Դպրոցը որպես ազգային փրկություն

Երգիր Կարեն ձենիդ մատաղ, 
Թող դղրդա Արցախն իմ,
Երգիր վիշտը մայր Արցախիս 
Թող կանչ դառնա ժողովրդիս։
Երգիր Կարեն, երգիր հպարտ,
Դու Արցախյան հողում անպարտ, 
Գովքը երգիր ժողովրդիս,
Դու աշխարհի չորս կողմերում։
Գեղամ Աղաջանյան
Խաչենի դպրոցի տնօրեն
30․03․1993թ
Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական, մասնագիտացված, հանրակրթական դպրոց։

Ես Արման Սարգսյանն եմ: Սովորում եմ Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական, մասնագիտացված դպրոցում: Ես այս նյութը գրում եմ իմ դպրոցի մասին, որպեսզի բոլորը ծանոթանան իմ դպրոցի հետաքրքիր պատմությանը։

Իմ դպրոցը շատ առանձնահատկություններ ունի, բայց ամենակարևորն այն է, որ այս դպրոցը կառուցվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ սփյուռքահայ միության կողմից:

Համերգների և ցուցահանդեսների հայտարարություններ, և իր նկարները։

Սփյուռքահայ Կարեն Ղարիբյանը, լսելով մայիսյան լավ լուրերը, որ ազատագրվել է բերդաքաղաք Շուշին՝ շատ ուրախացավ: Գրեթե ամեն օր մի լավ լուր էր ստանում այն մասին, որ ազատագրվել է այս ու այն գյուղերը, և դրանից հետո, ուրախացած՝ նա 1992 թվականին եկավ Արցախ:

Արցախի կրթական վատ վիճակը տեսնելուց հետո, նա որոշեց մի դպրոց կառուցել Արցախի երեխաների համար: Նա հանդիպել է նաև Մոնթե Մելքոնյանի հետ, և իր նախաձեռնածը պատմել է նրան։

1-ցուցահանդեսի հայտարարություն։ 2- համերգների տոմսեր։ 3-լրագրողների այց չկառուցված դպրոց։

Մոնթեն խոստանում էր օգնել նրան պատերազմն ավարտվելուց հետո, բայց ցավոք սրտի նա՝ մահացավ պատերազմի ժամանակ: Պատերազմի տարիներին շատ հերոսներ մահացան, նրանցից մեկը Մհերն էր, որի թաղմանը մասնակցեց նաև Կ. Ղարիբյանը, որտեղ նա բոլորի մոտ խոստացավ այդ նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Նա Շուշիում փնտրում էր շենք, որը պիտի դառնար դպրոց։ Նա ընտրեց մի քանդված շինություն, որը նախկինում գյուղատնտեսական քոլեջ էր:

Նա մեկնում է Ամերիկա: Այնտեղ նա բացեց ՙՙՇուշի երաժշտանոց՚՚ միություն, որպեսզի կարողանա գումար հաթայթել հանուն դպրոցի շինության: Ի դեպ Կ. Ղարիբյանը դասական վոկալիստ և օպերային երգիչ է։

Ամերիկայի ու Կանադայի տարբեր քաղաքներում հազարավոր համերգներ է տվել հանուն գումարի։ Այդ համերգների տոմսերի արժեքը կազմում էր 10-ից 25 ԱՄՆ դոլար։ Բացի տոմսեր գնելուց՝ շատերը գումար էին ներդրում:

Կ․ Ղարիբյանը նկարել է ինքն իրեն, 1982 թվական։

Նա ցուցահանդեսներ է կազմակերպել իր և իր ընկերների նկարները վաճառելու համար՝ հանուն դպրոցի կառուցման: Նաև այնտեղ նա հովանավորներ է գտել ամեն մի դասարանը կառուցելու համար:

Նա տարբեր տեղերից գումար հայթայթելուց հետո վերադառցավ Արցախ, այստեղ նա սկսում է շինարարական աշխատանքները: Նա գնում է տարբեր տեղեր երկաթներ, խողովակներ գնելու, նա անգամ գնում է Աղդամ՝ այդ խողովակներից բերելու: Այստեղ նա դահլիճի աթոռները սարքելու համար, քանդված շենքերից երկաթներ էր հավքում:

