Փոփոխականներ եւ Հաստատուններ

--

Այն մեծությունները, որոնց արժեքները ծրագրի կատարման ընթացքում կարող են փոխվել, կոչվում են փոփոխականներ։

Փոփոխականը կազմված է անունից եւ հիշողության մեջ հատկացված տեղից։ Այն հայտարարելու համար օգտագործվում է var եւ let բանալի բառերը, օրինակ՝

Տվյալ օրինակում name –ը մեր փոփոխականի անունն է, որին հավասարման նշանի օգնությամբ վերագրել ենք ինֆորմացիա (արժեք)։ Վերագրելուց հետո մեզ արդեն ծանոթ alert(…) ֆունկցիաի օգնությամբ վեբ դիտարկիչում մոդալ պատուհանով ցույց ենք տալիս name փոփոխականի արժեքը։

Փոփոխականի անունը կարող է բաղկացած լինել լատինական տառերից, թվերից (բացառությամբ անվան առաջին սիմվոլի), $ եւ _։ Փոփոխականի անուն չի կարող լինել նաեւ ծրագրավորման լեզվի առանցքային բառերից, օրինակ՝ return, let, alert, var, in, of եւ այլն։

Փոփոխականին կարող ենք վերագրել արժեք նաեւ հայտարարման պահին, օրինակ՝

որը կարող ենք փոխել ծրագրի ընթացքում

Ի տարբերություն փոփոխականների, հաստատունների արժեքը կարող ենք սահմանել միայն հայտարարման պահին եւ այն հնարավոր չէ փոխել ծրագրի կատարման ընթացքում։ Հաստատուն հայտարարելու համա օգտագործվում է const բանալի բառը, օրինակ՝

Փոփոխականների եւ հաստատունների անունները ցանկալի է գրել միայն անգլերեն լեզվով իմաստ արտահայտող բառեր, որոնք հնարավորինս ճիշտ կբնութագրեն իրենց մեջ պահվող արժեքը։

--

--