Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 4: Քանի՞ վերելակ է փոխվել Երևանում

AntiFake.am
Nov 8 · 2 min read

Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոսոտումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ: Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք հանրաքվեի ինստիտուտի ներդրմանը, տրանսպորտի և մետրոյի խնդիրներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք Հայկ Մարությանի մեկ այլ նախընտրական խոստման:

Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև խոսել է վերելակների մասին: Նա ասում էր, որ քաղաքապետարանը պետք է զբաղվի վերելակներով, պետք է վերանորոգի դրանք և հարկ եղած դեպքում նաև՝ փոխի:

Հայկ Մարությանի նախընտրական այս խոստմանը մենք անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, և ներկայացրել, որ վերելակների բարեկարգման համար վճարելու են քաղաքացիները: Հատկանշական է, որ Մարությանն այդ մասին ոչինչ չէր ասել իր քարոզարշավի ընթացքում:Իսկ նոր վերելակների գումարը Երևանցիները մարելու են 25 տարվա ընթացքում: Ուստի՝ Մարությանն իր խոստումն իրականացնելու պարագայում դա անելու է «քաղաքացիների հաշվին»:



Եվ թեև Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասում էր, որ մինչև 2019թ. տարեվերջ, համայքնային բյուջեի հաշվին պիլոտային ծրագրով փոխարիվելու են 20 վերելակներ, Երևանում մինչ օրս որևէ վերելակ փոխարինված չէ, և հարց է առաջանում, թե տարեվերջին մնացած 2 ամիսների ընթացքում ժամանակային առումով քանի՞ վերելակ հնարավոր կլինի փոխել:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս պահը որևէ վերելակ փոխարինված չէ, ապա պետք է փաստել, որ այս խոստումը ևս չի կատարվել:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

https://antifake.am/am/news/644

AntiFake.am

Written by

AntiFake.am as an independent and impartial mass media, which objective is to inspect the facts and provide information on important issues.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade