“ՎԵՈՆ Արմենիա” ՓԲԸ

ԴԻՄՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՎԵՈՆ Ընկերությունների խումբը իր գործունեության շրջանակներում մշակում է դիմողների անձնական տվյալները (թղթային, էլեկտրոնային կամ այլ տարբերակով), և մենք գիտակցում ենք, որ այդ տվյալները պետք է պահպանվեն և մշակվեն անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության մասին գործող օրենսդրության պահանջների համապատասխան:

Դիմողների անձնական տվյալների մշակման համաձայնություն ստանալու մասին ծանուցումը («Ծանուցում») սահմանում է այն գործընթացը, ըստ որի ՎԵՈՆ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը («Ընկերություն» կամ «մենք»)՝ որպես տվյալների մշակող, աշխատանքի համար ներկայացված դիմումի և այլ ստորև բերված նպատակներով հավաքում, օգտագործում կամ այլ ձևով մշակում է իր դիմողների մասին տեղեկատվությունը («Դիմողների անձնական տվյալները»)։ Սույն Ծանուցման պայմանների համաձայն, աշխատանքի համար դիմում ներկայացնելու դեպքում Դուք դիտարկվում եք որպես դիմող («Դիմող»)։

Մենք հասկանում ենք Դիմողի անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը և պարտավորվում ենք օգտագործել լավագույն փորձը այդ Տվյալների մշակման հարցում: Մեր կողմից մշակված գործընթացները ապահովում են տվյալների հավաքումը, մշակումը, օգտագործումը և փոխանցելը՝ գործող օրենսդրության համաձայն:

II. Մեր կողմից հավաքվող և օգտագործվող տվյալներ

Ընկերությունը Դիմողների անձնական տվյալները հավաքում է անմիջապես Դիմողներից, ինչպես նաև առկա այլ աղբյուրներից՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համաձայն գործող օրենսդրության և ըստ գործող պրակտիկայի՝ աշխատանքի համալրման շրջանակներում Դիմողների կողմից հավաքվում են հետևյալ անձնական տվյալները․

· անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (օրինակ` հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար և այլ կոնտակտային տվյալներ),

· տեղեկատվություն փորձի վերաբերյալ (օրինակ` ունակություններ, փորձ, կրթություն, հմտություններ, աշխատանքային փորձ և / կամ CV-ներ, աշխատանքային ստաժի վերաբերյալ գրառումներ և հավաստիագրեր, երրորդ կողմի երաշխավորագրեր),

· կրթություն ստանալու մասին ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ),

· հարցազրույցներից և հեռախոսազրույցներից ստացված տեղեկատվություն,

· դեմոգրաֆիկ տվյալներ (ծննդյան ամսաթիվ, սեռ, ազգություն, հաշմանդամության կարգ),

· Դիմողի նախապատվություններ, օրինակ, աշխատանքի համար նախընտրած երկիր, հետաքրքրության ոլորտներ, ինչպես նաև ձեզ հետ կապ հաստատելու համար նախընտրելի միջոցներ,

· Դիմողի՝ «LEVER միջակայք / Lever Talent Acquisition Suite/» գրանցման մուտքի տվյալներ, օրինակ՝ օգտատիրոջ գրանցման տվյալներ, սեփական պրոֆիլ մուտք գործելու գաղտնաբառեր, և օգտատիրոջը ճանաչող նմանատիպ այլ տեղեկատվություն:

· Տեխնիկական տեղեկատվություն. երբ Դիմողը առցանց միանում է մեր ծառայություններին, վեբ սերվերներն ավտոմատ կերպով գրանցում են վերջինիս մուտքը: Սույն գրանցումը սովորաբար ներառում է IP- հասցեն, մուտքի ժամանակը, հարակից կայքերը, այցելած էջերը, օգտագործված հղումները և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, դիտված կամ պահանջված կոնտենտը, բրաուզերը կամ ծրագրային ապահովման տեսակը, լեզուն և այլ նմանատիպ տեղեկատվություն:

· այլ տեղեկություններ, ինչպիսիք են հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև անձնական տվյալների ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կախված այն պաշտոնից, որին հավակնում եք:

· և աշխատանքի ընդունման որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Ընկերությունը չի հավաքում կամ այլ ձևով մշակում Դիմողի վերաբերյալ այնպիսի անձնական տվյալներ, և, մասնավորապես, Դիմողի գաղտնի անձնական տվյալներ, որոնց մշակումն արգելված է գործող օրենսդրությամբ: Ընկերության կամ աֆիլացված/դուստր կազմակերպության կողմից փաստացի հավաքված Դիմողի անձնական տվյալների տեսակը կարող է տարբեր լինել իրավական տարբեր համակարգերում, և իրավական որոշ համակարգեր կարող են չներառել Դիմողների վերոհիշյալ անձնական տվյալների բոլոր կատեգորիաները:

III. Դիմողի անձնական տվյալները հավաքելու, մշակելու և/կամ օգտագործելու նպատակները

Ընկերությունը գլոբալ առումով օգտագործում է «LEVER տաղանդների ներգրավման ծրագրային փաթեթը/ Lever Talent Acquisition Suite/», ինչը հնարավորություն է տալիս կառավարել ընթացիկ և ապագա աշխատակիցներից ստացված դիմումները, աշխատանքի հնարավորության հեռանկարներ ստեղծել այն երկրում կամ տարածաշրջաններում, որտեղ Դիմողները պատրաստվում են դիմել համապատասխան աշխատանքի համար։

Մենք հավաքում, մշակում և/կամ օգտագործում ենք Դիմողների անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

1. պարզել ձեր որակավորումները և աշխատանքի ընդունման մասին որոշում կայացնել,

2. գնահատել ձեր հմտությունները և մասնագիտական համապատասխանությունը այլ թափուր աշխատատեղերին,

3. ստուգել Դիմողի անձնական տվյալների հավաստիականությունը, իրականացնել երաշխավորագրերի կամ կենսագրական տվյալների ստուգումները (ըստ կիրառելիության), ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ կետերով.

- անցկացնել հարցազրույցներ և մշակել գնահատման չափանիշներ,

- գնահատել, ընտրել և աշխատանքի ընդունել Դիմողներին,

- իրականացնել կենսագրական տվյալների, որակավորման և ատեստավորման ստուգումներ՝ գործող օրենսդրության սահմանված շրջանակներում;

- կապ հաստատել Ձեր կողմից տրամադրված երրորդ կողմ հանդիսացող երաշխավորողների հետ՝ նախկինում Ձեր գործունեությունը գնահատելու համար:

4. ձեզ տրամադրել հետադարձ կապ էլեկտրոնային փոստով, կարճ հաղորդագրությամբ կամ այլ կերպ՝ Ընկերության հետ աշխատանքային հարաբերությունները ձևավորելու հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալով.

- անհրաժեշտության դեպքում ստանալ լրացուցիչ տեղեկություններ,

- տեղեկացնել ձեզ առկա թափուր աշխատատեղերի մասին.

- տրամադրել ձեր դիմումի վերաբերյալ տեղեկատվություն և պատասխանել ձեր հայցերին.

5. Դիմողի խնդրանքով աջակցել նրան ներգաղթային վիզա կամ աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում,

6. պաշտպանել մեր իրավունքները և կատարել մեր իրավական պարտականությունները,

7. տեղեկացնել ձեզ էլեկտրոնային փոստով, կարճ հաղորդագրությամբ կամ այլ կերպ լոկալ կամ ՎԵՈՆ Գլոբալ խմբում առկա թափուր աշխատատեղերի մասին, որոնց համար ըստ մեզ դուք հարմար թեկնածու եք և կարող եք դիմել:

8. Ծառայությունների մշակում.

- մենք կարող ենք օգտագործել Դիմողների անձնական տվյալները, մեր հավաքագրման գործընթացները, կայքերն ու այլ հարակից ծառայությունները մշակելու և բարելավելու համար: Այն դեպքերում, երբ հնարավոր է, մենք օգտագործում ենք համախմբված անանուն (ապանձնավորված) տեղեկատվություն՝ մշակման գործողությունների համատեքստում:

Եթե Ձեր աշխատանքի դիմումը հաջող ընթացք ստանա, Ձեր անձնական տվյալները կարող են մշակվել անհրաժեշտ աշխատանքային նպատակների համար և ընդգրկվել ձեր անձնական աշխատանքային թղթապանակում:

Մենք չենք հավաքում կամ օգտագործում Ձեր կողմից ներկայացված Դիմումի տվյալները այլ նպատակներով:

Միայն ՄՌ կառավարման տնօրինության սահմանափակ թվով աշխատակիցներ, ինչպես նաև որոշ ղեկավարներ (այսինքն՝ միայն իրենց ծառայությունների համար աշխատանքի ընդունման գործընթացին մասնակցող անձինք) կարող են մուտք ունենալ Դիմողի անձնական տվյալներ։

Ընկերությունը չի հավաքում, օգտագործում, հրապարակում կամ այլ կերպ չի մշակում Դիմողների անձնական տվյալները մարքեթինգային նպատակներով:

Ընկերությունը պահպանում է Դիմողների անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան պահանջում են սույն Ծանուցման պայմանները,և/կամ սահմանված է գործող օրենսդրությամբ:

Ի լրումն, Դիմողների անձնական տվյալները կարող են մշակվել այլ նպատակների համար, բացառապես, Դիմողի՝ յուրաքանչյուր լրացուցիչ դեպքի համար տրամադրված համաձայնության դեպքում: Անհրաժեշտության դեպքում և գրառումների պահման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների համաձայն, Ընկերությունը կարող է հեռացնել և/կամ անանուն դարձնել Դիմողների այն անձնական տվյալները, որոնց կարիքն այլևս չկա:

IV. ԴԻՄՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ

Ձեր անձնական տվյալները օգտագործվելու են միայն Ընկերության կողմից և նրա համար: Սակայն ի գիտություն ձեզ, Դիմողի անձնական տվյալները կարող են բացահայտվել/փոխանցվել.

