Բնությունը նկարչուհու աչքերով

Պատանի նկարչուհի Միլենա Պետունցը նկարում է դեռ վաղ տարիքից: Նրա հետ ունեցած հարցազրույցում փորձեցինք պարզել, թե ինչն է նրան ու նկարչությանը կապող հիմնական օղակը:

Լուսանկարը ՝հեղինակի

- Ըստ մեր նախնական պայմանավորվածության, այսօր պետք է խոսենք նկարչության և քո միջև եղած կապի մասին: Առ հասարակ, դա քեզ համար հոբի՞ է, թե՞ միգուցե հենց այդ ուղղությամբ մասնագիտանաս:

-Դա և՛ իմ հոբին է, և՛ ապագա մասնագիտությունը: Ուզում եմ դիզայներ դառնալ:

-Քանի՞ տարեկանից ես նկարում:

-Ես սկսել եմ նկարել 11 տարեկանից: Հայրս է նատել, որ լավ եմ նկարում և այդ ժամանակվանից էլ ինձ տարել է նկարչության, որտեղ էլ ձեռքս ավելի է բացվել և հիմա ավելի լավ եմ սկսել նկարել:

Լուսանկարը ՝հեղինակի

-Իսկ մինչ այդ, ազատ ժամանակ ինչո՞վ էիր զբաղվում:

-Կրկին, նկարչությամբ:

-Իսկ ինչպե՞ս էր ստացվում մինչ նկարչության գնալը:

-Այդքան էլ լավ չէր ստացվում: Բայց այնտեղ ուսուցիչները սովորեցրեցին ավելի լավ նկարել այն ինչ ցանկանում եմ:

Լուսանկարը ՝ հեղինակի

-Որո՞նք են այն հիմնական թեմաները, որոնց շուրջ նկարում ես:

-Նախընտրրում եմ նկարել մայրամուտ, ծովեր, մի խոսքով` բնություն:

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ինչո՞վ ես զբաղվում նկարչությունից զատ:

-Սիրում եմ պարել, գիրք կարդալ:

-Ի՞նչ գրքեր ես սիրում կարդալ: Պատահե՞լ է, որ գիրք կարդալիս որևէ տեսարան հայտնվի քո աչքի առաջ ու դա փորձես պատկերել, այդպիսով կապելով իրար ընթերցանությունն ու նկարչությունը:

-Սիրում եմ գեղարվեստական գրքեր կարդալ: Դերենիկ Դեմիրճյանի (հայ գրող, հրապարակախոս) «Ավելորոդը» պատմավեպից փորձել եմ նկարել նրա գլխավոր հերոս Սրբունին, կարող եմ ասել, որ լավ է ստացվել:

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ասացիր, որ սիրում ես գեղարվեստական գրքեր կարդալ: Դեմ չե՞ս լինի, եթե մի քանի «գեղարվեստական» հարց տամ:

-Իհարկե ոչ:

-Տարվա ո՞ր եղանակն ես ասոցացնում նկարչության հետ, ինչու՞:

-Նկարչությունն ես ավելի շատ ասոցացնում եմ աշնան հետ, քանի որ աշնան գույներն ավելի ոսկեզօծ են և հոգեհարազատ ինձ:

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ադյոք սիրու՞մ ես ձմեռ նկարել: Չէ՞ որ այդ ժամանակ ամեն ինչ սպիտակ է և չես կարող «խաղալ» գույների հետ:

-Ես սիրում եմ նկարել նաև ձմեռը, բայց ինչպես արդեն նշեցի` ամենաշատը աշուն:

-Շատը գույնե՞ր ես օգտագործում, թե՞ նախընտրում ես մատիտով նկարել:

-Ես ավելի շատ գույներ եմ օգտագործում, մատիտով նկարել այդքան էլ չեմ սիրում:

Լուսանկարը ՝ հեղինակի

-Ո՞րն է քո ամենասիրած գույնը և ինչու՞:

-Ես ամենաշատը սիրում եմ սպիտակ և դեղին գույները: Սպիտակը, որովհետև շատ եմ սիրում ձմեռը, իսկ ձմռանն ամեն ինչ սպիտակ է:

-Շատ բարի, Միլենա՛, շնորհակալություն, հուսով եմ դեռ կհանդիպենք:

-Ց տեսություն: Սիրով:

Զրուցեց` Անգելնինա Աֆյանը

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.