Դեռ չկառուցված դպրոց, նախկին գյուղատնտեսական քոլեջ։

Այդ ժամանակներին օրենք կար, որ չի կարելի անգամ գետնին ընկած որևէ մի իր վերցնել: Կ. Ղարիբյանը իր ընկերոջ հետ այդ երկաթները հավաքելիս, մի ոստիկան մոտենում է նրանց, և հարցնում, թե ինչ են անում։ Կ. Ղարիբյանը միացնում տեսախցիկը և տալիս է իր ընկերոջը։ Ոստիկանը նրան հարցնում է, թե ինչ է նկարում, իսկ նա պատասխանում է, որ այդ տեսահոլովակը ցույց է տալու իր հովանավորներին, ասելով, որ այստեղ դպրոց սարքելու համար չեն թողնում գետնից երկաթներ հավաքել:

Այդ ամենից հետո այդ ոստիկանը լուռ ու մունջ հեռանում է, և Կ. Ղարիբյանին թույլտվություն են տալիս այդ շենքը կառուցելու։ Դահլիճի ամեն մի աթոռի համար հովանավոր է գտել (ամեն մի աթոռը 50 ԱՄՆ դոլար:

Նա տարբեր տեղերից բանվորներ է հրավիրել, բայց նրանցից մեկն առանձնահատուկ կերպով աշխատել է դպրոցի եռահարկ աստիճանները կառուցելու վրա։ երբ Կ. Ղարիբյանը, և բանվորները միասին հաց էին ուտում, այդ աստիճաններ կառուցողը հարցրեց նրան, թե ինչու է կառուցում այդ դպրոցը, և նա պատմեց իր մտածածը:

Դպրոցը կիսակառուցված։

Երբ այդ մարդը պիտի գնար, Կ. Ղարիբյանը հարցրեց նրան, թե ինչքան պիտի վճարի, այդ մարդը ջղայն ձայնով պատասխանեց՝ “Դուք կարող եք մեծ լավություն անել հայրենիքի համար, իսկ ես ոչ”, ասել է նա և այդպես էլ ոչ մի կոպեկ էլ չի վերցրել :

Բայց Կ. Ղարիբյանը նրան զոռով գոնե բենզինի գումար է տվել, որպեսզի կարողանա գնա: Կ. Ղարիբյանը չէր մոռացել այս լավությունը, և հետո Ամերիկայից վերադառնալուց հետո մի մեծ պայուսակ նվերներ էր բերել իր ընտանիքի համար, և այդ նվերները տարավ, որ հանձնի այդ մարդուն նա տանը չէր, և նվերները տվեց իր կնոջը, և ասաց, որ իր ամուսնուն ասի, որ այդ ամենը Կարենն է բերել:

1996 թվականին նա ավարտում է դպրոցի մի մասի շինարարությունը, և մեկնում Ամերիկա: Այնտեղ նա իր միության բոլոր անդամներին տեղյակ է պահում, որ դպրոցի կեսը կառուցված է, և ուզում է դպրոցը բացել:

Բայց նրանք խորհուրդ չտվեցին բացել, ասելով, որ դեռ շուտ է, բայց Կ. Ղարիբյանն ասաց, նրանք Արցախում չեն եղել և չեն տեսել Արցախի վիճակը, որ Շուշիում շատ երեխաներ կրթության կարիգ ունեն:

Մինչ վերադառնալը նա այնտեղ հոգում էր նաև երեժշտական գործիքների համար։ Նույնիսկ մի գործիքի համար կիլոմետրեր է գնացել, և այդպես հավաքել է շատ երաժշտական գործիքներ:

1999թվականի սեպտեմբերի 1-ին բացում է դպրոցը: Դպրոցում գործում էր միայն առաջին, և երկրորդ դասարանները: Բայց դժվար էր մանկավարժ գտնելը: Կ. Ղարիբյանը մանկավրժներին ավելի շատ գումար էր տալիս, քան այն մանկավարժները որ ստանում էին պետությունից, որպեսզի գան ու դասավանդեն երեխաներին: և այդպս կամաց-կամաց դասարանները ավելանում էին:

Քանի որ Շուշիում մասնագետներ ի մեծ պակաս կար, երաժշտական և հանրակրթական բաժնի մասնագետներին պետք է բերվեր Ստեփանակերտից, և քանի որ այդ ժամանակ տրանսպորտները քիչ էին աշխատում Կ. Ղարիբյանը Նիվա մակնիշի ավտոմեքենա է գնում, ուսուցիչներին Ստեփանակերտից բերելու համար: Բայց հետագայում նա գնեց ավտոբուս՝ դպրոցի անվամբ:

