SММ-ի 11 թրենդները 2019-ի համար

Փետրվարի 1-ին skill.am-ում skillrocks-ի շրջանակներում կազմակերպել էինք մաստերկլաս` «SММ-ի 11 թրենդները 2019-ի համար» թեմայով, որի տոմսերը ընդամենը մի քանի ժամում սպառվեցին, և հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները նույն մաստերկլասը անցկացրեցի նաև փետրվարի 2-ին: Սակայն մինչև այսօր ստանում եմ բազմաթիվ նամակներ և զանգեր մարդկանցից, ովքեր չեն կարողացել մասնակցել մաստերկլասին, խնդրում են իրենց հետ կիսվեմ օրվա բովանդակությամբ:

Բնական է, որ այս եղանակով չեմ կարող ներկայացնել այն ամենը ինչ խոսել եմ 2.5–3 ժամ շարունակ, սակայն կներկայացնեմ այն 11 թրենդները, որոնց շուրջ ծավալվեց այդ օրերի ամբողջ քննարկումն ու մաստերկլասը:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ | SMM, ՈՐԻ ՀԻՄՔԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Սոց ցանցերը, մեսինջերները, վիդեոհոսթինգները ինտեգրվում են միմյանց և դառնում են մեկ ընդհանուր մեդիա հարթակ:

Այս մեդիահարթակներում առկա են տասնյակ մարքեթինգային հնարավորություններ, իսկ դրանց ինտեգրումն ու օգտագործումը առանց հստակ մշակված ռազմավարության չի կարող լինել արդյունավետ:

Պետք է ստեղծել ընդհանուր SMM քաղաքականություն և մշակել ռազմավարություն յուրաքանչյուր SMM պրոդուկտի համար առանձին` միաժամանակ յուրաքանչյուրի համար ներդնելով հպման կետեր:

2. ՉԱՏԲՈՏԵՐ և ՄԵՍԻՆՋԵՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ | ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ, ԱՐԱԳ Եւ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ

Միջազգային հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ անցյալ տարվա` 2018-ի, տարեվերջում ընկերությունների մոտ 28%-ն է մեսինջերները օգտագործում մարքեթինգի համար, Հայաստանում այս թիվը շատ ավելի ցածր է: Մյուս կողմից դրա ընձեռած հնարավորությունները անգերազանցելի են, իսկ արդյունավետությունը` բարձր: Կանխատեսվում է, որ 2020 թվականին հաճախորդների հետ շփման 85%-ը կլինի ավտոմատացված:

3. ՎԻԴԵՈՄԱՐՔԵԹԻՆԳ | ԱՎԵԼԻ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այժմ մարդիկ ավելի շատ նայում են քան կարդում: Այն ժամանցային է և հիանալի մեթոդ տեղեկատվությունը փոխանցելու համար, մյուս կողմից սոցիալական կայքերի և վիդեոհոսթինգների պայքարը ծնել և զարգացնում է այս թրենդը: Օգտվե՛ք ստեղծված հնարավորությունից:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

4. ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Օգտատերերը արդեն հստակ տարբերում են գովազդը ոչ գովազդից: Օգտատերերը արդեն հասկացել են նաև, որ սելեբրիթիների կողմից ներկայացվող ապրանքները նույնպես հանդիսանում են գովազդ, ուստի դրանց արդյունավետությունը նույնպես նվազել է: Այսօր մեծ արդյունավետություն է ձեռք բերում ինֆլուենսեր մարքեթինգը:

5. ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Անհատական մոտեցման սկզբունքը կօգնի Ձեզ գրանցել վաճառքների առավել բարձր ցուցանիշ, այն Ձեզ կտա մրցակցային հստակ առավելություն: Ըստ հետազոտական տվյալների` հարցվածների 56%-ը ասել են, որ հակված կլինեն գնել որևէ ապրանք կամ ծառայություն այն դեպքում, երբ ընկերությունը հիշի և իրեն դիմի իր անունով, իսկ 58%-ը հակված են կատարել գնումներ, երբ առաջարկը ձևավորված կլինի իր նախկինում կատարած գնումների հիման վրա:

