinogo.by
  8. kinopoisk.ru
  9. ivi.ru

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՅՍ ԿԱՅՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ

Այսպիսով, այժմ դիտարկենք, թե 2019-ի հունվարին ի՞նչ են հայաստանցիները որոնել youtube-ում: Ներկայացնում եմ թոփ 10 որոնված բառերը կամ բառակապակցությունները և դրանց տարողության ինդեքսները (առավելագույնը 100)՝

  1. 2019–100
  2. erger — 81
  3. azizyanner — 56
  4. ushacac ser — 55
  5. sev hanqer — 38
  6. nran hatik — 33
  7. voske dproc — 33
  8. masha — 33
  9. erg — 31
  10. full house — 30

Եթե այս որոնումները դասակարգենք ըստ կատեգորիաների, ապա դրանք կլինեն 4-ը, ստորև ներկայացնում եմ դրանք ըստ կատեգորիաների և դրանցից յուրքանչյուրի տարողությունը ըստ տոկոսի՝

ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՏԱՐՈՂՈՒԹՅԱՆ

Այսպիսով կարող ենք ենթադրել, որ հայաստանցիները Youtube-ում հիմնականում փնտրում են՝

  1. երգեր-40%
  2. հայկական սերիալներ-22%
  3. սիթքոմեր և հումորային հաղորդումներ-21%
  4. մուլտֆիլմեր, մասնավորապես Маша и Медведь մուտֆիլմը-17%

Եթե այս որոնումների մեջ դիտարկենք հայկական բովանդակությունը, ապա կարող եմ փաստել, որ ամենապահանջված բովանդակությունը դրանք սիթքոմերն և հումորային հաղորդումներն են:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

ԱՅԺՄ ԴԻՏԱՐԿԵՆՔ ՀԱՋՈՐԴ 8 ԿԱՅՔԵՐԸ:

Դրանցից 3-ը հայաստանցիները այցելում են հայկական սերիալներ, սիթքոմեր և հումորային հաղորդումներ դիտելու նպատակով՝

  1. merojax.tv
  2. gisher.org
  3. armfilm.co

Հաջորդ 5-ը այցելում են ֆիլմեր դիտելու նպատակով՝

  1. gidonline.in
  2. kinogo.cc
  3. kinogo.by
  4. kinopoisk.ru
  5. ivi.ru
ԿԱՅՔԵՐԸ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ (բացի Youtube.com)

Այսպիսով, դիտարկելով YouTube-յան որոնումները և TV և վիդեո այն կայքերը, որոնք ընդգրկված են Հայաստանից այցելող Թոփ 50 կայքերի շարքում, կարող ենք ենթադրել, որ Հայաստանցիների կողմից առկա է մեծ պահանջարկ հայկական սերիալների, սիթքոմերի և հումորային հաղորդումների նկատմամբ:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Երկրորդ ամենապահանջված կատեգորիան ըստ այցելվող կայքերի քանակի, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՆ են:

ԹՈՓ 50-ին այս կատեգորիայից պատկանում են հետևյակ 7 կայքերը՝

  1. facebook.com
  2. ok.ru
  3. vk.com
  4. instagram.com
  5. twitter.com
  6. linkedin.com
  7. pinterest.com

Կարող ենք փաստել, որ նշված սոցիալական կայքերից հայաստանցիների կողմից առավել ակտիվ օգտագործվում են հետևյալ սոցիալական կայքերը՝

  1. Facebook.com
  2. Instagram.com
  3. Ok.ru

Այս սոցիալական կայքերից յուրաքանչյուրում քննարկվող թեմաները հիմնականում խիստ տարբերվում են միմյանցից, որի մասին կանդրադառնամ առանձին հետազոտության մեջ:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Երրորդ ամենապահանջված կատեգորիան ըստ այցելվող կայքերի քանակի, դա ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՆ են: ԹՈՓ 50-ից այս կատեգորիային բաժին է ընկնում հետևյալ 6 կայքերը՝

  1. news.am
  2. shamshyan.com
  3. 1in.am
  4. mamul.am
  5. tert.am
  6. lurer.com

Ըստ similarweb.com-ի, 1-ին տեղում գտնվող news.am-ը ունեցել է 11.88 միլիոն այցելություն իսկ 6-րդ տեղում գտնվող lurer.com-ը 779.33 հազար:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Չորրորդ ամենապահանջված կատեգորիան ըստ այցելվող կայքերի քանակի, ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ են, սակայն այստեղ ունենք խաբկանք, այս կատեգորիայում ունենք 4 կայք, որից 3-ը Google-ն է, ուղղակի տարբեր դոմենային զոնաներով: Ամեն դեպքում ԹՈՓ 50-ից այս կատեգորիային են պատկանում հետևյալ 4 կայքերը՝

