Թումոյում նկարահանումներն ավարտվեցին

Ani Avanesyan
Jul 24, 2017 · 3 min read

Այսօր Ստեփանակերտի ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներն ավարտեցին ֆիլմերի հատուկ աշխատարանի նկարահանումները:

Վերջին նկարահանումներին մասնակցում էին բոլոր երեք թիմերը, որոնք հմտացել էին ինչպես օպերատորական գործում, այնպես էլ մնացած աշխատանքներում:

Նկարահանումների հրապարակն այս անգամ տեղափոխվեց Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակ, որտեղ էլ աշխատարանի մասնակիցները նկարահանեցին ազգագրական պար:

Երկրորդ ֆիլմի հերոսը՝ Արտակ Բեգլարյանը հաճախում է ազգագրական պարերի խմբակ: Նրանք նաև կազմակերպում են բացօթյա դասընթացներ, որին անմասն չեն մնում ստեփանակերտցիները:

Բացօթյա ուսուցման ժամանակ նրանք, ովքեր ցանկանում են պարել, միանում են խմբին, սովորում շարժումներ, ապա միասին պարում Ստեփանակերտում հայտնի ՛՛Պյատաչոկի՛՛ շուրջ:

Ստեփանակերտի ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները ևս միացան պարի բաս դասընթացին:

Նրանք հասցրին սովորել մի քանի պար, իսկ նկարահանումների ողջ ընթացքն անցավ էլ ավելի աշխույժ:

Ստեփանակերտի պուրակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Մարդիկ դիտում և մասնակցում էին բացօթյա պարի դասընթացին:

Այսքանով էլ ավարտվեցին ֆիլմերի հատուկ աշխատարանի նկարահանումները: Ուսանողներն արդեն անցել են մոնտաժային աշխատանքներին: Բոլոր երեք ֆիլմերում թիմերը կատարելագործում են արված աշխատանքները:

Այս շաբաթ ուսանողները կներկայացնեն իրենց պատրաստած երեք ֆիլմերը: Սա ՛՛Թումոյի՛՛ ուսումնական ծրագրի վերջին շաբաթն է: Առջևում արձակուրդներն են թումոցիների համար:

Հիշեցնենք, որ արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հատուկ աշխատարանը մեկնարկել է հուլիսի երեքին: Ուսանողները բաժանվել են երեք խմբերի, որոնք էլ ներկայացնելու են մեկական ֆիլմ:

Ֆիլմի հերոսներն ընտրված են, նկարահանումներն՝ ավարտված: Այժմ երեք թիմերը պատրաստվում են հասարակության դատին ներկայացնել արցախցի կինոռեժիսորի տքնաջան աշխատանքի արդյունքները:

Արդյունքների ցուցադրությունը տեղի կունենա այս շաբաթ պրեզենտացիայի ժամանակ:

Տեքստը և լուսանկարները ՝ Անի Ավանեսյանի

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade