11 ՓԱՍՏ SMM-Ի ՄԱՍԻՆ

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

2018-ի ընթացքում աշխատելով բազմաթիվ բիզնեսների հետ, ունենալով հանդիպումներ և քննարկումներ ոլորտի այլ մասնագետների հետ, մասնակցելով լոկալ և միջազգային ոլորտային իվենթների, ուսումնասիրելով ոլորտը և այս ամենի հիման վրա ձևավորելով սեփական կարծիք, դրա հիման վրա մշակել եմ 11 փաստ, որը պետք է իմանա ՑԱՆԿԱՑԱԾ SMM մասնագետ և ՑԱՆԿԱՑԱԾ մարդ, ում աշխատանքը առնչվում է SMM-ի հետ:

ԿԱՐԵւՈՐԸ SMM-ում

SMM-ում ԱՄԵՆԱԿԱՐԵւՈՐԸ բովանդակության (ցանացած տեսակի տեքստ, ֆոտո, վիդեո, քուիզներ և այլն) ՈՐԱԿՆ է, այլ ոչ թե դրա տեղադրման (փոստ անելու) ժամն ու օրական գրառումների (փոստերի) քանակը:

Պետք չէ ստեղծել արհեստական սահմաններ, հաջողության գաղտնիքը լավ բովանդակության մեջ է:

ԲԱՑԱՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Աշխատե՛ք ԲԱՑԱՍԱԿԱՆԻ հետ և ԸՆԴԴԵՄ բացասականի: Facebook-յան ալգորիթմը հայտնաբերում է բացասական մեկնաբանություններ ունեցող գրառումները և դրանք իջեցնում է նյուզֆիդի ներքևի հատված՝ խոչընդոտելով դրա տարածմանը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմնականում օգտագործե՛ք վիդեո բովանդակություն, այժմ մարդիկ ավելի շատ նայում են քան կարդում:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

INSTAGRAM-Ի ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով աճի տեմպերը և իրականացվող գովազդի էֆֆեկտիվությունը, կարող եմ փաստել, որ 2019-ին Instagram-ը շատ դեպքերում ռեստորանային բիզնեսի համար լինելու է առավել արդյունավետ հարթակ քան ֆեյսբուքը:

ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ և ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Անցկացրե՛ք հարցումներ, դրանք օգնում են բարձրացնել էջերի ակտվիությունը և տալիս են հնարավորություն կատարել թիրախավորում:

Հարցումները արդյունավետ գործիք են թիրախավորում կատարելու համար:

ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխատե՛ք ոլորտային ինֆլուենսերների հետ (կարծիք ստեղծողների), ձեր աշխատողներին դարձրե՛ք ոլորտային ինֆլուենսերներ: Այն կօգնի ձեզ բարձացնել վստահությունը բրենդի հանդեպ, ապահովել ակտիվություն և տեսանելիության բարձրացնում:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ԿԱՐԾԻՔ ԹԵ՞ ԽՈՐՀՈՒՐԴ

Գրառման միջոցով մի հարցրեք կարծիք, այլ հարցրեք խորհուրդ: Եթե դուք հարցնում եք կարծիք, դուք օգտատերին վերածում եք քննադատի, իսկ եթե հարցնեք խորհուրդ նա «կանցնի» ձեր կողմ և կկիսվի իր փորձով և ուղղակի կաջակցի ձեզ:

ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ

Դուք և ձեր հետևորդները ունեք տարբեր ճաշակ: Այն վիզուալ բովանդակությունը, որը հավանում եք դուք, միգուցե նրանց ընդհանրապես դուր չգա, կատարեք թեստավորումներ և համագործակցե՛ք դիզայների հետ, այն կօգնի ձեզ բարձացնել կոնվերսիան:

ԹՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ

Արդեն 2020 թվականին օգտատերերի հետ շփումը 85%-ով կլինի ավտոմատացված: Իհարկե այստեղ մեծ դեր կունենան հենց չատ-բոտերը, օր առաջ ինտեգրեք դրանք ձեր բիզնեսին:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ՎԻԴԵՈԻ ՄԱՍԻՆ

2019-ին վիդեոբովանդակությունը կզբաղեցնի ինտերնետ-տրաֆիկի 80%-ը, ինչը նշանակում է, որ Story-ին, IGTV-ին և ուղիղ եթերներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Եղե՛ք անկեղծ, խոսե՛ք ձեր բրենդի մասին անկեղծ՝ ներկայացնելով մարդուն բրենդի մեջ, այլ ոչ թե բրենդը մարդու: Այս պարզ կանոնը կօգնի ձեզ բարձրացնել էջի ակտիվությունը և տեսանելիությունը:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

--

--