Վարպետության կրկնակի դաս Թումոյում

Ani Avanesyan
Jul 23, 2017 · 3 min read
Նկարահանում

Հուլիսի 22-ին Ստեփանակերտի ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները շարունակեցին ֆիլմերի աշխատարանի երրորդ ֆիլմի նկարահանումները:

Այն սկսվել էր հուլիսի 19-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Այս անգամ շարունակվեցին ֆիլմի հերոսուհու՝ Ինգայի տանը:

Ինգան բրիտանական ՛՛Halo Trust՛՛ կազմակերպությունում աշխատում է 2015 թվականից: Կին-սակրավորի մասնագիտությունը նա համարում է անհրաժեշտ, քանի որ այդ կերպ ականից՝ պայթյունի հետևանքով դժբախտ պատահարների քանակը կնվազի:

Ինգան

Կին-սակրավորների առաջին խումբը ՛՛Halo Trust՛՛-ում աշխատանքի էր անցել 2015 թվականին: Նրանք Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղից էին: Այնուհետև կազմակերպությունում ավելացավ կանանց թիվը: Այսօր կա այդպիսի երեք խումբ, որտեղ նրանք գերակշիռ մաս են կազմում:

Ի տարբերություն նախորդ նկարահանումների, այս անգամ թիմը վարպետացել էր: Ջիվան Ավետիսյանը կիսվում էր մասնագիտական հնարքներով, իսկ օպերատորներ Լիլյան և Մերին փորձում էին ինքնուրույն լուծումներ գտնել:

Օրվա երկրորդ կեսին նկարահանումները շարունակվեցին Ինգայի ծնողների տանը:

Ուսանողներն ըստ սցենարական պլանի շարունակեցին բոլոր տեսարանի նկարահանումները:

Երրորդ ֆիլմի ռեժիսոր Գոհար Ղուլյանը հրահանգավորում էր թիմին, հնչյունային ռեժիսոր Անուշը՝ կարգավորում ձայնային մասը:

Մարիամն ու Անուշը

Ըստ սցենարի բոլոր տեսարանները նկարահանելուց հետո, թիմը պետք է անցնի մոնտաժային աշխատանքներին:

Ջիվան Ավետիսյանը գոհ էր ուսանողների աշխատանքից: Նրանք օրեցօր ավելի էին հմտանում:

Երրոդ ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին օրվա երկրորդ կեսին:

Օրվա վերջին կանգառը Շուշիում էր՝ Նարեկացի արվեստի միությունում: Աշխատարանի մասնակիցները ներկա էին կինոռեժիսորի ՛՛Վերջին բնակիչ՛՛-ը ֆիլմի ցուցադրությանը:

Ֆիլմը պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում, գյուղում մնացել է միայնակ:

Հատված ֆիլմից

Նա փնտրում է իր աղջկան՝ Յորգային, ով ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես են Սումգայիթում այրում իր ամուսնուն:

Ջիվան Ավետիսյանը

Թումոյի ուսանողները տպավորված էին կինոռեժիսորի ֆիլմից:

Տեքստը և լուսանկարները՝ Անի Ավանեսյանի

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade