Կյանքին սիրահարվածը. Արմեն Մկրտչյան

Երբ Արմեն Մկրտչյանը անցյալ տարի դարձավ Թումո Գյումրիի ուսանող, նա դեռ պատկերացում չուներ այն մասին, թե ինքնարտահայտվելու ինչ կարևորագույն միջոց է նա գտնելու իր համար, ինչպես են այլ մարդիկ գնահատելու իր աշխատանքներն ու այդ ամենն ինչպես է ազդելու նրա մասնագիտական կողմնորոշման վրա։Արմենի առօրյան հագեցած է, և բազմազբաղ: Հարցին՝ թե ո՞րն է իր կյանքի նպատակը, նա պատասխանեց՝ «Ապրում, եմ որ փոխեմ մեր երկիրը , պայքարեմ արդարության համար և լինեմ հպարտությունը իմ ընտանիքի»:


Երբ հարցրի նրան իր երազանքների մասին, նա ասաց որ աշխատում է ընդհանրապես ոչ թե երազել, այլ իր առջև դնել նպատակներ և հասնել դրանց «Կյանքում ձգտում եմ ռեալիզացնել երազանքներս և հստակ քայլերով գնում եմ դեպի նպատակներ:Այս պահին նպատակս հաջողակ բիզնեսմեն դառնալն է »:

Հարցին՝ թե ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, նշեց, որ պատրաստվում է ընդունվելու Ամերիկյան համալսարանի բիզնեսի բաժին և դառնալ տնտեսագետ «Այս պահին ինքնուրույն ուսումնասիրում եմ մաթեմատիկա, հաճախում եմ անգլերենի խմբակային դասընթացների»:Մրցույթներից և ձեռքբերումներից խոսելիս Արմենն ասաց, որ այս պահին ընթացքի մեջ է FLEX ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ իր մասնակցությունը «Որպեսզի լավ տիրապետեմ անգլերենին և հաջողությամբ հանձնեմ TOEFL- ի քննությունները, ցանկանում եմ որոշ ժամանակ ապրել և սովորել ԱՄՆ- ում »:


Արմենը անտարբեր չէ նաև արվեստի հանդեպ «Ավարտել եմ նկարչական դպրոցը, ազատ ժամանակ նկարում եմ հիմնականում իրեր, առարկաներ, հանգստանում եմ նկարելով»:

Հաճախել է նաև կառատեի, սակայն այդ բնագավառում լուրջ հաջողությունների չհասնելով, թողել է սպորտը և իրեն ամբողջությամբ նվիրել է կրթությանը: Իր կյանքի էքստրեմալ և տպավորիչ օրերից զրուցելիս, Արմենը մտաբերեց «Մի օր արագաչափի կողմից նկարահանվել եմ, երբ վազելով անցել եմ մեքենայի արագությամբ, արդյունքում վնասելով ինձ և հագուստս» (ժպտում է) : Իր տարօրինակ և վնասակար սովորույթներից մեկն է համարում նաև գնացքի ռելսերի վրայով քայլելը, սակայն, դա նրան դուր է գալիս, ասում է «Այդտեղ վերագնահատում ես կյանքդ և դրա արժեքները, այդպիսով ավելի հեշտ ես որոշումներ կայացնում»:

Ամենասիրելի օրվա ընթացքը առավոտն է «Առավոտը այն հուսադրող օրվա հատվածներից է, որը ոգեշնչում է մարդուն , ստիպում մարդուն մտածել ու պլանավորել օրը այնպես, որ զարգանա այդ մի օրվա ընթացքում»։Արմենն իրեն ցանկացած բնագավառում պատկերացնում է լիդերի կերպարում, ապագայում էլ ցանկանում է դառնալ նախ իր փոքրիկ ընկերության, հետագայում էլ արդեն երկրի առաջնորդ «Ցանկանում եմ դառնալ պետական գործիչ, սակայն ոչ թե պահպանելու եմ գործող սիստեմը, այլ ամեն ինչ անելու եմ երկրումս նշանակալի փոփոխություններ իրականացնելու համար»:

Ըստ Արմենի, չնայած նրա հստակ կողմնորոշումներին և գրանցած հաջողություններին, իր կյանքում ևս եղել դժվար ժամանակներ «Երեք ամիս առաջ ես գրեթե կորցրել էի այն՝ ինչը այդքան ուժ էր տվել ինձ , բայց քանի որ կար ցանկություն և ձգտում, ես կարողացա ուժ գտնել իմ մեջ, մայրս այն էակն էր, ով օգնեց ինձ թե՛ մասնագիտության, թե՛ կյանքի կողմնորոշման հարցում, յուրաքանչյուրի կյանքում լինում են շեղումներ, չնայած դրան ես չեմ կարող մեղադրել ինչ որ մեկին իմ անհաջողությունների մեջ , ցանկացած ձախողման մեղավորը հենց ես եմ եղել ու այժմ սովորել եմ այդ ձախողումներից:Ես լուրջ սխալ գործեցի, երբ կարծեցի, որ օտար մարդիկ կկիսեն իմ երջանկությունը, ուստի կիսելով իմ երջանկությունը կանգնեցի մի մեծ անդունդի եզրին , և դա ինձ օգնեց հասկանալ որ երջանկությունս միայն իմն է, և այն մարդունը, ով երջանկացնում է ինձ։Եվ ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ նպատակից, որի համար զրկանքների եմ հանդիպել ։»
Արմենն առանձնահատուկ վերաբերմունք ունի ընտանեկան ջերմության և սիրո հանդեպ։ «Կյանքս անիմսատ կլիներ առանց սիրո , իսկապես, որոշ դեպքերում սերը խանգարում է , բայց իմ դեպքում այն ինձ ուժ է տալիս, և այժմ առանց դրա չեմ պատկերացնում ոչինչ, ես երջանիկ եմ, սիրում եմ իմ կյանքը, գոհ եմ Աստծուց, և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են» ։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.