- ծառայություններ մատուցողներին, որոնք ներգրավվում են վերոհիշյալ նպատակներով: Ընկերությունը պահանջում է այդ ընկերություններից պատշաճ կերպով պաշտպանել Դիմողի անձնական տվյալները և չօգտագործել դրանք անթույլատրելի նպատակներով,

- ՎԵՈՆ խմբի ընկերություններին. քանի որ դիմողների համալրման և ընկերության գործառնությունների համար ՄՌ-ի և ղեկավարման պատասխանատվությունը կարող է մասամբ վերապահված լինել ընկերության մայր ձեռնարկությանը՝ ՎԵՈՆ ընկերությանը, որը գտնվում է Ամստերդամում, Նիդեռլանդներում, և Ընկերության այլ աֆիլացված ընկերություններին («ՎԵՈՆ խմբի ընկեություններ»), Ընկերությունը կարող է այդ ստացողներին փոխանցել կամ ապահովել հասանելություն Դիմողների համապատասխան անձնական տվյալներին՝ գործող օրենսդրությամբ թույլատրվող չափով, սույն Ծանուցման III բաժնում սահմանված նպատակների համար: Բոլոր ՎԵՈՆ խմբի ընկերությունները ներկայացված են https://www. veon.com/ կայքում:

ՎԵՈՆ խմբի ընկերությունները և ծառայություններ մատուցողները, որոնք օգտագործում են Դիմողի անձնական տվյալները, կարող են գտնվել այն տարածքներում, որտեղ օրենքները չեն սահմանում Դիմողի անձնական տվյալների այն պաշտպանվածության մակարդակը, որը համապատասխանում է ձեր երկրի օրենսդրության պահանջներին: Ընկերությունը երաշխավորում է, որ տվյալների փոխանցման նման միջազգային պրակտիկան լիովին բխում է տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության պահանջներից: Ընկերությունը պահանջում է, որ ՎԵՈՆ խմբի ընկերությունը կամ համապատասխան ծառայություններ մատուցողը ապահովի տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ՝ տվյալների պաշտպանության մասին օրենքի իմաստով, կլինի դա պայմանագրի միջոցով կամ այլ կերպ:

Դիմողի դիմումը կարող է գլոբալ առումով օգտագործվել ՎԵՈՆ խմբի ընկերությունների կողմից՝ աշխատանքի ընդունելության գործընթացներում։ Հետևաբար, Դիմողների անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություններ և կարող են հասանելի լինել անձնական տվյալների տարբեր աստիճանի պաշտպանություն սահմանող տարբեր իրավական համակարգերում գործող ՎԵՈՆ խմբի ընկերությունների իրավաբանական անձանց համար:

Սա նշանակում է, որ Դիմողի անձնական տվյալները դիմում ներկայացնող երկրից զատ կարող են փոխանցվել ՎԵՈՆ խմբի այլ ընկերություններ և ուղարկվել նաև այլ երկրներ: Նման այլ երկրները միշտ չէ, որ ունեն համարժեք օրենքներ, որոնք ապահովում են դիմողների անձնական տվյալների նկատմամբ հատուկ պաշտպանություն կամ իրավունքներ, կամ էլ ունեն գաղտնիության և տվյալների պաշտպանության վերաբերյալ տարբեր նորմեր: Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ քայլեր երաշխավորելու, որ տվյալների նման փոխանցումները ունեն իրավական հիմքեր՝ ապահովելով դիմողների անձնական տվյալների համապատասխան պաշտպանությունը ըստ գործող օրենսդրության:

Առանց Դիմողին նախապես ծանուցման և վերջինիս կողմից ձեռք բերված նախնական հստակ համաձայնության, Ընկերությունը չի բացահայտի դիմողների անձնական տվյալները որևէ երրորդ կողմին, որը չի հանդիսանում (ա) ՎԵՈՆ խմբի ընկերություն կամ (բ) գրավոր պայմանագրով ծառայություն մատուցող ընկերություն:

Պարտադիր բացահայտումներ. Ընկերությունը, ելնելով գործող օրենսդրության պահանջներից, կարող է Դիմողների անձնական տվյալները տրամադրել որոշակի պետական մարմինների կամ այլ իրավասու երրորդ անձանց, օրինակ` զբաղվածության, վիճակագրական տեղեկատվության համար պատասխանատու պետական գործակալություններին, կամ ոստիկանությանը կամ այլ իրավապահ մարմիններին, օրինակ` կենսագրական տվյալների ստուգման համատեքստում:

