ՎԻԴԵՈ ՄԱՐՔԵԹԻՆԳ | 7 ԽԵԼԱՀԵՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիդեո մարքեթինգի մասին դեռ շատ ենք խոսելու: Մեր օրերում վիդեո մարքեթինգը թվային մարքեթինգի անբաժանելի մասն է կազմում: Այն հիանալի եղանակ է բրենդինգի համար: 2 րոպե տևողությամբ տեսանյութը կարող է ավելի շատ տեղեկատվություն հաղորդել քան մեկ գրառումը կամ հոդվածը բլոգում: Մյուս կողմից, օգտատերերի մեծ մասը թվային տարածքում մեծամասամբ փնտրում են ժամանց, իսկ բիզնեսի տեղեկատվությունը տեսանյութի միջոցով մատակարերելը շատ ավելի հեշտ է սարքել ժամանցային, մյուս կողմից այն ավելի ընդգծված է հաղորդում այն էմոցիան, որը բիզնեսը ցանկանում է հասցնել իր թիրախային լսարանին, իսկ սա կարևոր է, քանի-որ էմոցիան վաճառքի մղող կարևոր կետերից է:

Ապրիլի 16-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, շտապեք գրանցվել

Հետազոտությունները ասում են, որ 72 ժամ անց, միջին վիճակագրական մարդը հիշում է իր կարդացած տեղեկատվության 10%-ը, իսկ տեսանյութերի դեպքում այն կազմում է 65%: Սա նույնպես փաստում է վիդեո մարքեթինգի դրական ազդեցության մասին:

Այսօր Ձեզ կներկայացնեմ իմ կողմից ընտրված 7 տեսանյութեր, որոնք բացի վիդեո մարքեթինգի հիանալի օրինակ լինելուց նաև վիրուսային տեսանյութերի հիանալի օրինակներ են:

Առաջինը e5.ru-ի (այժմ perekrestok.ru) «Хомяк троллит ДПСника» տեսանյութն է: Տեսանյութը ընդամենը 57 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 13.500.000 դիտում, ավելի քան 57.000 հավանում և մոտ 3300 բացասական արձագանք (dislike):

Երկրորդը S7 ավիաուղիների տեսանյութն է, որը իմ համեստ կարծիքով ուղղակի ՇՔԵՂ է, այն ֆիլմային է և անվանված է «Фотографии сбываются»: Տեսանյութը 1 րոպե 22 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 10.600.000 դիտում, ավելի քան 8500 հավանում և մոտ 2900 բացասական արձագանք (dislike):

Երրորդը նայել եմ ավելի քան 100 անգամ, այն ուղղակի հիանալի է, փոխանցվող էմոցիաները շատերի համար արցունքների պատճառ են դառնում, շատերը այս տեսանյութից հետո փոխել են իրենց կյանքը: Միգուցե զարմանալի լինի, բայց այս տեսանյութը ՌԴ զինված ուժերի համար նախատեսված մարքեթինգային տեսանյութ է: Այն անվանված է` «Это… первый день твоей НОВОЙ жизни»: Տեսանյութը 1 րոպե 1 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 2.500.000 դիտում, ավելի քան 26.000 հավանում և մոտ 5000 բացասական արձագանք (dislike):

Ապրիլի 16-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, շտապեք գրանցվել

Չորրորդը ինձ համար լավագույններից է պրոդուկտի դիրքավորման տեսանկյունից: Տեսանյութում McDonald’s-ը ներկայացնում է իր նոր պրոդուկտներից մեկը: Տեսանյութը 15 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 9.700.000 դիտում:

Հինգերորդը ЦИАН-ի տեսանյութն է: Ընկերությունը զբաղվում է, բնակարանների առ ու վաճառքով, վարձակալությամբ: Տեսանյութը 2 րոպե 3վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 750.000 դիտում, ավելի քան 1100 հավանում և մոտ131 բացասական արձագանք (dislike):

Վեցերորդում ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած Pokemon-ի տեսանյութն է: Այն հիանալի է, մոտիվացնում է դիտորդին, որն էլ հանդիսացել է տեսանյութի լայն տարածման պատճառներից մեկը: Տեսանյութը 1 րոպե 10 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 25.700.000 դիտում, ավելի քան 137.000 հավանում և մոտ 6900 բացասական արձագանք (dislike):

Ապրիլի 16-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, շտապեք գրանցվել

Յոթերորդը Huawei հակասություններ առաջացնող տեսանյութն է, որը հրապարակվել է գրեթե 5 տարի առաջ` 2014 թվականի փետրվարին, այն ներկայացնում է սմարթֆոնի 2014 թվականին համապատասխան ֆունկցիաները: Տեսանյութը բավականին շատ է քննարկվել սոց ցանցերում, այն կրում է «Телефон для России» անունը: Տեսանյութը 1 րոպե 34 վայրկյան է, Youtube-ի հիմնական աղբյուրում ստացել է ավելի քան 1.300.000 դիտում, ավելի քան 7100 հավանում և մոտ 1600 բացասական արձագանք (dislike):

Հարգելի ընթերցող, միացի՛ր իմ Facebook-յան էջին, Telegram ալիքին: Հետևի՛ր ինձ Instagram-ում, LinkedIn-ում:

--

--