Իմ աշխարհն մեծ սպորտում

Բասկետբոլը թիմային մարզաձև է, որի գլխավոր նպատակը գնդակը հակառակորդ թիմի զամբյուղը նետելն է։ Այս խաղում ամեն թիմից խաղում են 5 բասկեդբոլիստ(ուհի)։

Հաղթում է այն թիմը, որը ավելի շատ նետումներ է կատարում և մտցնում զամբյուղը։Ամեն նետում դեպի զամբյուղը գրանցվում է 2 միավոր լինում է նաև 3 եթե ավելի հեռվից է նետում կատարում։

Ես զբաղվում եմ բասկետբոլով արդեն 4 տարի՝ սկսած 10 տարեկանից։ 2 անգամ մասնակցել եմ մրցույթի և ես և իմ թիմը գրավել էնք 1 տեղը։

Մենք դպրոցում ունենք թիմ որը կազմված է 8 հոգուց Վահե Ծատուրյան,Մարտիկ Բադալյան,Յուրի Բեգլարյան,Սարմեն Գասպարյան,Տիգրան Բաբայան,Հայկ Ավանեսյան և ես։Մենք մեր թիմով մասնակցել ենք շրջանային 2 անգամ և հանրապետական 1 անգամ։գրավել ենք 4,3 և առաջին տեղերը։ՈՒնեցել ենք շատ խաղեր Ասկերանում :

Հարցազրույց մարզչից`Բեգլարյան Վրեժից։Ես նրան հարցրեցի սիրում է արդյոք բասկեդբոլը նա ասաց որ շատ է սիրում։Ես հարցրեցի արդյոք նրա աշակերտական թիմը մասնակցել է մրցույթների՝”Այո իհարկե մասնակցել են և տարիներ շարունակ գրավել են մրցանակային տեղեր”։Ընկեր Բեգլարյանը նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Ես նրա”ն հարցրեցի ինչը ձեզ ստիպեց դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ նա կարճ ասաց “հանգամանքները”։ Իսկ որն է ձեր սիրելի բասկեդբոլի թիմը Վատ Տղաները թիմը։

Հարցազրույց թիմի ավագի՝ Մարտիկ Բադալյանի հետ։ Նա պատմել է, որ զբաղվում է բասկետբոլով սկսած 12 տարեկանից։ Ես հարցեցի մասնակցել է մրցումների։ “13 տարեկանից սկսած մասնակցել եմ շրջանայինի 1 անգամ գրավել եմ 3 տեղ 2 անգամ 1”։

Ես հարցրեցի իսկ ի՞նչ եք սիրում բասկետբոլից բացի։Նա պատասղանեց ֆուտբոլ։Նրա խոսքերով “Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց ֆուտբոլի”:

Հեղինակ՝ Ակսել Ավանեսյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.