ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ SMM-ՇԻԿՆԵՐԸ

Նախ նշեմ, որ եկամուտը ներկայացված է տարեկան կտրվածքով, տվյալները միջին վիճակագրական են, իսկ տեղեկատվության հիմք է հանդիսացել իմ անձնական, իմ ընկերության և մեր գործընկերների սեփական փորձը, միջազգային փորձը, ռեկրուտինգ ընկերությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը և որոշակի այլ բաց տվյալներ:

Սոց ցանցերը արդեն վաղուց բիզնեսի համար վերածվել են մարքեթինգի և վաճառքի արդյունավետ գործիքների:

Սոց ցանցերում թեժ պայքար է ընթանում հաճախորդի համար, քանի-որ այստեղ հաճախորդին առաջարկում են ամեն ինչ, պարող շունիկներից մինչև բրենդավորված խմորեղեն, իսկ հաճախորդի ֆինանսական ռեսուրսները սպառվող են, ուստի պետք է նրան «համոզել» որպեսզի գնի հենց քո ապրանքը կամ ծառայությունը:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Այս պայքարը իրականցվում է SMM մասնագետների միջոցով և հաղթում են նրանք, ովքեր ունեն հիմքային գիտելիքներ, ձևավորված թվային մտածելակերպ, վերլուծելու ունակություններ և աշխատասիրություն:

Սոցիալական ցանցերը այս տարիների ընթացքում ստեղծել և զարգացրել են շատ մասնագիտություններ, որոնք այս պահին աշխատաշուկայում բավականին բարձր են վարձատրվում, այդ մասնագիտություններից են օրինակ՝

· SMM մասնագետ

· Copywriter

· Հաճախորդների առցանց սպասարկման մասնագետ

· Մեդիա հետազոտությունների մասնագետ

· Սոց մեդիա հետազոտությունների մասնագետ

· Targetolog

· SMM վերլուծաբան և շատ այլ մասնագիտություններ:

Այս բոլոր մասնագիտությունները խիստ պահանջված են Հայաստանում և արտերկրում, և դրանք վարձատրվում են բավականին բարձր:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Նախ այս ոլորտում աշխատանքները կարող են կատարվել Freelance տարբերակով, իսկ եթե չեք ցանկանում freelance տարբերակը, կարող եք աշխատանք գտնել որևէ ընկերությունում, կամ համատեղեք:

Եկե՛ք դիտարկենք SMM մասնագետի կողմից առաջարկվող ծառայությունները և դրա շուկայական գները freelance տաբերակով:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Այսպես, SMM-ը իր մեջ կարող է ներառել տարբեր՝ առավել խորացված ծառայություններ կախված ոլորտից, ինչի համագումարում էլ ձևավորվում է պատվերի արժեքը: Այս նյութի շրջանակներում չեմ անդրադառնա պատվերների և ծառայությունների տեսակներին, բայց կներկայացնեմ թե ՄԻՋԻՆՈՒՄ, որքան է արժենում մեկ freelance պատվերը Հայաստանում և մեկ պատվերի համար բացի SMM մասնագետից այլ ինչ մասնագետներ են լինում ներգրավված:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Սովորաբար թիմը բաղկացած է լինում՝

· SMM մասնագետից

· Copywriter-ից

· Designer-ից

· Լուսանկարիչից

Որոնք բոլորն էլ աշխատում են Freelance տարբերակով: Հայաստանում միջին վիճակագրական պատվերը տատանվում է 100.000–200.000 ՀՀ ԴՐԱՄԻ շրջանակներում, իհարկե կախված հատուկ դեպքերից դրանք կարող են կրել փոփոխություններ, միջին վիճակագրական SMM մասնագետը ունակ է 1 ամսվա կտրվածքով իրականացնել 7–12 պատվեր: Իհարկե այս գումարը բաշխվում է նաև թիմի մյուս անդամների միջև, բայց միջին վիճակագրական տվյալներով SMM մասնագետին բաժին է հասնում եկամտի 40%-60%, կախված աշխատանքի ծավալից:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Կարելի է ենթադրել, որ մեկ SMM մասնագետը կարող է մեկ ամսվա կտրվածքով Հայաստանյան շուկայից միջինում աշխատել 600,000–900,000 ՀՀ ԴՐԱՄ:

