Երազանքից՝ նպատակ․ Պատմում է Լուսինե Պապոյանը

Լուսինեն Գյումրիից է, ապագա թարգմանչուհի և գործավորուհի։ Ներկայումս սովորում է, սակայն մասնագիտության ընտրության հարցում նշում է. «Կարելի է ասել մասնագիտության ընտրության հարցում մեծապես օգնել է քույրս։ Այդ առաջարկությունը սկզբում ընդունեցի զարմանքով, այնուհետև դատեցի սառը գլխով, և հասկացակա, որ կարող եմ և ինձ այն համապատասխանում է»։

Շարունակելով զրույցը խոսեցինք ընկերներից.«Ուզում եմ վստահ ասել, որ ինձ համար կյանքում ամենակարևորը ընկերներս են…Նրանք շատ են)) և բոլորն էլ հրաշալի ու առանձնահատուկ անձնավորություններ են, որի համար Աստծուց անչափ շնորհակալ եմ:Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց իմ ընկերների. նրանք կողքիս են իմ կյանքի յուրաքանչյուր պահին՝ և՛ տխրության, և՛ ուրախության:

Նրանք իմ Հարստությունն են:

Շնորհակալ եմ, որ կան նրանք, և բոլորին շա՜տ-շա՜տ եմ սիրում »:

Փոքրիկ Լուսինեն

Երբ խոսեցինք խենթություններից, Լուսինեն պատմեց և՛ մանկությունից, և՛ վերջին խենթություններից․«Ամենախենթ արարքներից մեկը իմ 2 ընկերուհիների հետ է եղել, երբ մենք կտրեցինք մեր մազերից ինչ-որ հատված, գեղեցիկ փաթեթավորեցինք, գրեցինք մեր անունները, նշեցինք ամիս ամսաթիվը և պահեցինք, որը կա մինչև այսօր։

Ամենախենթ արարքներից մեկը

Իսկ մանկությունից կարող եմ նշել, որ մանուկ հասակում ականջօղը մտցրել եմ ականջիս մեջ և նույնիսկ հրել եմ, իսկ հետո լացելով ծնողներիցս օգնություն եմ խնդրել գիշերվա 1-ին կամ 2-ին»,-ասաց նա ժպտալով:

Լուսինեն նշում է, որ նա առանձնակի սեր է տածում կենդանիների նկատմամբ՝ հատկապես շների և կատուների. «Կատուներին սիրում եմ իրենց մեղմ, քնքուշ բնավորության համար կարծես լինեն նուրբ աղջիկներ, իսկ շներն ինձ համար սիրելի են իրենց հավատարմությամբ և նմանեցնում եմ խիզախ տղաներին»,-ասաց նա, ավելացնելով,-Ունեցել եմ և՛ կատու և՛ շուն, երբ դեռևս չէինք տեղափողվել մեր նոր բնակարան, բայց ցավոք, պայմաններ չլինելու պատճառով նրանց թողեցինք մեր հին տանը։ Բայց ներկայումս ունեմ փիսիկ, որի անունը Սայմոն է»:

Իսկ թե ինչո՞ւ Սայմոն, նա պատասխանեց.«Ես եմ ընտրել այդ անունը։ Եթե անկեղծ հեռուստացույցով դիտում էի մի հաղորդում, որտեղ մի տղա և աղջիկ զբաղվում էին օձ բռնելով։ Տղայի անունը Սայմոն էր ու ինձ շատ տպավորեց այդ անունը և որոշեցի անվանել իմ փիսիկին Սայմոն»:

Պատմելու ընթացքում Լուսինեն հիշեց մի զվարճալի դեպք կապված իր հին կատվի հետ.«Ամռանը պատահեց մի զվարճալի դեպք։ Ես գնել էի պաղպաղակ և այն բաց վիճակում թողել էի սեղանին, և մի քանի րոպեով դուրս էի եկել սենյակից և երբ վերադարձա, տեսա ափսեն դատարկ, իսկ կատվի բեղերն ամբողջությամբ պաղպաղակ էր․․․»:

Այնուհետև անցում կատարելով երազանքներին, հերոսը նշեց. «Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես սիրում եմ երազել, և ունեմ բազում երազանքներ և նպատակներ…

Երբեմն գալիս է այնպիսի պահեր, որ հասկանում եմ, որ նպատակասլաց մարդ եմ, և դա ինձ երջանկություն է պատճառում: Եվ իրոք, երբ ես որևէ բան իսկապես շատ եմ ցանկանում, ես միանշանակ հասնում եմ դրան, եթե իհարկե դրա իրականացումը կախված է ինձնից: )) Իսկ եթե ինչ-որ բանի մասին եմ երազում, չեմ շտապում, այլ սպասում եմ, որ այն իր ժամանակին իրականանա։ Ինձ համար երազանքից նպատակ մեկ քայլ է»։

Եվ վերցնելով իբրև կարգախոս, նշեց. «Եթե կա նպատակ՝ կա հաղթանակ»:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.