Գոշ գյուղը Տավուշի շրջանի ամենատեսարժան վայրերից մեկն է։ Գյուղի բնությանը յուրահատուկ տեսք է հաղորդում Գոշավանքի վանական համալիրը, լիճը, հուշակոթողները, նաև մարդիկ՝ իրենց հյուրասեր և գյուղացուն հատուկ պարզությամբ։

Գոշ Գյուղը
Գյուղը հետաքրքիր պատմություններ ունի: Մեծ պապս՝ ով գյուղի հիմնադիրներից մեկն է, մի շարք գյուղացիների հետ վերաբնակեցրել է Նոր Գետիկը. Գոշ գյուղը նախկինում հենց այդ անվանւոմն ուներ: Պապս բնությունը նմանեցնում էր հեքիաթային աշխարհի՝ որտեղ գլխավոր հերոսները գյուղացիններն էին:
Տեսարան դեպի Գոշավանք

Իմ նախնիները գյուղի առաջին բնակիչներն են եղել։ Լինելով գյուղի բնակիչ, ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում: Որոշեցի կիսվել ձեզ հետ ու ներկայացնել իմ գյուղի ամենահետաքրքիր ու տարբերվող վայրերը:

Գոշ գյուղի հիմնադիրը

Գոշավանքը
Առակագիր, հայ գրականության ակնառու ներկայացուցիչներից Մխիթար Գոշը ծնվել է 1130 թվականին՝ Գանձակում: Շատերը հեռավոր վայրերից գալիս էին Գանձակ՝ ուսուցանալու նրա մոտ:
Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է 12-րդ դարում Հայաստանի ինքնակալ կառավարիչ Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում Մխիթար Գոշին նույնիսկ սրբացնում էին։
Մխիթար Գոշի դամբարանը

Մի անգամ Մխիթար Գոշը երազ է տեսել, որտեղ Աստված նրան ասում է՝ «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային։Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը որոշում է հետեւել իր երազին ու ամբարներ է կառուցում ու լցնում դրանք ցորենով:

Մխիթար Գոշի դամբարանը
Սովի ժամանակ նա փայտե շրջանաձև ափսե է պատրաստում, որ անվանվում է գուշ ու հենց դրանով ցորեն է բաժանում մարդկանց։ Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար։ Երբ Մխիթարը մահանում է գյուղը սկսում են կոչել իր անունով:

Գոշ գյուղի առաջին բնակիչը

Գոշավանք

Մեծ տատս պատմում է, որ Գոշ գյուղի առաջին բնակիչը ամուսնու պապն էր` այսինքն իմ նախապապը: Պատմությունն այսպիսինն է՝ նախապապս իր յոթ եղբայրների հետ ներկայիս Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Խոյ քաղաքից գաղթեցին՝ բնակություն հաստատելով տարբեր վայրերում:

Նախապապս Դիլիջան է եկել, բայց չի հավանել քաղաքը: Փոխարենը շատ է հավանել Դիլիջանից մոտ 22կմ հետավորության վրա գտնվող Գոշ գյուղը ու որոշել հաստատվել հենց այդտեղ: Նա տարբեր վայրերից յոթ ընտանիք է բերել Գոշ, որոնցից առաջինը իր քավորն էր՝ Արզմանը: 7 ընտանիքից որից առաջինը եղելա իր քավորը՝ Արզմանը:

«Ամուսնուս հայրը մասնակցել է Հայ-թուրքական պատերազմին և 7 տարի շարունակ գերի է մնացել: Այդ ողջ ընթացքում նա աշխատում է որպես կոշկակար ու մեծ հարստություն կուտակում: Գերիությունից հետո նրան առաջարկում են մնալ ու խոստանում են տուն տրամադրել, բայց նա վերադառնում է գյուղ», պատմում է տատս:

Գետիկ, Նոր Գետիկ՝ Գոշավանք

Գոշավանք
Գոշավանքը կառուցվել է 1186 թվականին երկրաշարժիչ հիմնովին ավերված Հին Գետիկի վանքի տեղում: Նախ՝ կոչվելով Նոր Գետիկի վանք հետագայում ստացել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք ու դարձել միջնադարի հոգևոր մշակույթի ճանաչված կենտրոններից մեկը:
Սեպտեմբերի 13-ը՝ Գոշ գյուղի օր
Մխիթար Գոշի բրոնզաձույլ հուշարձանը գտնվում է Գոշ գյուղում՝ եկեղեցու հարեւանությամբ, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ Արձանի քանդակագործը Գևորգ Գևորգյանն է իսկ ճարտարապետը՝ Լևոն Մկրտչյանը։
Գոշ

Արձանի տեղադրման նախաձեռնությունը գործարար Անտոն Մեհրաբյանինն է: Բացման արարողությանը ներկա էին Տեր Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարերար Անտոն Մեհրաբյանն ու այլք։

Գոշավանք
Հենց այս պատճառով էլ սեպտեմբերի 13-ը համարվում է Գոշ գյուղի օրը: Ամեն տարի բազմաթիվ միջոցառումներ են իրականանում:

Գոշը` զբոսաշռջության կենտրոն

Մայրամուտը Գոշում

Գոշ գյուղը իմ ծննդավայրն է, ամեն ինչ իմ կյանքում հենց այս վայրի հետ եմ կապում: Ուզում եմ Գոշը զբոսաշրջության կենտրոն դառնա, որ էլ ավելի շատ մարդ այցելի գյուղը, ծանոթանա այստեղի գեղեցիկ վայրերին, իմանան Գոշի պատմությունն ու սիրեն այն:

Հեղինակ` Անի Գրիգորյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.