Ինչպես են ստեղծվում անօդաչու փոքր ինքնաթիռները

Թումո-ում սովորող ArmRecords լրագրողական խումբն այցելել է Աջափնյակ վարչական շրջանում գործող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ավիամոդելային խմբակը։ Մեզ այստեղ ջերմ դիմավորեցին խմբակի մարզիչ Յուրա Հովհաննիսյաննը և սաները։ Ընկեր Յուրան սիրով համաձայնվեց ներկայացնել մեզ անօդաչու ինքնաթիռների մոդելների նախագծման ու կառուցման գործընթացը, նաեւ պատասխանեց մեր հարցերին՝ պատմելով ավիամոդելիզմի դժվարությունների, խմբակի պարապունքների ու մարզչի գործունեության մասին։

- Ե՞րբ է բացվել ավիամոդելային խմբակը։

- Խմբակը բացվել է 1972 թվականին, բայց ես 1968-ից այս բնագավառում եմ։ Մասնագիտությամբ շինարար եմ: Սա իմ հիմնական աշխատանքը չէ՝ հոբիս է: Վերադառնալով բանակից՝ սկսեցի երեխաներին ավիամոդելիզմ սովորեցնել։ Ամենակարևորն այն է, որ երեխան ձեռքով աշխատելու հմտություններ է սովորում, հետագայում կկարողանա տան խնդիրները լուծել։

- Ո՞րն է ձեր պատրաստած առաջին ինքնաթիռը և արդյոք այն պահպանվել է։

- Ճիշտն ասած չեմ պահել այն, բայց իմ՝ 7-րդ դասարանում պատրաստած մոդելն առ այսօր գտնվում է արհեստանոցում։

-Ի՞նչ նյութեր եք օգտագործում ինքնաթիռներ կառուցելու համար։

- Նյութերը տարբեր են՝ հիմնականում փայտից եմ պատրաստում։ Կշիռով շատ թեթև տարբեր տեսակի փայտեր կան, դրանք եմ հաճախ օգտագործում աշխատելու ընթացքում:

- Ասացիք, որ 1968 թվականից այս բնագավառում եք: Ի՞նչ է փոխվել աշխատանքի մեջ:

- Մեր ժամանակներից տեխնոլոգիապես շատ բան է փոխվել, բայց մենք էլի մեր հին «տաշտակին» կանգնած ենք մնացել ։

- Ինչպե՞ս են երեխաները սկսում ինքնաթիռ պատրաստելու հմտությունները սովորել ։

- Եթե երեխաները նոր են ընդունվել, հիմնականում սկսում են ինքնաթիռի մեխանիզմն ուսումնաիրել՝ ապա անցնում են պատրաստման աշխատանքներին։ Սկսում են պատրաստել սխեմատիկ մոդելներ, իսկ դրանից հետո անցնում են հիմնական գծագրերով պատրաստվողներին։

- Ամենաշատը որքա՞ն աշակերտ եք ունեցել ձեր խմբակում։

- Խմբակում սովորող աշակերտների թիվը սահմանափակ է, որովհետեւ չենք կարող շատ երեխաներին միաժամանակ սովորեցնել։ Հիմա 2 խմբակ ունենք՝ յուրաքանչյուրում 7-ական աշակերտ:

- Իսկ խմբում աղջիկներ կա՞ն։

- Խմբերից մեկում Լիլիթ անունով մի աղջիկ է սովորում։ Ազատ թռչող և պիլոտաժային մոդելների գծով բավական մեծ հաջողությունների է հասել։

- Ձեր երեխաներն ավիամոդելիզմով զբաղվու՞մ են ։

- Այո։ Որդիս խմբակ էր հաճախում, իսկ հիմա զինվորական օդաչու է։

- Ինչո՞վ են աշխատում ինքնաթիռները։

- Ինքնաթիռներն աշխատում են ռետինե շարժիչով։

Յուրա Հովաննիսյան

- Ինքնաթիռի վնասվելու դեպքում աշակերտները պատասխանատվություն կրու՞մ են։

- Իհարկե, բայց երբ նման դեպք է տեղի ունենում, ես նրանց չեմ մեղադրում, որովհետև ամեն-ինչ էլ կարող է պատահել։

- Իսկ ի՞նչը կարող է վթարի պատճառ դառնալ։

- Շատ պատճառներ կան, բայց հիմնականում թռիչքին խանգարում է անբարենպաստ եղանակը և քամին։

- Աշակերտներից որեւէ մեկը վնասվե՞լ է ինքնաթիռի պատճառով։

- Ոչ, նման դեպք չի եղել։

- Շաբաթական քանի՞ պարապունք են ունենում երեխաները։

- Շաբաթը երկու անգամ դասեր ունենք՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Ու-2 մոդելի մասին

Սա Ու-2 մոդելն է: Կառուցվել է 1976 թվականին, բայց գծագիրը, ցավոք, կորել է:

Ազատ թռչող մոդելի մասին

Ազատ թռչող մոդելն օդի մեջ պտտվում և շարժվում է քամուն ընդառաջ՝ շատ վերև բարձրանալով։ Ազատ թռչող մոդելի շարժիչն աշխատում է 3 րոպե, այնուհետև՝ փոքր շրջանագծեր իրականացնելով ներքև է իջնում։ Եղել են դեպքեր, որ մոդելները կորել են։ Ինքնաթիռները փորձարկվում են Արզնի քաղաքի օդանավակայանում։

Հաստոցների մասին

Հաստոցով մոդելների համար ինքնաթիռի անիվներ, շարժիչներ եւ այլ դետալներ են տաշվում և մշակվում։

Խառատային հաստոցը սովորական հաստոցի գործառույթն է իրականացնում։ Դրանով կարելի է անցքեր բացել շարժիչի մեջ, մշակել և հարթեցնել այն բոլոր կողմերից։

Սրիչ հաստոցով, հիմնականում, տաշում և մշակում են շարժիչի երկաթյա մասերն ու մոդելները:

ArmRecords լրագրողական խմբի անձնակազմը՝

Լևոն Մադոյան — պրոդյուսեր

Գոռ Ստեփանյան — գլխավոր խմբագիր և ռեժիսոր

Ռոբերտ Առուստամյան — լրագրող

Անի Միրիբյան և Քնարիկ Ղարիբյան — լուսանկարիչներ

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.