Պարը որպես կյանքի իմաստ

AdrIne Yanukhyan
2 min readNov 18, 2017

Նարինե Տոպոլյանը «Նանե» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է։ Համույթը հիմնադրվել է 90-ական թվականների վերջում ու ակտիվ
գործունեություն է ծավալում առ այսօր։ Գեղարվեստական ղեկավարի հետ
զրուցել ենք պարային համույթի ստեղծման ու աշխատանքի մասին։

Նարինե Տոպոլյանը

Ինձ հետ զրույցում Նարինեն նշեց, որ սկզբում հաճախել է «Եղեգն» պարային
համույթ, որտեղ պարում էին միայն հայ ժողովրդական պարեր։ Սակայն Նարինեն ցանկացել էր ուսումնասիրել նաև դասական պարերը:Այսպիսով Նարինեի ջանքերով ձևավորվեց պարային եռյակ, ովքեր ելույթ էին
ունենում քաղաքային մասշտաբի միջոցառումներում, իսկ 1997թվականին
ընդունվեցին Երևանի երգի պետական թատրոնի կազմ: Հենց այս եռյակից էլ
ձևավորվեց «Նանե» պարային համույթը:

Նարինեն ասում է, որ սաներին չի ընտրում այլ ընդամենը ընդունում
է`ստուգելով լսողական և ֆիզիկական տվյալները, որոնք, սակայն, առաջնային պայման չեն հանդիսանում։ «Նանե» պարային հաամույթն ունի երկու նպատակ․ առաջինը՝ բոլոր սաներին, անկախ նրանից, ունեն ֆիզիկական տվյալներ, թե ոչ, կարողանան գեղեցիկ պարել, ունենան գեղեցիկ կեցվածք, կարողանան իրենց ճիշտ դրսևորել կոլեկտիվում, շփվել ընկերուհիների հետ, իսկ երկրորդը՝ ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր այն երեխաների համար, ովքեր ունեն մեծ պարային տաղանդ : Նարինեն պատմում է, որ իր գործունության ընթացքում եղել են շատ
հաղթանակներ, որոնցից առաջնայիններն են Սանկտ Պետերբուրգում կայացած «Open Dance» մրցույթն ու առաջին զբաղեցրած տեղը, «Tanc Olip» մրցույթում հաղթած երեք ոսկի մեդալները՝ «ՈՒնեցանք հաղթանակներ նաև Սլավակիայում,Լեհաստանում, Հունգարիայում և այլն: Փակագծերը մի փոքր բացելով ասեմ, որ ունենք հրավեր Ռուսաստանից։ Ելենա Բարտկայտիսը «Նանե» պարային համույթին հրավիրել է Սոչի՝ մասնակցելու մրցույթի»։

Պարուհին ասում է, որ ոչ թե մշակում, այլ ստեղծում է պարերը: Սկզբից
լսում է երաժշտությունը, հետո աշխատում է այդ երաժշտության հետ,
պատկերացնում է, թե ինչ պար կարող է լինել այդ երաժշտության ներքո,
բեմադրում է այն և սովորեցնում իր սաներին:

Աշխատասիրությունը հաջողության գրավականն է, որը Նարինեն սերմանում է նաև իր սաների մեջ՝ ամեն անգամ կրկնելով՝ «Պետք է քրտնաջան աշխատել»։Պարը Նարինե Տոպոլյանի փրկիչն է, նրա սերն ու կյանքը։ Պարուհին խոստովանում է, ամենալավ պահերը անցկացնում է իր սաների հետ, իսկ ամենավատ պահերին պարը թույլ չի տալիս Նարինեին հանձնվել:

--

--