Ֆիլմերի նկարահանում ՛՛Թումո՛՛ Ստեփանակերտում

Նկարահանում
Հուլիսի տասնչորսին Ստեփանակերտի “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները շարունակեցին ֆիլմերի աշխատարանի նկարահանումները: Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի գլխավորությամբ թիմը նկարահանեց երկրորդ ֆիլմի հերոսին:
Ջիվան Ավետիսյանը

Երկրորդ ֆիլմի հերոսը Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն է: Բացի իր հիմնական աշխատանքից նա ծավալում է նաև հասարակական լայն գործունեություն, այդ թվում՝ պարում ազգագրական պարերի խմբում:

Արտակ Բեգլարյան

1995 թվականի ապրիլի յոթին դժբախտ պատահարի արդյունքում Արտակը կորցրեց տեսողությունը: Այնուհետև ընդունվեց Երևանում գործող տեսողության խանգարում ունեցողների հատուկ դպրոց: Հետագայում նա սովորեց տարբեր համալսարաններում:

Արտակն ու Արմինեն

Ֆիլմի նկարահանումներին մասնակցում էր նաև Արտակի կինը՝ Արմինեն:

Նկարահանում

Առջևում երրորդ ֆիլմի նկարահանումներն են, որից հետո աշխատարանի մասնակիցները կանցնեն մոնտաժին:

Նկարահանում
Մերին
Մերին ու Մարիամը
Ընդմիջում
Like what you read? Give Ani Avanesyan a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.