2 «ԹԱՔՆՎԱԾ» ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԻՔ FACEBOOK-ԻՑ

Ձեզ կներկայացնեմ 2 բիզնես գործիք Facebook-ից, որի մասին գիտեն քչերը, օգտագործում են ավելի քչերը: Ունեմ նաև մշակած 3–րդ գործիքի մասին տեղեկատվություն, սակայն այն բոնուս է, և եթե ցանկանում եք ստանալ տեղեկատվություն նաև այս մասին, ապա միացե՛ք իմ Telegram ալիքին, որտեղ այն կհրապարակեմ 2019 թվականի հունվարի 27-ին: Իմ Telegram ալիքին կարող եք միանալ անցնելով այս հղումով` https://goo.gl/1RJKbj:

Մինչ նյութս սկսելը, Ձեզ հետ կիսվեմ մի նորությամբ՝ skillrocks-ի հետ համագործակցությամբ իմ կողմից անցկացվող «SMM 0-ից» դասընթացից գրեթե 2 շաբաթ առաջ «SMM-Ի 11 ԹՐԵՆԴՆԵՐԸ 2019-Ի ՀԱՄԱՐ» թեմայով անցկացնում եմ ԱՆՎՃԱՐ մաստերկլաս Skillrocks-ում: Գրանցվե՛ք մաստերկլասին հենց այսօր և առաջինը տիրապետեք 2019թ.-ի SMM թրենդներին, հաղթե՛ք Ձեր մրցակիցներին: Մանրամասները այստեղ՝ https://goo.gl/TZVodv:

ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐ 1. Facebook messenger-ի պլագին Ձեր կայքի համար

Ի՞ՆՉ ՏԵՍՔ ՈԻՆԻ ԱՅՆ

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ. Համակարգի միջոցով դուք կճանաչեք Ձեր կայքի այցելուներին: Համակարգը Ձեզ է փոխանցում այն մարդու ֆեյսբուքյան էջի բաց տվյալները, ով օգտվում է կայքում տեղադրված մեսինջերից, այլ կերպ ասած՝ Ձեզ հասանելի են դառնում օգտատիրոջ ֆեյսբուքյան էջը:

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ. Այցելուի կողմից գրված նամակները հասանելի են դառնում Facebook-յան էջի նամակներ բաժնում, SMM մասնագետը հնարավորություն ունի առանց այլ գործիքներից օգտվելու պատասխանել նամակներին անմիջապես, նաև հնարավորություն եք ստանում թե՛ ֆեյսբուքյան և թե՛ կայքի նամակները հավաքագրել, դասակարգել և մշակել մեկ վայրում:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ. Օպերատորի օնլայն չլինելու դեպքում, ինչպես ստանդարտ վեբ չատերում՝ այստեղ կայքի այցելուն ստիպված չէ թողնել իր էլ հասցեն կամ հեռախոսահամարը հետադարձ կապի համար, Ձեր պատասխանը ուղարկվելու է օգտատերի Facebook messenger-ին: Չհաշված այն փաստը, որ նամակագրությունը վարելով messenger-ում, կոնվերսիան բարձացնում ենք մի քանի անգամ, քան դա կլիներ e_mail-ում:

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Եւ ՏԵՂԱԴՐԵԼ ԿԱՅՔՈՒՄ

  1. Մտե՛ք Ձեր բիզնես էջի կարգավորումների բաժինը (Settings/Настройки):
  2. Ձախակողմյան հատվածից բացեք Messenger հարթակը (Платформа Messenger/Messenger platform)՝ մուտք գործելով բաժին:

3. Աջ կողմում կտեսնեք հաճախորդների հետ նամակագրության պլագինի թաբը, բացե՛ք այն:

4. Մտնելով տվյալ բաժին կտեղափոխվեք հաճախորդների հետ նամակագրության պլագինի կարգավորումները մեկնարկելու հատված, մեկնարկե՛ք դրա կարգավորումը (Set Up/Настроить):

5. Կբացվի Pop Up, գնացե՛ք առաջ (Next/Далее):

6. Առաջարկվող ցանկից ընտրեք չատի լեզուն:

7. Խմբագրեք ողջույնի տեքստը:

8. Գնացեք առաջ (Next/Далее):

9. Ընտրեք պատասխանելու արագությունը, որը երևալու է չատում:

10. Ընտրեք Ձեր բիզնեսին համապատասխան գույն, նույնիսկ կարող եք ներմուծել Ձեր բրենդի գույնը՝ մուտքագրելով գույնի համապատասխան կոդը:

11. Գնացե՛ք առաջ (Next/Далее):

12. Այնուհետև ավելացրեք Ձեր կայքի դոմենային հասցեն(դոմեյնի սկզբում գրելով https://), քոփի արեք կոդը աջակողմյան հատվածից և ուղարկեք Ձեր ծրագրավորողին:

13. Կարող եք հենց այս էջից կոդը մեյլ անել Ձեր ծրագրավորողին՝ օգտվելով համապատասխան հնարավորությունից:

14. Վերջացրեք կարգավորումները (Finish/Готово): Կոդը կայքում դնելուց և պահպանելուց հետո հաճախորդների հետ նամակագրության պլագինը կհայտնվի Ձեր կայքում:

ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐ 2. Նամակների մասսայական ուղարկում ֆեյսբուքյան բիզնես էջի բաժանորդների շրջանակում

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՄԻԱՑԵ՛Ք ԻՄ ՄԱՍՏԵՐԿԼԱՍԻՆ՝ «SMM-Ի 11 ԹՐԵՆԴՆԵՐԸ 2019-Ի ՀԱՄԱՐ» թեմայով անցկացնում եմ ԱՆՎՃԱՐ մաստերկլաս Skillrocks-ում:

