Սերգեյ Թորիկյան. «Սե՞ր, այն քեզ տանում է դեպի մեկ այլ աշխարհ»

Սերգեյ Թորիկյան. դերասան, ռեժիսոր:

Սերգեյը, վարելով համեստ կյանք, թողեց նաեվ համեստ տղայի տպավորություն:

Ծնված լինելով Գյումրիում, նա անկեղծացավ, ասելով, որ միշտ ցանկացել է ապրել Երեվանում: Սովորելով եվ ավարտելով «Երեվանի կինոի եվ թատրոնի պետական ինստիտուտը», հիմա նա շատ զբաղված է, աշխատում է, եվ մտածում է արդեն ընտանիք կազմելու մասին: «Կներեք, բայց չեմ կարող պատասխանել այդ հարցին», ահա նրա պատասխանը այն հարցին, թե ով է նրա ընտրյալը:


Գործերի բերումով շատ հաճախակի չի լինում հարազատ քաղաքում: Կարոտը մեծ է: Սերգեյը նաև կարոտել է սիրելի մայրիկի ուտեստներին: Ապրելով մենակ, Սերգեյը առավել հաճախ ճաշում է ռեստորաններում: Հարցին, թե ինչ սնունդ է նախընտրում

Սերգեյը, պատասխանեց. «Երբ տանն եմ՝ մայրիկիս պատրաստած ցանկացած ուտեստ։ Իսկ դրսում հնարավորինս առողջարար սնունդ»:

Փորձեք կռահել, թե ինչ գլխավոր նախասիրություններ ունի հայտնի դերասանը: Կարծում եմ պարզ է: Այո, կինոն եվ թատրոնը: «Իմ ամենասիրելի զբաղմունքը թատրոնն է։ Ազատ ժամանակ գնում եմ թատրոն և դիտում ցանկացած ներկայացում։ Սիրում եմ ցանկացած ժանր։ Նախընտրելիներն են դրաման և կատակերգությունը։ Կատակերգությունը՝ առաջնային». Այսպես խոսեց նա իր գլխավոր նախասիրության մասին:

Հետաքրքիր անձնավորության հետ կարելի էր խոսել դեռ երկար: Սակայն…

1.000.000 դոլլար: «Կհիմնեի կինոստուդիա, քանի որ շատ եմ կապված թատրոնի և կինոի հետ»։ Ահա թե ինչ կաներ Սերգեյ Թորիկյանը 1.000.000 դոլլար ունենալու դեպքում:

Եզրափակելով Սերգեյի հետ հաճելի զրույցը, նրան տրվեց վերջին հարցը, հարց, թե ինչ կաներ նա, եթե իմանար, որ իրեն մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս, Սերգեյը առանց մտածելու պատասխանեց, որ կապրի այնպես, որ իր մասին հիշելուց, ժպտալով խոսեն:

«Իսկ եթե ծնվեի երկրորդ անգամ, կցանկանաի ծնվել նույն ընտանիքում, եվ լինել այն, ինչ կամ»: Ահա Սերգեյի վերջին խոսքը՝ գեղեցիկ ժպիտով:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.