Քանդակագործությունը կերպարվեստի տեսակներից մեկն է։Այն հին ժամանակներում պատրաստել են կավից ,պլաստիրինից հաճախ նաեւ մոմից։Քանդակագործությունը բաժանվում է երեք խմբի ՝ մոնումենտալ , հաստոցային եւ դեկորատիվ։

Մոնոմենտալ քանդակագործության նպատակն է հիշատակի հավերժացումը,այն հիմնականում դրվում է հասարակական վայրերում: Հաստոցային քանդակագործությունը բնական միջավայրի հետ կապ չունի այն դրվում է թանգարաներում,իսկ դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է։

Քանդակն ունի երկու տեսակ՝բոլորաքանդակ եւ ռելիֆ։Ռելիֆը ըստ ծավալի լինում է բարձրաքանդակ,հարթաքանդակ,խորաքանդակ որոնք զարդարում են շենքերի առաստաղը,ճակատը։

Քանդակագործությունը մեծ տարածում ունի Դիլիջանում ։Դիլիջանի քանդակագործներից է ՝ Սամվել Տեր-Պողոսյանը։Նա քանդակագործությամբ սկսել է զբաղվել 14 տարեկանից։ Այժմ նա 22 տարեկան է։Նա ինքնուս է եւ նրան ոչ ոք չի սովորեցրել ։ Երբ նա վերադարձել է բանակից նա ավելի է խորացել քանդակագործության մեջ։

Նա ասաց որ փոքր ժամանակ որեւէ հետաքրքրություն չի ունեցել քանդակագործության վերաբերյալ ,իսկ 14 տարեկանում երբ տեսնեում է հայտնի քանդակագործների աշխատանքը նա ցանկանում է որեւէ իր պատրաստել եւ պատրաստւմ է մի փոքր խաչքար

Նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի չորորրդ կուրսում:

Սամվելը սիրում է դեկորատիվ քանդակագործությունը։ Նրա սիրելի քանդակագործներից է Գրիգորի Հովսեփյանը :Նա նաև զբաղվում է նկարչությամբ։

Այժ աշխատում է նոր քանդակի վրա և երբ ավարտի նա խոստացավ ինձ ցույց տալ:

Հեղինակ՝ Ալլա Դավթյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.