Ներածություն

--

Այսօր աշխարհում ամենապահանջված ծրագրավորման լեզուներց մեկը ջավասկրիպտն է։ Այն ստեղծվել է 1995թ -ին Բրենդան Այկի կողմից եւ առաջին անգամ կիրառվել` Netscape Navigator 2 beta դիտարկիչում։

Ջավասկրիպտը մուլտի-պարադիգմ, թույլ տիպայնացված, դինամիկ, ինտերպրիտացվող, ծրագրավորման լեզու է, որը ի սկզբանե նախատեսված է եղել վեբ կայքերին կենդանություն հաղորդելու համար։ Ջավասկրիպտով ծրագիր գրելու համար բավարար է ունենալ տեքստային խմբագրիչ, օրինակ՝

եւ վեբ դիտարկիչ (Web Browser), օրինակ՝

Ժամանակակից բոլոր դիտարկիչներում կա ներդրված ջավասկրիպտի ինտերպրիտատոր, որը աշխատեցնում է HTML ֆայլում script տիպի թեգով դրված ջավասկրիպտի կոդը։

Եկեք գրենք մեր առաջին ծրագիրը, որը վեբ դիտարկիչի մոդալ պատուհանով ցույց կտա “Hello World!” հաղորդագրությունը։ Վերոնշյալ տեքստային խմբագրիչնեից մեկի օգնությամբ, աշխատասեղանին (Desktop-ին) ստեղծեք index.html ֆայլ եւ ֆայլի մեջ գրեք հեետեւյալ HTML կոդը՝

Հաղորդագրությունը տեսնելու համար պահպանեք ֆայլի փոփոխությունները եւ բացեք այն վեբ դիտարկիչի օգնությամբ։

alert(“հաղորդագրություն”) -ֆունկցիա է, որը վեբ դիտարկիչի մոդալ պատուհանով ցույց է տալիս հաղորդագրություն, քանի դեռ օգտատերը չի սեղմել “OK” կոճակը։

Որպեսզի ջավասկրիպտով գրված ծրագիրը խառնված չլինի HTML ֆայլի բովանդակության հետ, եկեք ստեղծենք script.js անունով նոր ֆայլ

եւ միացնենք այն index.html -ին որպես արտաքին սկրիպտ։

Արտաքին սկրիպտ կցելու դեպքում, տվյալ script թեգի մեջ այլեւս ծրագիր գրել հնարավոր չէ, այդ պատճառով կշարունակենք գրել մեր ծրագրերը script.js ֆայլում։

--

--