Միաձուլումներ եւ ձեռքբերումներ. երբ Ընկերությունը քայլեր է ձեռնարկում որոշ երկրներում իր բիզնեսը վաճառելու, ձեռք բերելու, միաձուլելու կամ այլ ձևով վերակազմակերպելու համար, դա կարող է ներառել նաև այդ ընկերություններին դիմողների անձնական տվյալների տրամադրումը : Նման հանգամանքներում, Ընկերությունը ձեռնարկում է հնարավոր ողջամիտ քայլեր առ այն, որ այդ ընկերությունները ևս իրենց հերթին կապահովեն միջոցառումներ, դիմողների անձնական տվյալները պաշտպանելու համար։

Այլ. Ընկերությունը, իր օրինական շահերը պաշտպանելու համար, համաձայն գործող օրենսդրության, կարող է նաև հրապարակել և այլ կերպ մշակել Դիմողների անձնական տվյալները, օրինակ` քաղաքացիական կամ քրեական դատավարություններում:

Ընկերությունը (i) հախուռն ուշադրություն է ցուցաբերում նման ծառայության մատակարարների ընտրության հարցում, և (ii) համապատասխան պայմանագրային միջոցներով պահանջում է, որ նման ծառայություններ մատուցող անձինք պահպանեն համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ Դիմողների անձնական տվյալների պաշտպանության հարցում, և մշակեն Դիմողների անձնական տվյալները միայն այնպես, ինչպես հանձնարարված է Ընկերության կողմից, և ոչ մի այլ նպատակներով: Տվյալ ծառայություններ մատուցողների ցանկը, տվյալների մշակման մասին օրենսդրությունը կարող է տրամադրվել Դիմողին նրա գրավոր հարցման հիման վրա՝ ինչպես նշված է ստորև VII բաժնում:

V. Տվյալների անվտանգություն և տվյալների ամբողջականություն

Մենք երաշխավորում ենք ձեռնարկել դիմողների անձնական տվյալների անօրինական կամ անթույլատրելի մշակումը, կորուստը, վնասը, բացահայտումը կանխարգելող բոլոր հնարավոր միջոցառումները։ Մենք ունենք ընթացակարգեր և տեխնոլոգիաներ` բոլոր դիմողների անձնական տվյալների անվտանգությունը պահպանելու համար՝ սկսած հավաքագրումից մինչև ոչնչացումը: Դիմողների անձնական տվյալների անվտանգության ներքո հասկանում ենք դիմողների անձնական տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պահպանումը։

Ընկերությունը և ՎԵՈՆ խմբի ընկերությունները հնարավորության սահմաններում ևս կիրառում են խելամիտ ընթացակարգեր, որոնք ապահովում են այդ տվյալների հուսալիությունը, ճշգրտությունը, ամբողջականությունը և արդիականությունը:

Գաղտնիությունն ու անվտանգությունը Ընկերության համար առանցքային գաղափարներ են: Մենք հատուկ պատասխանատվություն ենք սահմանել գաղտնիության եւ անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ: Մենք ներդնում ենք մեր ներքին քաղաքականությունները և ուղեցույցները համապատասխան միջոցառումների միջոցով, ներառյալ՝ պրոակտիվ և ռեակտիվ ռիսկերի կառավարում, անվտանգության և գաղտնիության նախագծում, ուսուցում և գնահատում: Մենք պատշաճ քայլեր ենք ձեռնարկում առցանց անվտանգության, ֆիզիկական անվտանգության, տվյալների կորստի ռիսկի և այլ նման ռիսկերին հակազդելու համար՝ հաշվի առնելով մշակումից բխող ռիսկերը և պաշտպանության ենթակա տվյալների բնույթը: Ի լրումն, մենք սահմանափակում ենք հասանելիությունը մեր տվյալների բազաներին, որոնք պարունակում են անձնական տվյալներ, այդպիսի տեղեկատվության հիմնավորված անհրաժեշտություն ունեցող լիազորված անձանց համար:

VI. ՀԱՍԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ

Համաձայն գործող օրենսդրության՝ Դիմողներն իրավունք ունեն օգտվել, վերանայել, թարմացնել, ուղղել իրենց սեփական անձնական տվյալները և պահանջել դրանց հեռացումը համակարգից:

Ինչպես նշված է VII բաժնում, Դիմողը, անձնական տվյալների հասանելիության, փոփոխությունների, ուղղումների կամ համակարգից հեռացումների նպատակներով պետք է Ընկերություն ներկայացնի համապատասխան հայտեր։