Քանի որ այդ տարիներին ծնողները չէին կարողանում լավ ապրուստ վաստակել, և չէին կարողանում լավ պահել իրենց երեխաներին, ու նաև երեխաները չգնային տուն հաց ուտելու ու նոր գան երաժշտական դասերի, Կ. Ղարիբյանը դպրոցում ճաշարան է բացում, այնտեղ երեխաներին և նախաճաշ տալու, և ճաշ տալու համար:

մարզադաշտի բացումը:

Ինչպես նշել էի, դեռ դպրոցի մի մասն էր կառուցված, իսկ մնացած մասը կամաց-կամաց կառուցվում էր:

Մեր դպրոցն ուներ նաև երկու շենք, որը պետությոինը վերցրել է, և համալսարան է կառուցել։ Ի դեպ այդ երկու շենքը շատ մեծ էին, և այդ պատճառով Կ. Ղարիբյանը չէր կարողացել դեռ սարքել, բայց պետությունը խոստացել է, որ համալսրանի հանրակացարանի մի մասը մեզ կտրամադրի, եթե ուրիշ տեղերից աշակերտներ ունենանք։

Դա Կ. Ղարիբյանի երազանքներից մեկն է, որ երեխաները տարբեր քաղաքներից գան ու սովորեն իր դպրոցում: Ի դեպ, այս վերջին տարիներին մեր դպրոցի այն սաները, ովքեր լավ են սովորում, թե հանրակրթական, թե երաժշտական բաժնից, թոշակ են ստանում՝ 20000–50000 դրամ:

մարզադաշտի բացումը:

Այս տարիների ընթացքում դպրոցը ձեռք է բերել շատ հովանավորներ, ովքեր նաև երեխաներին են հովանավորում, գլխավոր հովանավորներից են Յալկեզեան միությունը, Կանադայի հայերի միությունը, և այլն:

Այս դպրոցը Կ. Ղարիբյանի համար մեծ երազանք էր, նա ուզում էր իր դպրոցը լավ աշակերտներ կրթի, դաստիեարակի, և այդպես էլ լինում է: Մենք արդեն ունենք երկու շրջանավարտ, որոնք ասպիրանտ են, և աշխատում են մեր դպրոցում, մեկը դաշնամուրի ուսուցչուհի, իսկ մյուսը՝ քանոնի: Նաև հաջորդ տարի երկու շրջանավարտ նույնպես պիտի գան մեր դպրոց աշխատելու:

Դպրոցի երեխաները հազարավոր մրցանակներ, և մեդալն էր են շահել: Այս վերջին տարիներին, Կ. Ղարիբյանը դպրոցում բացել է մանկական օպերայի, և ոկալի դասարան, որը դասավանդում է ինքը: Ի դեպ Արցախի առաջին օպերան է, որ բացվել է:

Հարգելի պ.Կարեն՝ ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր ազգանվեր գործունեության, և նվիրումի համար: Ձեր ջանքերի շնորհիվ արցախցի փոքրիկը սերտում է հայ երգարվեստը, և փորձում այն զերծ պահել աղավաղումներից, և սերունդների ավանդել այն Կոմիտասյան պարզությամբ, և հնչեղությամբ:
Համերգների տոմսերը, և իր նկարները։

Թող այսպիսի ազգանվեր մարդիկ շատ լինեն մեր երկրում, որպեսզի մեր ազգի մշակույթը պահպանվի, և զարգանա: Կոչ եմ անում բոլոր հայերին, եկեք ձեր հայրենիք, ապրեք այստեղ, և հանուն ազգի զարգացման ու գոյատևման արեք ամեն ինչ։ Կարեն Ղարիբյանը հազարավոր գովասանքների է արժանի, ճիշտ է հիմա շատերը չեն գնահատում նրա արած աշխատանքը, բայց մենք կարող ենք այդ ամենը փոխել, ամեն մեկս մեր ձևերով, պիտի փրկենք մեր ազգը վատ մարդկանցից։

Ի դեպ ՝ մինչ այսօր ոչ մեկ չի գնահատել նրա աշխատանքը, մենք պետք է այդպիսի մարդկանց արած աշխատանքը գնահատենք, և լավն ու վատը տարբերենք։ Եթե դուք գնահատեք այդպիսի մարդկանց, ապա դուք նույնպես կդառնաք ազգանվեր աշխատանք կատարած։ Շնորհակալություն ընթերցելու համար։

Հեղինակ՝ Արման Սարգսյան

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.