Հարաբերման օպերատորներ

--

Այս բաժնում կուսումնասիրենք հարաբերման օպերատորները եւ դրանց վերադարձրած տրամաբանական (Boolean) արժեքները։

Այդ օպերատորներն են՝

Կարեւոր է հիշել, որ հավասարման նշանը (=) վերագրման օպերատորն է, իսկ համեմատության համար անհրաժեշտ է օգտագործել՝ == օպերատորը, օրինակ՝

այս օրինակում isEqual հաստատունը կստանա false արժեք, քանի որ a հաստատունի արժեքը հավասար չէ b հաստատունի արժեքին։

Որպեսզի վստահ լինենք, որ համեմատվող մեծությունները հավասար են ոչ միայն արժեքով այլ նաեւ տիպով, անհրաժեշտ է օգտագործել՝ === օպերատորը, օրինակ՝

այս օրինակում isEqual հաստատունը կստանա false արժեք, քանի որ a հաստատունի տիպը կամ արժեքը հավասար չէ b հաստատունի տիպին կամ արժեքին։

Կարեւոր է իմանալ՝ 0 թիվը, “” դատարկ տողը, null, undefined եւ NaN -ը համարժեք են false -ին իսկ մնացած բոլոր մեծությունները համարժեք են true -ին։

Ջավասկրիպտում թվերից բացի, կարող ենք համեմատել նաեւ տառերը`

այս համեմատության համար օգտագործվում է Unicode -ի ստանդարտով տառերի թվային արժեքը։ Օրինակին նայելով կարող ենք հասկանալ, որ տառերի արժեքը այբենական կարգով մեծանում է եւ փոքրատառերը թվային արժեքով ավելի մեծ են քան մեծատառերը։

--

--