VII. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դիմողի կողմից ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, ճշգրիտ և արդիական: Մենք անում ենք հնարավորինս, դիմողների անձնական տվյալները ճշգրիտ ձևով պահելու, ինչպես նաև ավելորդ և ոչ ստույգ տվյալները համակարգից հեռացնելու նպատակով։ Մենք կոչ ենք անում Դիմողին ժամանակ առ ժամանակ մուտք գործել համակարգ՝ Դիմողի անձնական տվյալների բաժին և համոզվել, որ դրանք արդիական են: Գործող օրենսդրությամբ թույլատրված կամ սահմանված չափով, կամ Դիմողի համաձայնությամբ, մենք կարող ենք օգտվել հանրամատչելի աղբյուրներից` Դիմողի անձնական տվյալների ճշգրտությունը ստուգելու համար։

Ինչ վերաբերում է Դիմողների անձնական տվյալների մշակմանը, ապա Դիմողն ունի գործող օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավունքներ: Ի լրումն, սույն Ծանուցումը Դիմողին իրավունք է վերապահում իմանալ, ինչպիսի անձնական տեղեկատվություն ունենք Դիմողի մասին, պահանջել հեռացնել կամ թարմացնել ոչ լիարժեք, սխալ, անհարկի կամ հնացած անձնական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործող օրենսդրության պահանջներից բխող հիմնավոր առարկություններ՝ Ընկերության կողմից Դիմողի անձնական տվյալների մշակման դեմ։

Գործող օրենսդրությունը սահմանում է տեղեկատվության որոշակի կատեգորիաներ, որոնք Ընկերությունը իրավասու չէ տրամադրել:

Դիմողները կարող են օգտագործել պրոֆիլի կառավարման առկա գործիքները` պրոֆիլ մուտք գործելու, դիտելու և խմբագրելու նպատակով: Դիմողը կարող է հնարավորություն ունենալ ինքնուրույն ջնջել իր պրոֆիլը, կամ, եթե անհրաժեշտ է, պահանջել պրոֆիլի հեռացումը՝ դիմելով աշխատանքի ընդունելության ծառայության աջակցությանը:

Այն դեպքում, երբ Դիմողը հետ է կանչում իր Համաձայնությունը կամ ունի որոշակի առարկություններ, Ընկերությունը դադարեցնում է Դիմողի հետ աշխատանքի ընդունելության գործընթացը։

Եթե Դիմողը անձնական տվյալների պահպանման վերաբերյալ ունի մտահոգություններ, ապա կարող է անմիջապես դիմել աշխատակազմի համալրման համապատասխան մասնագետին ՝ տրամադրված կոնտակտներով կամ այլ կապի միջոցներով: Նշենք, որ Դիմողը կարող է մուտք գործել և կառավարել Դիմողի անձնական տվյալների մեծ մասը առցանց տարբերակով՝ օգտագործելով առկա պրոֆիլի կառավարման գործիքները:

Դիմողը կարող է դիմել Ընկերությանը` Գաղտնիության վերաբերյալ ցանկացած մտահոգությունների դեպքում: Նման հարցումները և մտահոգությունները կարող են ուղղվել կամ գրավոր ներկայացվել ստորև նշված հասցեով.

ՀՀ, Երևան, Ահարոնյան 2

էլ-փոստ.________________

VIII. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Ծանուցումը, կամ փոխել, ձևափոխել կամ վերացնել «LEVER տաղանդների ներգրավման ծրագրային փաթեթի/ Lever Talent Acquisition Suite/» հասանելիությունը ցանկացած ժամանակ, տեղեկացնելով կամ առանց տեղեկացնելու։ Այնուամենայնիվ, եթե այս Ծանուցումը փոփոխվում է ֆինանսական և անբարենպաստ պայմաններով, Ընկերությունը ծանուցումը տեղադրում է Ծանուցման սկզբում և Ընկերության վեբ-կայքում նման փոփոխության ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում: Խորհուրդ ենք տալիս Դիմողին ժամանակ առ ժամանակ այցելել սույն Ծանուցման էջ՝ նման փոփոխություններին ծանոթանալու նպատակով:

ԴԻՄՈՂԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ես կարդացել եմ Դիմողների անձնական տվյալների մշակման մասին Ծանուցումը, լիովին հասկանում եմ դրա բովանդակությունը և իմ հստակ համաձայնությունն եմ տալիս հետևյալին.

