Մութ ու ցուրտ տարիների համայնապատկեր (2014)

<<Շքամուտքը>> ռեժիսոր Լուսինե Սարգսյանի դեբյուտային ֆիլմն է: Սա կինոալմանախ է` բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնց հիմնական գործողությունները ծավալվում են 90-ականների մութ ու ցուրտ Երևանում` մի շքամուտքի շուրջ:

Ամեն բացվող առավոտ կարծես մի նոր պատմության սկիզբ է: Ֆիլմում հերոսները հայտնվում են տարբեր իրավիճակներում, իսկ դրանց հետևանքները ստիպում են նրանց արժևորել կորցրածն ու գտածը:

Առաջին նովելի հերոս Տիգրանը օրերից մի օր որոշում է իր տուն սիրային ժամադրության հրավիրել ընկերուհուն, ընկնում է չափազանց անհեթեթ պատմության մեջ, որտեղ բացահայտվում է <<հարևանի ֆենոմենը>>:

Իսկ ահա երկրորդ նովելում արծարծվում է տղամարդու և կնոջ 25-տարվա վաղեմության սիրային ողբերգությունը մեր օրերում: Սրան հաջորդում է երրորդ նովելը, որի հիմքում… լեհական կոստյումն է, որը, ինչպես պարզվում է, ոչ այլ ինչ է, քան գողացված ապրանք:

Ներքին լարվածություն կա չորորդ նովելում: Արցախյան պատերազմի դժոխքի միջով անցած ազատամարտիկ Կարոյի դրաման է, որի հիմքում կորստի ցավն է ու պատերազմը, որ կործանեց հերոսի ընտանեկան կյանքը, ռազմադաշտի տեղն անգամ չիմացող որոշ <<հերոսներ>> էլ հարց լուծող դարձան, իսկ նա միակ հավատարիմ էակի` շան հետ ապրում է իր բնակարանում:

Վերջին նովելը, որը նույնպես առնչվում է պատերազմին` խորհրդանշական հանգուցալուծում է տալիս ֆիլմին: Բացվում է նոր օրը, մանկան ճիչ… վերածնունդ: Այսպիսով` հին շքամուտքը միահյուսեց հինգ տարբեր մարդկային ճակատագրեր, որոնք կվերածնվեն նոր ժամանակի մեջ:

Հ.Գ. Նյութը տպագրվել է “Ոսկե Ծիրան 2014” ԵԿՓ GAIFF Daily օրաթերթի` 16.07.2014 թ. համարում, ԵՐԵՎԱՆ — Միքայել Մարգարյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

He is a writer/creator, journalist raised and based in Armenia, Yerevan. He is bachelor in cultural management, an ex-creative manager for ‘AnYooNa x Mikko’ music project, served as production assistant in various student short and commercial feature films. Since 2015, he has written a cinema column for “Arvestagir” online art magazine. In November 2015, he has taken as a showrunner and writer for ArmFashion media brand’s same title web format shows’ first season, which was aired in December, 2015. In 2016 he co-produced the short film “After Tomorrow”, a graduation film of American “Inside Out” NGO’s “Armenian Film Classes”. He is now working on own scripts. View all posts by Michael Margaryan


Originally published at cineblogplus.wordpress.com on February 15, 2017.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.