Ռախմանինով՝ «Հեռանալով Ռուսաստանից ես կորցրեցի ստեղծագործելու ցանկությունս»

Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, ում Ռախմանին էին կոչում։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան, գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր։ Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում։

1882 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորյաների փոքրահասակների բաժիններում։ Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը։ Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։

1897թ-ին, Պետերբուրգում կայացավ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Սակայն քննադատները և հանդիսատեսը չնկատեցին հանդիսատեսի նորարարական մտքերը և փշերով ընդունեցին նրան: Սերգեյ Վասիլյեվիչին լավ ճանաչողների վկայությամբ նա ցավագին նյարդային և շատ զգայուն մարդ էր, որի պատճառով էլ սիմֆոնիայի ձախողումից հետո նա սկսեց տառապել դեպրեսսիայով:

Նա շուրջ երեք տարի ոչինչ չգրեց: Այդ ընթացքում, մերթ ընդ մերթ ելույթ էր ունենում դիրիժորի և դաշնակահարի դերում: 1899թ-ին նա մեկնեց հյուրախաղերով Անգլիա: Նույն տարվա աշնանը ամուսնացավ նրա պատանեական ժամանակի սերը՝ Վերա Սկալոնը:

Դեպրեսսիան նրան բաց չէր թողնում և նա ստիպված եղավ դիմել իր ժամանակների հայտնի հիպնոթերապևտ Ն.Ս.Դալին, ով հանդիսանում էր Ռախմանինովի արվեստի ջերմ սիրահարը: Դալը ներշնչում էր նրան՝. «դուք ջահել եք և պետք է աշխատեք » օգտագործելով այնպիսի մեթոդներ, որոնց ժամանակակից հոգեթերապիայում անվանում ենք կառուցողական վիզուալիզացիայի մեթոդ: Նա ստիպում էր կոմպոզիտորին անընդհատ պատկերացնել և մտածել այն մասին, որ նրա ստեղծագործությունը կունենա մեծ հաջողություն: Հենց այդ էտապում էլ ստեղծվեց Ռախմանինովի հանրահայտ «Երկրորդ դաշնամուրային կոնցերտը », որի երկրորդ և երրորդ մասը նա նվիրեց Դալին: Կոնցերտի վերջի մասը դառավ ուրախության և կյանքի նկատմամբ սիրո ապոֆեոզ: Համերգը վերջացված էր և առաջին անգամ ամբողջությամբ կատարվեց 1901 թ-ին:

Հաջորդ 16 տարիները Ռախմանինովի համար ամենաերջանիկ և արդյունավետ տարիներն էին, որոնք ընդհատվեցին 1917թ-ի հեղափոխությամբ: Նա ստիպված եղավ լքել Ռուսաստանը: 1918թ-ին մի քանի ամիս անցկացնելով Սկանդինավիայում, աշնանը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև կյանքի վերջը: Էմիգրացիայի տարիներին նա նույնպես վերապրեց դեպրեսսիա, որը սակայն իր ծանրությամբ ավելի թեթև էր, սակայն ավելի երկարատև, քան պատանեական տարիներինը: Այդ ընթացքում նա ստեղծեց վեց ստեղծագործություն, որոնց թվում «Երրորդ սիմֆոնիան » և «Պագանինիի թեմայով Ռապսոդիան »:

Նա գրում էր՝. «Հեռանալով Ռուսաստանից ես կորցրեցի ստեղծագործելու ցանկությունս: Կորցնելով հայրենիքս ես կորցրեցի ինձ: Քոչվորի համար, ով զրկվել է իր երաժշտական արմատներից, սովորույթներից և հայրենի հողից, չի մնում ոչ մի ուրիշ սփոփանք քան ոչ տագնապալի հիշողությունների չփլուզվող լռությունը »:

Show your support

Clapping shows how much you appreciated Anna Avanyan’s story.