· թույլատրելի սահմաններում տարածել վերջինիս պայմանները իմ աշխատանքի տեղավորման շրջանակներում, ինչը ներառում է Ընկերության կողմից իմ անձնական տվյալների մշակումը (հավաքումը, մշակումը և օգտագործումը) ,

· փոխանցել իմ անձնական տվյալները ՎԵՈՆ խմբի ընկերություններին և այլ երրորդ անձանց, որոնք գործում են այլ երկրների իրավական համակարգերում` սույն Դիմողի անձնական տվյալների պաշտպանության մասին ծանուցման մեջ սահմանված կարգով և նպատակների համար,

· թույլատրել CV-ում նշված, ինչպես նաև ապագա աշխատանքին վերաբերող բանակցային գործընթացում բացահայտված Անձնական տվյալների միջազգային փոխանցումը, Ընկերության ՄՌ ծառայության և ՎԵՈՆ խմբի ընկերությունների կողմից Lever Talent Acquisition Suite/» համակարգում մշակումը և համակարգից հեռացումը ներքոհիշյալ դեպքերում․ (Lever https://www.lever.co- ը, ընկերություն, որը գործում է ըստ ԱՄՆ իրավական համակարգի)։

a) անձնական տվյալները մշակվում են ՄՌ կառավարման աշխատակցի կողմից և ընդգրկվում են իմ աշխատանքային անձնական թղթապանակում, եթե իմ դիմումը ստանում է հաջող ընթացք,

b) անձնական տվյալները ավտոմատ կերպով հեռացվում են համակարգից՝ աշխատանքի ընդունման գործընթացի ավարտից հետո 24 ամիսների ընթացքում,

c) հեռացվում են իմ կողմից՝ սույն վեբ-կայքից՝ իմ պրոֆիլը ջնջելու միջոցով:

Ընկերությունն ինձ տեղեկացրել է իմ իրավունքների մասին ՝որպես անձնական տվյալների սուբյեկտ, այդ թվում նաև ցանկացած ժամանակ իմ համաձայնությունը հետ կանչելու իրավունքի մասին: Այնուամենայնիվ, համաձայնության հետ կանչումը չի ազդի Անձնական տվյալների մշակման օրինականության վրա, որը իրականացվել է սկզբնական համաձայնության գործողության ժամանակահատվածում:

VEON Armenia CJSC

APPLICANTS PERSONAL DATA PROCESSING NOTICE AND CONSENT

I. INTRODUCTION

In the course of our business, Veon Group of Companies, will process personal data (which may be held on paper, electronically, or otherwise) about our applicants and we recognize the need to treat it in an appropriate and lawful manner, in accordance with applicable local law on data protection and privacy.

This Applicants Personal Data Protection Notice (“Notice”) describes the manner by which VEON Armenia Closed Joint-Stock Company (the “Company or “we”), as data controller, collects, uses, and otherwise processes information about its applicants (“Applicants Personal Data”) in connection with their application for employment, as described in more detail below. In this case of application for employment you will be considered as the applicant, under the terms of this Notice (“Applicant”).

We understand the importance of the protection of your Applicants Data and are committed to using good practices in how we handle such Data. Our processes are designed to ensure that we collect, process, use and transfer that data in accordance with applicable local law.

II. Data we collect and process

Company collects Applicants Personal Data directly from the Applicant as well as from other available sources to the extent relevant and permitted by the applicable local law. Subject to applicable local law and practice, the categories of Applicants Personal Data that are typically collected and processed in the recruitment context are:

· name and contact information (such as address, e-mail address, phone number and other contact information);

· experience information (such as competences, experience and education level, skills, work experience and/or CVs, employee records and appraisals, third party references);

· education certificates;

· information from interviews and phone screenings;

· demographic information (such as date of birth, gender, nationality disability status);

· Applicant preferences, e.g. preferred country of employment, areas of interest as well as your preferred ways to be contacted by the Company;

· Applicant user identity in “Lever Talent Acquisition Suite”, e.g. user names, passwords for logging into own profile and other such information used in connection with authenticating you as a user;

· Technical Information: when the Applicant access our services online, our web servers automatically create records of your visit. These records typically include IP-address, access times, the sites linked from, pages visited, the links and features used, the content viewed or requested, browser or application type, language and other such information;

· other information, such as information found from public sources as well as information related to credit or background checks, depending on the position you are applying for;

· and other information necessary for making a recruitment decision.

The Company will not collect or process any Applicants Personal Data, and particularly sensitive Applicants Personal Data, if prohibited by applicable local law. The type of Applicants Personal Data actually collected by the Company or an affiliate/subsidiary may vary from jurisdiction to jurisdiction, and some jurisdictions might not collect all of the categories of Applicants Personal Data listed above.

III. Purposes of COLLECTING, processing and/or using APPLICANTS PERSONAL Data

Company uses “Lever Talent Acquisition Suite” recruiting system globally to manage on-line job applications received from current and prospective employees and to provide job opportunities in the country where Applicants are about to apply as well as in other countries and regions.

