Երբ «Թվին Պիքսը» փոխեց աշխարհը

Հանրահայտ կարմիր սենյակը

Ո՞վ է սպանել Լոռա Պալմերին. 90-ականների, թերևս, առավել շոկային ու զավեշտալի ինտրիգներից մեկն է՝ առավել քան արդի, անգամ հիմա, հենց այս րոպեին:

Սա իհարկե ուղղակի հեռուստասերիալ չէ. կինոէպոս՝ պարզապես 30 ժամ երկարությամբ, ու մեծ տարածում մոլորակի մի ծայրից մյուսում:

Այն թեպետ, այսօր էլ չի կորցնում իր հմայքը, երկրպագուներն էլ՝ 40-ը բոլորած նախկին պատանիները չեն, պարզվում է, մատաղ սերունդն էլ անտարբեր չէ:

Ի դեպ, սերիալի հեղինակն ու ռեժիսորը ՝ հանճարեղ և սարսափելի Դեյվիդ Լինչն է, համասցենարիստը՝ Մարկ Ֆրոստը: ԱՄՆ-ում առաջնախաղը տեղի է ունեցել 1990 թ. ապրիլի 8-ին:

Դիպաշարը ծավալվում է ամերիկա-կանադական սահմանի արանքում ծվարած, գողտրիկ ու գեղատեսիլ, հորինված Թվին Պիքս քաղաքում:

Սերիալի (1990–1991) հիմնական գործողությունները պտտվում են ՀԴԲ ցինիկ գործակալ Դեյլ Կուպերի (Քայլ ՄաքԼախլեն) շուրջ, որը ժամանում է երկու երկրների սահմանների արանքում գտնվող Թվին Պիքս քաղաք՝ անհոգ թվացող, առօրյա հոգսերով ապրող բնակիչների հոգիները պղտորած հանցագործություն քննելու:

Մահացել է դպրոցական Լոռա Պալմերը՝ գեղեցկուհի, գերազանցիկ, հանրահայտ, ցանկալի: Որքան մոտենում է Կուպերը սպանության հանգամանքների բացահայտմանը, այդքան արտասովոր ու վախը չափող, բայց բանականության համար անբացատրելի ֆենոմենների հետ է բախվում, որոնք թաքնված են անտառում:

Բայց դա չէ ամենակարևորը: Լինչ-Ֆրոստ դուետի այս հրաշագեղ դիպաշարը, որն ի սկզբանէ ստեղծվել էր, որպես փորձարարական նախագիծ, կարևոր մի գիծ էլ ունի՝ ջրի երես է հանում բնակիչների թաքուն կյանքի մութ կողմերը. մարդիկ, որոնք հայտնի պատճառով հայտնվել են վատից էլ վատ կարգավիճակում, այդքան էլ սուրբ չեն: Միայն Մեկձեռքանի մարդը ինչ ասես արժի: Ինֆարկտի կարող է հասցնել նաև Գերանով կնոջ սարսափազդու կերպարը. Սև Վիգվամ կոչվող վայրի գազաններն են: Մի վայրկյան չմտածե՛ք, վազեք, ուր ոտքերն են տանում: Բայց եթե հայտնվեք այդ քաղաքում՝ չմոռանաք հայտնի, գերբնական սուրճի ու քաղցրահամ փքաբլիթի մասին: Վա՜խ, մատներդ էլ հետը կուտես:

Ըստ էության, «Թվին Պիքս»-ը ավելին է, քան ուղղակի ֆիլմ/սերիալ, որի միջոցով կարելի է լավ ժամանակ անցնկացնել: Այդ ահ ու սարսափով լեցուն կադրերի միջոցով, մենք պարզապես սովորում ենք ապրել, բացի դրանից վայելում ենք նորաձևությունը, ուտելիքը, տուրիզմը:

Ֆանտաստիկ է…

Ամերիկյան Entertainment Weekly ամսագիրը մի շարք մանրամասներ է ներկայացրել ռեժիսոր Դևիդ Լինչի երկար սպասված կուլտային սերիալի շարունակության մասին:

Ինչպես նշում է Tatler-ը, նոր «Թվին Պիքս»-ի պրեմիերան կայանալու է 2017թ. մայիսին: Ասում են՝ նոր սերիալում Լոռա Պալմերը հարություն է առել, Օդրի Հորնը ողջ է ու առաջվա պես սիրում է գործակալ Կուփերին, իսկ Դևիդ Դուխովնին փայլուն կատարել է կնոջ՝ Դենիս Բրայսոնի դերը:

Ի դեպ, արդեն կարող եք վայելել սերիալի երկար սպասված երրորդ սեզոնը. 4 էպիզոդ արդեն հասանելի է: Իսկ մինչ այդ, նախագծի Youtube-ի ալիքում հրապարակվել է սեզոնի անոնսը, որում հայտնվել է ինքը՝ հանճարեղ Դևիդ Լինչը, ներկայանալով է ՀԴԲ տարածքային բյուրոյի ղեկավար Գորդոն Քոուլի կերպարով, որը փքաբլիթ է ուտում կոմպոզիտոր Անջելո Բադալամենտիի երաժշտության հնչյունների ներքո: Մի քանի վայրկյան անց էկրանին գրավում է «Բարի գալուստ Թվին Պիքս» ճանապարհային նշանը և հաղորդում, որ սերիալի պրեմիերան կայանալու է 2017 թվականին:

Ժապավենում հանդես են եկել Քայլ Մաքլահլենը, Շերիլ Լին, Մայքլ Օնթքինը, Ռիչարդ Բեյմերը, Դեւիդ Դուխովնին եւ այլ հայտնիներ, որոնք մասնակցել են օրիգինալ շոուի նկարահանումներին, ինչպես նաև «նորեկներ» Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի Ուոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը և Էշլի Ջադը:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.