9 ԵՂԱՆԱԿ, INSTAGRAM-Ի ԷՋԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. ՕԳՏՎԵ՛Ք ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏԵՂԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԵ՛Ք ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԺԱՄԸ Եւ ՕՐԸ

Ուսումնասիրե՛ք Instagram-ի Ձեր բիզնես էջի վիճակագրությունը, տեսեք, թե ո՞ր օրերին և ժամերին են ակտիվ Ձեր էջի հետևորդները: Օգտվե՛ք այդ հնարավորությունից` տեղադրե՛ք գրառումներ առավել ակտիվ օրերին և ժամերին:

2. ՊԱՏՐԱՍՏԵ՛Ք Եւ ՏԵՂԱԴՐԵ՛Ք ՎԻԴԵՈ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիդեոն ստանում է մեծ տարածվածություն և էջին տալիս է մեծ ակտիվություն, ուղղակի հիշե՛ք դրա մասին և օգտագործե՛ք այն:

3. ԱՆՑԿԱՑՐԵՔ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՔ ՀԱՐՑՈՒՄ

Վստահ եմ, որ գիտեք, մեկնաբանությունները բարձրացնում են գրառման օրգանիկ տարածվածությունը, ուստի հարկավոր է շփվել Ձեր հետևորդների հետ, նրանց հարցեր տվեք, կազմակերպե՛ք մրցույթ, նրանցից խնդրեք խորհուրդ այս կամ այն հարցի վերաբերյալ, այս մեթոդով դուք կարող եք գրանցել ռեկորդային աճ:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

4. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ UGC ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Վստահ եմ , ձեզանից շատերը հիմա մտածում են ի՞նչ է նշանակում այս UGC-ին: Դա օգտատիրոջ/հաճախորդի կողմից ստեղծված բովանդակությունն է, որը նրանք կազմում և հրապարակում են Ձեր ծառայության կամ ապրանքի վերաբերյալ: Դրանք վերահրապարկեք Ձեր բիզնես էջում (Օրինակ screenshot-ի) միջոցով: Այսպիսով դուք կմեծացնեք հավանականությունը, որպեսզի օգտատերերը գրեն Ձեր բրենդի մասին, հրապարակեն իրենց էջում և նշեն Ձեր բիզնես էջը, չէ՞ որ նրանք էլ իրենց հերթին ցանկանում են հայտնվել Ձեր էջում, ցանկանում են, որ դուք իրենց կողմից ստեղծած բովանդակությունը վերահրապարակեք, այդպիսով օգնելով նրանց ձեռք բերել նոր հետևորդներ:

5. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՍԹՈՐԻՆԵՐԸ

Եթե Story-ների համար կազմեք համապատասխան ռազմավարություն, որի շնորհիվ կարողանաք ապահովել թիրախային դիտումներ, ապա դա կլինի հիանալի, քանի-որ, եթե օգտատերը բազմաթիվ անգամներ է դիտում Ձեր կողմից հրապարակված story-ին, այդ դեպքում Ձեր էջի գրառումները նրա feed-ում զբաղեցնում են լավ դիրքեր և նա մշտապես կտեսնի Ձեր հրապարակումները:

6. ՕԳՏՎԵՔ INSTAGRAM-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Համաձայն եմ, տարօրինակ է հնչում, բայց վճարովի գովազդը օգնում է բարձրացնել օրգանիկ տարածվածությունը նույնպես:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

7. ԱՐԵՔ ՔԻՉ, ԲԱՅՑ ՈՐԱԿՅԱԼ

Հրապարակե՛ք 1 ֆանտաստիկ լուսանկար, 20 հասարակ նկարի փոխարեն, մեկ ապշեցուցիչ տեսանյութ 20 տեսանյութի փոխարեն, որոնք ոչինչ չունեն ասելու: Որակը ամենաառաջնայինն է: Բայց երկար ժամանակ հրապարակումներ չանելը նույնպես սխալ է, ձեր օգտատերերը ուղղակի կմոռանան Ձեր մասին:

8. ՍՏԵՂԾԵՔ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ INSTAGRAM-Ի ՀԱՄԱՐ

Ինստագրամը դա վիզուալ սոցիալական ցանց է, շատ դեպքերում տեքստային բովանդակությունը այստեղ երկրորդական է, ուստի հարկարվոր է ստեղծել բովանդակություն հատուկ Instagram-ի համար, շեշտը դնելով վիզուալ լուծումների վրա:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

9. ԵՂԵՔ ԱԿՏԻՎ Եւ ՊՈԶԻՏԻՎ

Այո՛, դա կարևոր է: Կիսվե՛ք դրական և որակյալ տեղեկատվությամբ, շնորհակալ եղեք Ձեր էջի հետևորդներին, նրանց հետ կառուցե՛ք հարաբերություններ:

Հարգելի ընթերցող, միացի՛ր իմ Facebook-յան էջին, բաց մի թող հետագա հետազոտությունները և նորությունները:

--

--