We collect, process and/or use Applicants Personal Data for the following purposes:

1. determining your qualifications for employment and reaching a recruitment decision;

2. evaluating your suitability for other employment vacancies;

3. verifying Applicants Personal Data and carrying out reference checks and/or conducting background checks (where applicable), including, but not limited to:

- to set up and conduct interviews and assessments;

- to evaluate, select and recruit Applicants;

- to conduct background and credit checks and assessments as required or permitted by applicable local law;

- to contact third party references provided by you to evaluate your previous performances;

4. informing you, via e-mail, SMS or otherwise about the progress of your application for employment with the Company, including, but not limited to:

- to obtain additional information where necessary;

- to inform you of available vacancies;

- to provide you with information relating to your application and to fulfill your requests;

5. where requested by the Applicant, assisting him/her with obtaining an immigration visa or work permit where required;

6. protecting our rights and fulfilling our legal obligations;

7. informing you, via e-mail, SMS or otherwise about other local or global vacancies at Veon Group of Companies that we consider you suitable to make an application of employment for;

8. Development of services:

- we may use your Applicants Personal Data to develop and improve our recruitment processes, websites and other related services. Where feasible, we use aggregated anonymous information in context of the development activities.

Should your application for employment be successful, your Applicants Personal Data may be processed for the necessary employment purposes and included in your employment file.

We do not collect or use the Applicants Personal Data you submit for other purposes than as indicated above.

Only a limited number of restricted individuals within the HR, as well as certain managers (i.e., only persons who take part in the recruitment process for their departments) will receive access to Applicants Personal Data when necessary in connection with their job responsibilities.

The Company does not collect, use, disclose, or otherwise process Applicants Personal Data for marketing purposes.

The Company will retain Applicants Personal Data no longer than is necessary to carry out the purposes listed in this Notice and/or as required or permitted by applicable local law.

Additionally, Applicants Personal Data may be processed for other purposes the Applicant has explicitly consented to in each additional single case. Whenever necessary and subject to statutory record-keeping requirements, Company will delete and/or anonymize Applicants Personal Data that are no longer needed.

IV. RECIPIENTS OF APPLICANTS PERSONAL DATA

Your personal data will be used solely by or for the Company. But note that your Applicants Personal Data may be disclosed to:

- service providers we engage for the purposes described above. The Company requires these companies to adequately safeguard your Applicants Personal Data and not use it for unauthorized purposes;

- Veon Group Entities. Since HR and management responsibility for Applicants’ recruitment and the Company’s operations may partially rest with the Company’s parent entity Veon Ltd., located in Amsterdam, The Netherlands, and with other affiliates of the Company (the “Veon Group Entities”), the Company may transfer or allow access to relevant Applicants Personal Data, to the extent authorized by applicable local law, to those recipients for the purposes identified under Section III of this Notice. All Veon Group Entities are identified at https://www. veon.com/.

Veon Group Entities and service providers that use Applicants Personal Data may be vested in territories where the laws do not offer a level of protection for Applicants Personal Data equivalent to the law, which applies in your jurisdiction. The Company will ensure that such international data transfers are in compliance with applicable data protection legislation. The Company will require that a Veon Group Entity or the relevant service provider ensures an adequate level of data protection within the meaning of applicable data protection law by means of contract or otherwise.

Applicant application will be used globally in connection with recruitment processes within the Company. Therefore, Applicants Personal Data may be transferred across national borders and may be accessed by other legal entities of the Veon Group Entities from countries with different laws providing varying degrees of protection.

This means that Applicant Personal Data may be transferred to other Veon Group Entities and to other countries than the one where you are applying to as an applicant. Such other countries do not always have equivalent laws providing specific protection for or rights in relation to Applicants Personal Data or they have different rules on privacy and data protection. Company takes reasonable steps to ensure that there is a legal basis for such a transfer and that adequate protection for Applicants Personal Data is provided as required by applicable local law.

Company will not disclose Applicants Personal Data to any third party who is not (a) a Veon Group Entity, or (b) a service provider under written contract, without first providing the Applicant with notice and obtaining affirmative consent for such disclosure.

Mandatory disclosures: Company may be required by or under mandatory applicable local law to disclose Applicants Personal Data to certain authorities or other third parties, for example, to government agencies responsible for the employment activities, statistical information or to the police or other law enforcement agencies, for example in context of conducting a background check

Mergers and acquisitions: where Company takes steps to sell, buy, merge or otherwise reorganize its businesses in certain countries, this may involve disclosing Applicants Personal Data to such companies. In such circumstances, Company will take all reasonable steps to ensure that appropriate measures to protect Applicants Personal Data are taken by such companies.

Other: Company may also disclose and otherwise process Applicants Personal Data in accordance with applicable local law to defend Company’s legitimate interests, for example, in civil or criminal legal proceedings.

The Company will (i) exercise appropriate due diligence in the selection of such service providers, and (ii) require via appropriate contractual measures that such service providers maintain adequate technical and organizational security measures to safeguard the Applicants Personal Data, and process the Applicants Personal Data only as instructed by the Company and for no other purposes. The list of these providers, jurisdiction of the data processing may be provided to Applicant upon its written request as specified below in Section VII.

