Գանձերի աշխարհ

Գանձասարի վանական համալիրը

Գանձասարի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գնտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Գանձասարի վանական համալիր
Գանձասարի վանական համալիրի պատերին առկա են բազմաթիվ արձանագրություններ հայերենով: Գանձասարը ներկայումս հանդիսանում է Արցախի հոգևոր կենտրոններից մեկը: Եկեղեցուն հարակից տարածքում պահպանվել են նաև մի շարք խաչքարեր:
Գանձասարի գեղատեսիլ կառույցներից է նաև ժայռակերտ առյուծը: Այն գտնվում է Վանք գյուղի տարածքում: Առյուծի ժայռակերտի ստեղծման գաղափարը եղել է դեռևս 2006 թվականին: Նկարիչ Արամ Ավագյանը քանդակի վրա աշխատանքը սկսել է 2007 թվականին: Ժայռաքանդակը գտնվում է <<Ծովին քար>> հյուրանոցին հարակից տարածքում:
Ժայռակերտ առյուծ

Իսկ ժայռակերտ առյուծից այս կողմ տեղակայված <<Ծովին քար>> հյուրանոցը գտնվում է Խաչեն գետի ափին, անտառապատ տարածքում: Հյուրանոցի տարածքում առկա են հետաքրքիր և զվարճալի վայրեր, բացօթյա տաղավարներ:

<<Ծովին քար>>

Գանձասարի տարածքում կան նաև այլ տեսարժան վայրեր, որոնց լուսանկարները ներկայացնում ենք ստորև՝

Հեղինակ՝ Անի Ավանեսյան

Show your support

Clapping shows how much you appreciated Ani Avanesyan’s story.