Թե ինչպես է 17 տարեկան Ժենյան մտածում ապագայի մասին

Երբ հարցազրույց էի անցկացնում այս մարդու հետ հարցրեցի նրա կարծիքը շրջապատի մարդկանց նկատմամբ և նա ասաց «Պետք է լինել բարի , կամեցող , խելացի և կշռադատող»։ Ես նրան հարցրեցի , եթե նա լիներ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը , ինչով կօգներ բոլորին , իսկ նա ինձ ասաց « Կօգնեի անապահով ընտանիքներին, կբացեյի բազմաթիվ աշխատավայրեր, կբացեի դպրոցներ » ։

Նրան հարցրեցի նաև 2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմի մասին , իսկ նա մի քիչ տխրելով ինձ պատասխանեց. «Ես մտածում եմ ,որ այն ամենը ինչ կատարվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ շատ անսպասելի էր ,մեր ազգը տվեց շատ զոհեր , որը մեզ նման փոքր ազգի համար շատ մեծ կորուստ էր և կարծում եմ ,որ պետք չէ անպատասխան թողնել հակառակորդի արձակած ոչ մի կրակոց » ։ Ես նրան հարցրեցի նաև ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի մասին և այդ հարցը նրան դուր եկավ և նա մեծ սիրով ինձ պատասխանեց այսպես. «Գառնի-Գեղարդը ,Սևանա լիճը,Ծաղկաձորը, Արևմտյան Հայաստանը , Արցախը , Մոսկվան , Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիան և այլն » ։

Նրան նաև հարցրեցի իր նախասիրություններից և նա համեստորեն ինձ պատասխանեց «Իմ նախասիրությունների շարքում տեղ են գտել երգը,պարը,կերպարվեստը,օտար լեզուների ուսուցումը և այլն » :