Հայաստանին հարկավոր են կին դիվանագետներ, արդյո՞ք ժամանակն է վստահել կանանց քաղաքական դաշտում։

Հայաստանի Հանրապետությունը ունի մեծ քանակությամբ դիվանագետներ, բայց Անի Կարապետյանի ձգտումն է դառնալ ոչ թե ուղղակի դիվանագետ, այլ այն մարդը ով կշտկի Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը:

Յուրաքանչուր ոք ձգտում է տարբերվել մյուսներից, բայց Անի Կարապետյանը ասաց, որ եթե ինքը ցանկանար տարբերվել մյուսներից, չէր ձեռնարկի ինչ-որ քայլեր, կամ չէր ձգտի փոխել ինքն իրեն, որովհետև ժամանակի ընթացքում կնմանվեր ուղղակի նույն ձգտողներին…

«Պետք չէ փորձել տարբերվել, քանի որ Աստված մարդկանց ստեղծել է տարբեր․․․ և յուրաքանչյուրս առանձին անհատականություն է, մենք ծնվել ենք տարբեր, և եթե հավատարիմ մնանք ինքներս մեզ և մեր անձին, կմեռնենք տարբեր» ասում է Անի Կարապետյանը:

Նա այնքան լավ էր տրամադրված կյանքի նկատմամբ, որ ինձ հետաքրքրեց արդյոք նա կկարողանա դիմադրել կյանքի անարդարություններին, կամ արդյոք նա հանդիպել է ինչ որ հիասթափության: Պատասխանը հակիրճ էր, բայց շշմեցնող։

«Եղել է, դուրս եմ եկել հեշտությամբ, որովհետև սա կյանք է, հնարավոր է ամեն ինչ» և ավելացրեց, որ դրանք չեն կարող խոչընդոտել իրեն, ուստի ոչ մի այդպիսի դեպք չի կարողանում մտաբերել :

Խնդրեցի մի հետաքրքիր դեպք պատմել իր կյանքից, որը զվարճացրեց ինձ: 
«Դպրոցում հաջորդաբար հայոց լեզվի և գրականության դասաժամ էր, որը դասավանդում էր նույն ուսուցիչը, հայոց լեզվի դասաժամն ավարտելուց հետո, ուսուցիչս խնդրեց դասամիջոցի ընթացում դասամատյանը պահել պայուսակիս մեջ, մինչ իր վերադառնալը և տալ այն նրան գրականության ժամին։ Այդ տարիներին ես ու դասընկերուհիս հաճախում էինք պարի, և հենց այդ դասամիջոցին մեզ զանգահարեց մեր պարախմբի գեղարվեստական ղեկավարը և հայտնեց, որ հաղթող ենք ճանաչվել մրցույթում, որի հաջորդ փուլին մասնակցելու համար պետք է հնարավորինս շուտ ուղևորվենք քաղաքամայր Երևան։ Րոպեների ընթացքում տնօրենից թույլտվություն ստանալուց հետո, միացանք մեր խմբին և գնացինք Երևան։ Իսկ այդ ողջ ընթացում դասամատյանը պայուսակիս մեջ էր, և եթե ես դպրոցում չսովորեի գերազանց, ծնողներիս դատավարություն էր սպասվում»

Հետո պարզեցի որ իր մեջ գերակշռում է պատասխանատվության զգացումը և նա դասամատյանը Երևանից ուղարկել է Գյումրի հենց այդ նույն օրը:

Շատ հետաքրքիր է Անի Կարապետյանի մասնագիտական կողմնորոշում, պատրաստվում է դառնալ դիվանագետ՝ մասնավորապես թուրքագետ, և հայ դատը հասցնել վերջնական կարգավորման։ Այսինքն միջազգային դատարաններում բարձրացնելով ցեղասպանության իրավական հիմնախնդիրները, ստանալ վերջնական և իր հայրենիքի համար նպաստավոր պատասխան։ Այս էր Անի Կարապետյանի վերջին վճռական խոսքերը։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.