Նրբագեղ նեո-նուար՝ նորաձևության արքայի մեկնաբանությամբ

Էմմա. Իսկ քեզ դուր է գալիս իմ պատկերասրահը: Ի՞նչ ես մտածում դրա մասին:

Ջերրի: Լավ պատկերասրահ է: Կարելի է ասել՝ շատ լավն է:

Էմմա: Ուրախ եմ, որ այդպես ես կարծում: Այդպես էլ կա: Ինձ դուր է գալիս այս աշխատանքը:

Ջերրի: Ցնորված մարդիկ են էդ նկարիչները, չէ՞:

Էմմա: Չէ: Հեչ էլ ցնորված չեն:

Ջերրի: Իրո՞ք: Դա տխրեցնում է:

Հարոլդ Պինտեր. «Դավաճանություն»

Տեխնիկական տվյլաներ

«Գիշերվա խավարի ներքո» [Nocturnal Animals, «Под покровом ночи»]

Սցենարիստ, ռեժիսոր՝ Թոմ Ֆորդ

Օպերատոր՝ Շեյմաս Մաքգրավի

Կոմպոզիտոր՝ Աբել Կոժենյովսկի

Դերերում՝ Էմի Ադամս, Ջեյք Ջիլենհոլ, Մայքլ Շենոն, Աարոն Թայլեր, և ուրիշներ:

Արտադրությունը՝ Fade to Black Productions, Focus Features, Universal Pictures

Երկիրը՝ ԱՄՆ

Տարեթիվը՝ 2016

Նորաձևության այդ շնաձուկը՝ Թոմ Ֆորդը, որը մշտապես զարմացրել է ոճի գերուհիներին արտասովոր, էլեգանտ հագուստներով ու փարֆյումի բուրմունքներով, արդեն տևական ժամանակ է, ինչ կյանքի է կոչում իր վաղեմի երազանքը՝ կինոն: Գաղափարների բազմաշնորհ գենեռատոր հանդիսացող ոճաբանն իր դեբյուտը ֆիլմաստեղծածարության ասպարեզում կատարեց «Միայնակ տղամարդը» ռետրո-դրամայով (2009), իսկ այս տարի՝ կինոսերների դատին հանձնեց իր երկրորդ, «Գիշերվա խավարի ներքո» քրեական/հոգեբանական դրաման, երրորդ հազարամյակի հոլիվուդյան աստղերի՝ Ջեյք Ջիլենհոլի և Էմի Ադամսի մասնակցությամբ:

«Գիշերվա խավարի ներքո» ֆիլմը ունի իր թերությունները, սակայն մատուցված է նեո-նուարի, նորաձևության ու անցյալ դարի կինոլեզվի լավագույն ավանդույթներով: Այստեղ իրականն ու մտածածինը հեգնորեն միախառնվում են, գցելով հանդիսատեսին անհարմար դրության մեջ, ստիպելով մխրճվել Ջեյք Ջիլենհոլի մարմնավորած երկու կերպարների, Էմի Ադամսի հրապուրիչ հերոսուհու, տեխասցի ոստիկանի հոգեբանությունը անզուգական փոխանցող Մայքլ Շենոնի, սադիստիկ և դաժան մարդասպանին մարմնավորող Աարոն Թայլեր Ջոնսոնի դերասանական խաղի մեջ: Կինոդետալները, արտիստիզմը, նկարահանման ոճը, մոնտաժային լուծումները, ինչպես նաև՝ Թոմ Ֆորդի ստեղծած կոստյումներն, այս ֆիլմը իրավմամբ դարձրեցին անցյալ տարվա լավագույն կինոնախագծերից մեկը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում՝ դեկտեմբերի 8-ին:

Նկարահանումների մեկնարկը տրվել է 2015 թվականի հոկտեմբերի 5-ին, Լոս-Անջելեսում, ավարտվել՝ դեկտեմբերի 5-ին: Ֆիլմը նկարահանվել է 35 մմ կինոխցիկով, այնինչ ամբողջ աշխարհում թվային տեխնոլոգիաների անցման տենդենց է նկատվում: Օպերատոր Շեյմաս Մակգրավին խոստովանում է, որ ընտրել է ռետրո տեխնիկան վերջինիս ճկունության համար, որը մեծապես օգնում է հաղթահարել բարդ նկարահանումները:

Սինոփսիս

Սյուզանը (Էմի Ադամս) շքեղ, ոճային կին է, հայտնի ցուցասրահի հաջողակ տնօրեն: Նա գերադասել է կայուն արթ-բիզնեսը նկարչի մշուշոտ կարիերային` նույն կերպ փոխարինելով առաջին` ռոմանտիկ գրող-ամուսնուն (Ջեյք Ջիլենհոլ) պրագմատիկ բիզնեսմենով (Արմի Հեմեր)։ Եվ ահա նախկին ամուսինը որոշում է, որ նախկին կինն առաջինն է, ով պետք է ծանոթանա իր նոր գրքի հետ և ուղարկում դեռ չհրատարակված օրինակը՝ «Գիշերվա խավարի ներքո» (բնօրինակում` «Nocturnal animals»՝ «Գիշերային գազաններ»

51911261 Actor Jake Gyllenhaal filming scenes on the set of ‘Nocturnal Animals’ in Manhattan Beach, California on November 17, 2015. During the scene Jake gets soaked in a rain storm. FameFlynet, Inc — Beverly Hills, CA, USA — +1 (818) 307–4813

He is a writer/creator, journalist raised and based in Armenia, Yerevan. He is bachelor in cultural management, an ex-creative manager for ‘AnYooNa x Mikko’ music project, served as production assistant in various student short and commercial feature films. Since 2015, he has written a cinema column for “Arvestagir” online art magazine. In November 2015, he has taken as a showrunner and writer for ArmFashion media brand’s same title web format shows’ first season, which was aired in December, 2015. In 2016 he co-produced the short film “After Tomorrow”, a graduation film of American “Inside Out” NGO’s “Armenian Film Classes”. He is now working on own scripts. View all posts by Michael Margaryan


Originally published at cineblogplus.wordpress.com on May 1, 2017.

Show your support

Clapping shows how much you appreciated Michael Margaryan’s story.