Ստեղծելով ապագան

Նյութատեխնիկական բազան անհրաժեշտ պայման է կազմակերպության գործունեության և նպատակաուղղված զարգացման ծրագրի իրականացման համար:

ՈՄԱ/VoMA
Sep 2, 2018 · 2 min read

Մենք որպես հասարակական կազմակերպություն մեր նյութատեղնիկական բազան ձևավորում ենք քաղաքացիների շնորհիվ, ովքեր հասականում են ՈՄԱ-ի իրականացրած աշխատանքների կարևորությունը, և կատարում են ամսեկան, կամավոր ֆինանսավորում, կամ փոխանցում որևէ հատուկ գույք կազմակերպության բարելավման համար։

Հավաքված գումարները փոխանցվում են կազմակերպության շատ հարցերի լուծմանը։ Այս գումարներով կազմակերպությունը իրականացնում է հավաքներ, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգում, ապահովում է կուրսանտների անվճար մասնակցությունը (թիվը կախված է հավաքված գումարից), օգտագործվում է հատուկ սարքավորումների և
պարապմունքների, ինչպես նաև Արցախում ուսումնական կենտրոնի վերանորոգումներ իրականացնելու համար։

Այսպիսով, օգոստոսին մենք անցկացրեցինք մեկ հավաք, որտեղ երկու մասնակիցներին տրվեցին զեղչ մեր հաշվին:
Ձեռք են բերվել

 200 մետր կտոր ՈՄԱ-ի (Քարվաճար) սարքավորման համար
 Ավտոմատ Կալաշնիկովի 120 նմանակներ մարտավարական զորավարժությունների համար
 10 օդամղիչ զենքեր
 25 փայտե նստարաններ (ճաշասենյակի համար)
 10 փայտե սեղան (ճաշասենյակի համար)
 Պարտքով ձեռք է բերվել 3 ամերիկյան վրաններ։


Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ՈՄԱ-ին օգոստոս ամսին: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են, Ռուսաստանի, Եվրոպաի և ԱՄՆ-ի հայերը:
Հավաքված գումարները ներդրվեցին սեպտեմբերի 6-ից 15-ը 140 դպրոցականների հավաքագրման համար:

ՈՄԱ-ն միավորում է և փոխում ապագան։

Միայն ձեր մասնակցությունը կամ անտարբերությունը կարող է արագացնել կամ դանդաղեցնել զորակոչիկների, պահեստազորների և կամավորների պատրաստման գործը:

Կոչ ենք անում ձեզ ակտիվ մասնակցել ՈՄԱ-ի նյութատեղնիկական աջակցմանը սեպտեմբեր ամսին։ Մեզ առաջադրված է իրականացնել 2 ուսումնական հավաք, սկսել վերանորոգման աշխատանքներ ուսումնական տարածքում։

Փոխանցումներ կարող եք կատարել մեր կայքում

ՈՄԱ/VoMA

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.