Տրամաբանական օպերատորներ

--

Տրամաբանական արժեքների հետ գործողություններ կատարելու համար ջավասկրպտում կան հետեւյալ օպերատորները՝

Կոնյունկցիա եւ դիզյունկցիա

Կոնյունկցիան եւ դիզյունկցիան երկտեղանի օպերատորներ են, որոնք տրամաբանական մեծությունների համար վերադարձնում են հետեւյալ արժեքները՝

Ինչպես տեսնում եք՝ կոնյունկցիաի արդյունքում ստանում ենք true միայն այն դեպքում, երբ x եւ y մեծությունները ունեն true արժեք, իսկ դիզյունկցիաի ժամանակ՝ բոլոր այն դեպքերում, երբ նրանցից առնվազն մեկը ունի true արժեք։

ժխտում

Ժխտումը մեկտեղանի օպերատոր է, որը տրամաբանական մեծությունների համար վերադարձնում է հետեւյալ արժեքները՝

Տրամաբանական օպերատորնեը հիմնականում կիրառվում են պայմանի օպերատորի հետ միասին, ավելի էֆեկտիվ դարձնելով դրա աշխատանքը՝

Կարեւոր է իմանալ, որ նույն արտահայտության մեջ օգտագործվող կոնյունկցիաից եւ դիզյունկցիաից առաջնահեերթության աստիճանով մեծ է կոնյունկցիան։

Չնայած այն բանի, որ տրամաբանական օպերատորները նախատեսված են տրամաբանական տիպի մեծությունների հետ գործողություններ կատարելու համար, դրանք կիրառելի են նաեւ այլ տիպերի դեպքում, օրինակ՝

Ինչպես արդեն գիտենք նախորդ հոդվածներից, null-ը համարժեք է false-ին, իսկ 0 -ից բացի ցանկացած թիվ՝ true-ին։ Այդ պատճառով a-ն հավասար կլինի 2-ի, իսկ b-ն՝ null-ի։

Շարունակեք փորձարկել տրամաբանական օպերատորները տարբեր արժեքների համար եւ համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկացել։

--

--