V. Data Security and data integrity

We will ensure that appropriate reasonable measures are taken against unlawful or unauthorized processing of Applicants Personal Data, and against the loss of, or damage to, misuse, unauthorized access, disclosure, alteration or destruction of Applicants Personal Data. We have in place procedures and technologies to maintain the security of all Applicants Personal Data from the point of collection to the point of destruction. Maintaining Applicants Personal Data security means guaranteeing the confidentiality, integrity and availability (for authorized purposes) of the Applicants Personal Data.

The Company and the Veon Group Entities, to the extent applicable, also maintain reasonable procedures to help ensure that such data is reliable for its intended use, accurate, complete and current.

Privacy and security are key considerations for the Company. We have assigned specific responsibilities to address privacy and security related matters. We enforce our internal policies and guidelines through an appropriate selection of activities, including proactive and reactive risk management, security and privacy engineering, training and assessments. We take appropriate reasonable steps to address online security, physical security, risk of data loss and other such risks taking into consideration the risk represented by the processing and the nature of the data being protected. In addition, we limit access to our data bases containing personal data to authorized persons having a justified need to access such information.

VI. Access to APPLICANTS Data

In accordance with applicable local law, Applicants have the right to access, review, update, correct and request the deletion of their own Applicants Personal Data.

Applicants should transmit any requests for access or updates to, or corrections or deletions of their own Applicants Personal Data to the Company as specified below in Section VII.

VII. DATA QUALITY AND YOUR RIGHTS

The information the Applicant submit must be complete, accurate and up to date. We take reasonable steps to keep the Applicants Personal Data we possess accurate and to delete incorrect or unnecessary personal data. We encourage the Applicant to access Applicants Personal Data through the Applicant account from time to time to ensure that it is up to date. To the extent permitted or required by applicable local law or subject to the Applicant consent, we may use public sources in order to verify that Applicants Personal Data we hold is correct.

With respect to the processing of the Applicants Personal Data, the Applicant will always have the rights as provided by applicable local law. In addition, this Notice provides the Applicant with the right to know what Applicants Personal Data we hold about the Applicant; to request incomplete, incorrect, unnecessary or outdated personal data deleted or updated as well as to object on compelling legitimate grounds to Company’s processing of Applicants Personal Data.

There may be certain categories of information prescribed by applicable local law that Company may lawfully withhold. The Applicant are encouraged to use available profile management tools to access, view and edit profile. The Applicant may be able to delete the entire profile directly from the available tools or, if may be required, to request such deletion of the profile by contacting available recruitment support.

In case the Applicant revoke the Consent or object to certain processing activities or delete profile completely, Company may be unable to continue the recruitment process with the Applicant.

If the Applicant has any queries about the Applicants Personal Data, contact primarily the relevant recruiting personnel through provided contacts or channels. Note that the Applicant may access and manage much of the Applicants Personal Data online by using the available profile management tools.

The Applicant may contact Company in case of any queries concerning Privacy matters. Such queries and concerns may be made or reported in writing to the below address:

RA, Yerevan, Aharonyan str.2

E-mail:________________

VIII. Changes to this NOTICE

Company may from time to time change this Notice or change, modify or withdraw access to the “Lever Talent Acquisition Suite” at any time with or without any additional notifications. However, if this Notice is amended in a material, adverse way, Company will post a notice advising of such amendment at the beginning of this Notice and on Company’s website homepage, within thirty (30) calendar days from the date of such amendment. We recommend that the Applicant to re-visit this Notice from time to time to learn of any such changes to this Notice.

APPLICANTS CONSENT

I have read the Applicants Personal Data Processing Notice, I fully understand its contents and provide my explicit consent to:

· the application of its terms for the permitted purpose related to my employment, which includes collection, processing and use of my Personal Data by the Company;

· possible international transfer of my Personal Data to the Veon Group Entities and other third parties located in other jurisdictions, for the purposes and in the manner described in this Applicants Personal Data Protection Notice;

· the international transfer of my Personal Data, provided by me in my curriculum vitae, as well as, during negotiations regarding my future employment with the Company, for the purpose of their processing by HR of the Company and Veon Group Entities in “Lever Talent Acquisition Suite” recruiting system (Lever https://www.lever.co, the company that is located in USA jurisdiction), from which my Personal Data will be deleted:

a) by an HR employee and included in my employment file if my application for employment with the Company was successful;

b) automatically, within 24 months following the end of the recruitment process;

c) by myself, by removing my profile on this website.

I am informed by the Company about my rights as a Personal Data subject, including the right to withdraw my consent at any time. This withdrawal, however, will not affect the lawfulness of the Personal Data processing made during the effective time of the original consent given.