Այս կատեգորիայի տակ հիմնական այցելվող կայքերն են`

  1. Google.com
  2. Yandex.ru
  3. Google.ru
  4. Google.am

Վերոնշյալից կարող ենք ենթադրել, որ հայաստանցիները հիմնականում գերադասում են օգտվել Google-ից:

Ստորև ներկայացնում եմ վիճակագրություն այն մասին, թե որ որոնողական համակարգերն են գերադասում Հայաստանցիները՝

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԸՍՏ ՏՈԿՈՍՆԵՐԻ

Հինգերորդ տեղում են ԽԱՂԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԸ, որոնց հիմնական այցելուները 1990 թվականից այս կողմ ծնված օգտատերերն են, սակայն առավել հայտնի են դպրոցականների շրջանակում:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Հայաստանից այցելվող ԹՈՓ 50 կայքերի մեջ ներառված են հետևյալ 4 խաղային կայքերը՝

  1. friv.com
  2. tankionline.com
  3. gamib.net
  4. y8.com

Վեցերորդ ամենապահանջված կատեգորիան ըստ այցելվող կայքերի քանակի, դա 18+ բովանդակություն տրամադրող կայքերն են, այլ կերպ ասած PORNO կայքերը:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Հայաստանից այցելվող ԹՈՓ 50 կայքերից այս կատեգորիային են պատկանում հետևյալ 3 կայքերը՝

  1. xnxx.com
  2. pornhub.com
  3. xvideos.com

Ի՞ՆՉ PORNO ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԱՅՈՒՄ PORNO ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ:

Հիմք ընդունելով 2018 թվականի դեկտեմբերին pornhub.com կայքի կողմից հրապարակած տվյալները, կարող ենք փաստել, որ Հայաստանից կայք այցելողների 50%-ից ավելին կանայք են: Դա աշխարհի մասշտաբով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Հայաստանցի օգտատերերը հաճախ են lesbians հարցումով տեսանյութեր որոնել, ինչից կարող ենք ենթադրել, որ կայք այցելուների մեծամասնությունը լեսբուհիների պոռնո տեսանյութերի սիրահար է:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

Յոթերերոդ տեղում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿՆԵՐՆ են, որոնք հիմնականում ծառայում են որպես առուվաճառքի հարթակ, ԹՈՓ 50-ի մեջ այս կատեգորիային են պատկանում 3 կայքեր, որոնցից 2-ը մասնագիտացած են մեքենաների թեմայով, այդ կայքերն են՝

  1. list.am
  2. auto.am
  3. copart.com

Ութերորդ տեղում է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵւՏՈՒՐԸ: Այս կատեգորիայի զարգացմանը նպաստել են globbing.com-ը, onex.am-ը և նմանատիպ այլ հարթակները, որոնք սահմաններից դուրս կատարվող առցանց գնումները հայաստանցիներիս համար դարձնում են առավել հասանելի և մատչելի:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

ԹՈՓ 50 կայքերի ցանկում, այս կատեգորիային պատկանող 3 կայք կա՝

  1. aliexpress.com

2. amazon.com

3. ebay.com

Կարող ենք ենթադրել, որ aliexpress.com-ը հայաստանցիների կողմից ամենապահանջվածն է:

Մարտի 19-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM ՊՐՈՖ» դասընթացը, տեղերը սահմանափակ են շտապե՛ք գրանցվել:

9-րդ տեղում բուքմեյքերներն են, 10-ում email-ի ստուգման համակարգերը, 11-ում առցանց հանրագիտարանները, միակ կայքով՝ wikipedia.org, 12-ում ծանոթության կայք է՝ fotostrana.ru, 13-ում կրթական համակարգ է՝ dasaran.am, 14-ում պետական մարմնի կայք է՝ հարկայինի կայքը՝ taxservice.am, 15-ում ծրագրավողներին ուղղված կայք է՝ github.org:

Հարգելի ընթերցող, միացի՛ր իմ Facebook-յան էջին, Telegram ալիքին: Հետևի՛ր ինձ Instagram-ում, LinkedIn-ում:

Տվյալները ըստ similarweb.com-ի:

--

--