Ինչպես նշեցի, խոսքը միջին վիճակագրական դեպքերի մասին էր, կախված պատվերից այն կարող է արժենալ նաև միլիոնավոր դրամներ:

Ռուսական շուկայում այս թիվը գերազանցում է միջինում 2–3 անգամ: Ամերիկյան շուկայում այն կարող է գերազանցել 3–6 անգամ:

Իհարկե վերոնշյալ շուկաները ունեն իրենց բարդությունները և պահանջները:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Այժմ դիտարկենք ֆուլլ-թայմ աշխատանքի տարբերակը`

ՀՀ-ում բազմաթիվ գործատուներ փնտրում են արդյունավետ SMM մասնագետների, եկեք հասկանանք, թե որքա՞ն են նրանց վարձատրում աշխատաշուկայում:

Այսպես, եթե դու նոր ես SMM-ում, սովորել ես բոլորովին վերջերս, ունես շատ քիչ գործնական փորձ, քեզ անհապաղ պետք է նույնիսկ անվճար հիմունքներով աշխատել որևէ ընկերությունում, որը քեզ կփոխանցի պրակտիկ փորձ և նոր գիտելիքներ:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Երբ սովորել ես SMM-ը, ունես առնվազն 3 ամիսների փորձ, ապա հաջորդ 6 ամիսներին, որպես x ընկերության աշխատակից կարող ես աշխատել 2500$-4000$:

Արդեն ունենալով մշակված հմտություններ և մոտ 1 տարվա փորձ մասնագետը հաջորդ 1 տարվա ընթացքում կարող է աշխատել 5000$-7000$:

2 տարի փորձ ունեցող մասնագետը առաջիկա մեկ տարում կարող է աշխատել 7500$-9500$:

3–4 տարվա մասնագետը ՀՀ շուկայում կարող է մեկ տարվա կտրվածքով աշխատել 9500$-15,000$:

5+ տարինեով մասնագետը մեկ տարվա կտրվածքով կարող է աշխատել 17,000$+ գումար:

ԴԱՐՁԵ՛Ք SMM ՄԱՍՆԱԳԵՏ, ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ՏԱՐՈՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ «SMM 0»-ԻՑ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ԱՄՆ շուկայում պատկերը այլ է, 1–3 տարի աշխատանքային փորձ ունեցող SMM մասնագետի միջին աշխատավարձը ԱՄՆ շուկայում տարեկան կազմում է 50,528$ դոլար իսկ առավելագույնը 69,000$, SMM մենեջերը, ով SMM ոլորտում ունի 2–4 տարիների փորձ, ԱՄՆ շուկայում միջինը ստանում է 81,078$ աշխատավարձ, առավելագույնը 115,000$: Ռուսաստանյան շուկայում նույնպես մասնագիտությունը ունի մեծ պահանջարկ, Ռուսաստանում 1–3 տարիների փորձ ունեցող SMM մասնագետի միջին աշխատավարձը կազմում է 28,000$-40,000$, իսկ SMM մենեջերի աշխատավարձը արդեն տատանվում է 35,000$-48,000$:

Այնպե՛ս որ, ձեռք բերեք խորացված հմտություններ այս ոլորտում, վաստակե՛ք գումար:

Նշեմ, որ 07.08.2019-ին կմեկնարկի իմ կողմից անցկացվող «SMM 0»-ից, որի ընթացքում դուք կստանաք պրակտիկ և հիմքային գիտելիքներ և ձեռք կբերեք թվային մտածելակերպ:

--

--