6. ՍԹՈՐԻՆԵՐ

Սթորիները հայտնվեցին և արագորեն տարածվեցին գրեթե բոլոր առաջատար սոցիալական կայքերում, ինչը խոսում է նաև դրա բարձր արդյունավետության մասին: Դրա արդյունավետության մասին հարցմանը մասնակցած ընկերությունների ընդամենը 1.9%-ն են այն որակել անարդյունավետ, մյուս կողմից սոցիալական կայքերը վերազինում են սթորիները` ավելացնելով այլ հնարավորություններ նույնպես: Շտապե՛ք ինտեգրել այն:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

7. AUGMENTED REALITY

Ուսումնասիրելով ոլորտի աճը և դրա կողմից ստեղծված հնարավորությունները, կարող ենք փաստել, որ այն միայն կարող է հեշտացնել մեր` թվային մարքեթինգի մասնագետներիս, կյանքը: Դրանք ակտիվորեն օգտագործվում են ինչպես ժամանցային բովանդակության մշակման համար, այնպես էլ հանդիսանում են վաճառքների խթանման հիանալի գործիք:

8. ԻՆԵՐԱԿՏԻՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ցանցերի առաջնային նպատակներից մեկը դա ժամանցի ապահովումն է, ուստի տեղեկատվությունը որքան մատուցվի ժամանցի միջոցով, այդքան այն կդառնա առավել հասանելի և ընկալելի:

Ինտերակտիվ բովանդակությունը միևնույն ժամանակ ապահովում է ժամանց և փոխանցում է տեղեկատվությունը բավականին արդյունավետ եղանակով:

Առկա է ինտերակտիվ բովանդակության բազմաթիվ եղանակներ, որոնցից մի քանիսը ներկայացնում եմ ստորև`

· Քուիզներ

· Հարցումներ

· Ինտերակտիվ վիդեո

· Մրցույթներ

· Հետհաշվարկներ

· Խաղեր

· Ինտերակտիվ հարցումներ

· Ինտերակտիվ ինֆոգրաֆիկա

· Հաշվիչներ և այլն

9. SOCIAL LISTENING/ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Ցանկացած հաճախորդի մեջ տեսեք վիճակագրություն, լսե՛ք ցանկացած հաճախորդի, հետևե՛ք Ձեր մրցակիցներին: Ռազմավարությունը առանց հետազոտության ոչինչ է, կուտակե՛ք տեղեկատվություն և այն օգտագործեք ի օգուտ ձեզ:

10. ԽԱՂԱՖԻԿԱՑՈՒՄ

Ժամանց, համեմատվելու հնարավորություն, ազարտ, իսկ այս ամենի շնորհիվ դուք կարող եք ստեղծել բարձր տեսանելիություն, մեծ ակտիվություն, ստանալ բազմահազար տվյալներ և լիդեր, և իհարկե դրանք օգտագործել վաճառքների աճի համար: Սկսե՛ք հենց հիմա:

Փետրվարի 12-ից skill.am-ի skillrocks նախագծի շրջանակում կմեկնարկի իմ «SMM 0-ից» դասընթացը, մնացել է ընդամենը մեկ տեղ շտապի՛ր գրանցվել:

11. ԼՈՆԳՐԻԴ

Մասնագիտական թեմաներով օգտատերերը փնտրում են բովանդակություն, ցանկանում են այն լինի մանրամասն, ուղեկցվի փաստերով և օրինակներով: Բավարարեք պահանջարկը, փակ և թիրախային խմբերի համար լոնգրիդները կրկին թրենդային են:

Հարգելի ընթերցող, միացի՛ր իմ Facebook-յան էջին, բաց մի թող հետագա հետազոտությունները և նորությունները:

--

--