Էլ. նամակների մասսայական տարածման սկզբունքով Facebook-ը հնարավորություն է տալիս կատարել նամակների մասսայական տարածում բիզնես էջի բաժանորդների շրջանակում, այսինքն Ձեր էջի բաժանորդները կարող են ստանալ նամակ իրենց մեսինջերին Ձեր բիզնես էջի անունից:

Ուղղակի կա մի խնդիր` նամակը չպետք է պարունակի գովազդ:

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Այն հնարավորություն է տալիս ստեղծել հարաբերություններ Ձեր էջի բաժանորդների հետ և վարել այդ հարաբերությունները: Այն հնարավորություն է տալիս նաև բարձրացնել էջի ակտիվությունը և մեծացնել լսարանը՝ ներգրավելով նոր բաժանորդներ:

Օրինակ, երբ դուք առանց թիրախավորման տեղադրում եք որևէ գրառում, դա հասանելի է դառնում ցանկացած մարդու, նույնիսկ նրանց, ովքեր Ձեր էջի բաժանորդ չեն հանդիսանում, մյուս կողմից՝ չնայած նրան, որ դա հասանելի է ցանկացած օգտատերի, միևնույն է հաշվի առնելով Facebook-յան ալգորիթմի սկզբունքները, գրառումը տեսանելի չի լինում Ձեր հետևորդներից շատերին, ուստի, հնարավոր է, որ ոչ բոլորը տեսնեն և կարդան Ձեր գրառումը:

Օգտվելով այս գործիքից, դուք միմիայն Ձեր էջի բաժանորդների համար կարող եք մշակել և տարածել տեղեկատվություն, ուղարկելով այն հենց իրենց մեսինջերին, որը հնարավորություն է ստեղծում հասանելի դառնալ Ձեր էջի բոլոր բաժանորդներին, ինչպես նաև այն շատ լավ մոտիվացիա է, որպեսզի օգտատերերը միանան Ձեր էջին՝ դառնալով բաժանորդ, չէ՞ որ միայն այդ դեպքում նրանք հնարավորություն կստանան ստանալ այն տեղեկատվությունը, որոնք դուք կիսվում եք միայն և միայն Ձեր էջի բաժանորդների հետ: Մյուս կողմից Messenger-ի միջոցով նրանց մատակարելով որակյալ բովանդակություն դուք կնպաստեք էջի ակտիվության և տեսանլիության աճին:

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

  1. Մտե՛ք Ձեր բիզնես էջի կարգավորումների բաժինը (Settings/Настройки):
  2. Ձախակողմյան հատվածից բացեք Messenger հարթակը (Платформа Messenger/Messenger platform)՝ մուտք գործելով բաժին:

3. Իջե՛ք ներքև, գտե՛ք նամակագրության ընդլայնված հնարավորությունները (Расширенные функции для переписок/Advanced Messaging Features), Subscription Messaging-ի անմիջապես կողքից սեղմեք Request:

4. Այնուհետև ընտրեք, թե ինչ եք ուղարկելու Ձեր օգտատերերին, դա չպետք է լինի գովազդ:

Կատեգորիաները 3-ն են՝

ա) Նորություններ

բ) Արդյունավետություն

գ) Անձնական հետազոտություն:

5. Նշեք այլ դեպքեր, թե երբ եք պատրաստվում օգտագործել այս հնարավորությունը, գրեք դրանց տեսակների մասին և նշեք, թե որքան հաճախ եք պատրաստվում ուղարկել հաղորդագրություններ:

6. Գրեք 2, 3 օրինակ, թե ինչպիսի հաղորդագրություններ եք պատրաստվում տարածել, այդ հատվածում ցուցադրված են օրինակներ, թե ինչպիսի հաղորդագրություններ է թույլատրվում տարածել և ինչպիսինները ոչ, հետևելով դրանց՝ կազմեք Ձեր օրինակները: Ցանկալի է գրել 3 օրինակ:

7. Եթե ցանկանում եք օգտվել այս հնարավորությունից կարդացեք ֆեյսբուքի կողմից առաջ քաշվող պայմանները և համաձայնվեք դրանց հետ:

8. Այնուհետև պահպանեք փոփոխությունները (Save Draft/Сохранить черновик):

9. Ուղարկեք հայտը դիտարկման (Submit For Review):

10. Ուղարկելուց հետո 5 օրերի ընթացքում Facebook-ը Ձեզ կծանուցի Ձեր հայտի կարգավիճակի մասին, արդյոք այն հաստատվել, թե մերժվել է:

Եթե Facebook-ը հաստատի Ձեր դիմումը դուք կկարողանաք ուղարկել մասսայական հաղորդագրություններ Ձեր էջի բաժանորդներին:

Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ նաև 3-րդ գործիքին, ապա միացե՛ք իմ Telegram ալիքին, որտեղ այն կհրապարակեմ 2019 թվականի հունվարի 27-ին: Իմ Telegram ալիքին կարող եք միանալ անցնելով այս հղումով` https://goo.gl/1RJKbj:

Հետևե՛ք ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ և ԲԻԶՆԵՍԻ մասին իմ գրառումներին, հետազոտություններին, միացե՛ք Facebook-յան իմ էջին:

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՄԻԱՑԵ՛Ք ԻՄ ՄԱՍՏԵՐԿԼԱՍԻՆ՝ «SMM-Ի 11 ԹՐԵՆԴՆԵՐԸ 2019-Ի ՀԱՄԱՐ» թեմայով անցկացնում եմ ԱՆՎՃԱՐ մաստերկլաս Skillrocks-ում:

--

--