Արցախի 7 հրաշալիքները

Կներկայացնեմ Արցախի ամենատեսարժան վայրերը, ուր կարող է այցելել յուրաքանչյուրը։ Հիանալի բնության և հիասքանչ տեսարանների համադրությունը միայն Արցախում։

Գանձասար

Վանական համալիր՝ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից։

Թումոյի ուսանող Գայանե Հովսեփյանն ասում է, որ Գանձասարը հայկական միակ եկեղեցին է, որը չնայած թշնամու բազմաթիվ հարձակումներին մնացել է կանգուն։

Դադիվանք

Դադիվանքը գտնվում է Արցախում՝ շրջանի Դադիվանք գյուղում, Դադիվան լեռան լանջին Թաթար գետի ձախ ափին: Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի վրա։
Վանքն իր բազմաթիվ տեղակայվախ է մի անտառածածկ լեռան հարավահայաց փեշին։

Համաձայն լեգենդի` Դադիվանքը հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Որոշ աղբյուրներում էլ գրվում է, որ Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը՝ Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում։


Դադիի նահատակության վայրում՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, 1-ին դարում հիմնադրվել է Դադիվանքը։ Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի՝ բլրակի վրա։ Դադիի գերեզմանատեղին դեռևս պահպանվել է, չնայած որ դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու կողքին է գտնվում երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում անաղարտ պահպանվել են երկու բարձրարվեստ խաչքարեր։

Իմ կարծիքով Դադիվանք պետք է այցելի յուրաքանչյուրը և հիանա այդ հրաշալի բնությամբ և տեսարաններով։

Ամարաս

Ամարաս գյուղաքաղաքը գտնվում էր Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում, այժմյան Մարտունի քաղաքից 10կմ դեպի հարավ-արևելք, Խազազի և Լուսավորչի ցածրադիր սարերի միջև ընկած գոգավորությունում։
Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության` գավառով հանդերձ, և ժողովուրդը IXդ. Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։
Վանքը ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն

Ինչպես ասում է New media դասընթացի ուսանողուհի Անին, դա մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը իրեն զգում է հպարտ և հայրենասեր։

Ջդրդուզ

Այն գտնվում է Արցախի պատմական քաղաք Շուշիում
Ջդրդուզի մասին շատ բան հայտնի չէ և ես փորձեցի որոշ տեղեկություններ հավաքել այն մարդկանցից,որոնք եղել են այնտեղ։
Թումոյի ուսանող Գևորգ Ավանեսյանի․<<Սխալ է անվանել տեսարժան վայր, այն պետք է դասել աշխարհի 7 հրաշալիքների շարքին։Դա մի վայր է,որտեղ անհնար է չայցելել և չհիանալ այդ հրաշք տեսարանով>>։

Հոնոտի կիրճ

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով)
Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով՝ մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի նման: Այս տպավորիչ բնական հուշարձանը՝ հովանոցաձև քարայրով Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝մի գողտրիկ վայրում, որտեղ կա նաև բնական լողավազան: Այս փոքրիկ հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի դարավոր կանգուն հսկա ժայռերը, և շրջական գրեթե անիրական գեղեցկություն է ստանում:

Տնջրի

Ստեփանակերտից 37կմ հյուսիս, հյուսիս-հարավ մայրուղուց ոչ հեռու Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում հսկայական Սոսին: Հսկան 2035 Տարեկան է։ Ենթադրաբար Տնջրին (Platanus orientalis լատ.) աշխարհի ամենամեծ ծառն է:
Նրա չափսերի և տարիքի պատճառով նրան հոգևոր նշանակությաուն են տալիս: կա մի հավատմունք որի համաձայն ծառը հրկիզողը կմահանա 7 օրվա ընդացքում:
Համենայնդեպս այն պահպանվել և մնացել է կարևոր սրբավայր ու այցեվայր բոլոր նրանց համար ովքեր գնում են տեսնելու վկայի, հայկական պատմության կենդանի խորհրդանիշի:

Տնջրիի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակույթային հուշարձաններ, որոնցից մատնանշական է վաղ միջնադարյան տաճարը, հին հանգստարանի փլատակները բազմաթիվ ու հիանալի խաչքարերով:

Ինչպես ասում է ընկերուհիս՝ Ռուզաննա Մինասյանը, դա մի վայր է որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ և զգալ հրաշալի բնության շունչը։
Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը:

Տաք Ջուր

Հանքավանի, որպես հանգստավայրի, այցեքարտերն են լեռնային առողջարար կլիման ու «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից:Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

Ես փորձեցի որոշ տեղեկություններ ստանալ երեխաներից, որոնք անձամբ եղել են այնտեղ և իմացա,որ այն իրոք շատ օգտակար է առողջությանը։ Բացի դրանից այնտեղ տիրում է հանգիստ և ջերմ մթնոլորտ,որը պետք է զգա յուրաքանչյուր ղարաբաղցի և ոչ միայն։

Հեղինակ՝ Աննա Ավանեսյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.