Էդգար Սահակյանի կյանքի կանոնները

Կնկարեի ֆիլմ իմ կյանքից թե ինչպես եմ ես մեծանում՝ ինքնաբացահայտման ճանապարհը: Բայց դերասանին չէի ստիպի խաղալ այնպես ինչպես ես, այլ այնպես ինչպես նա կզգա իմ ապրածով։

Չեմ ասի որ ծանր դեպրեսիվ կյանք եմ ապրել, բայց զգացել եմ այն ինչ չեն զգացել իմ հասակակի շատ մարդիկ։
Ես գիտեմ որ եթե այդ ամենը չլիներ ես չէի լինի այն ինչ հիմա կամ։

Սիրում եմ այն մարդկանց ովքեր գրում են, մտածում են,նկարում են։ Շատ տեղ եմ տալիս այպիսի մարդկանց։

Շատ եմ սիրում հիփ հոփ, փոփ.. շատ եմ սիրում դասական,բայց երբ-որ դասականը խառնում են նոր երաժշտության հետ և ստեղծում են նորը։

Շատ հաճախ մարդիկ նայում են ու ասում են թե ինչի ես գլխարկդ այդպես դնում. Ինչի ա մազերդ սենց։ Ես այդպես եմ ուզում, ինձ տենց ա դուր գալիս,դա ձեր գործը չի։ Մի սահմանափակեք դիմացինի ազատությունը։ Ապրեք դուք ձեր կյանքով։

Ուզում եմ զբաղվել այն գործով ինչը որ սիրում եմ։ Փող կհասցնեմ դեռ աշխատել մեծ տարիքում, իսկ հակառակ դեպքում երիտասարդություն չեմ ունենա։

Անկեղծ ասած Սիրուշոյի երկրպագուն եմ)) Արդեն 10 տարի է,նույնիսկ նրա նկարներով տետր ունեմ սարքած և նա 2 անգամ այդ տետրի էջերից մեկը համբուրել է և ես այդ տեղերը մինչև հիմա պահում եմ))

Դպրոցում տարբերվել եմ նրանով, որ շատ եմ խաղացել տարբեր ներկայացումներում։

Մի անգամ ֆիլմում կերպարի մեջ մտնելու համար ստիպված եմ եղել մազերս գունաթափել և ճղել ջինսս։ Ամբողջովին դարձել էի երևանցի շատ աչքի ընկնող տղա) և ստիպված եմ եղել ամբողջ նկարահանումների ընթացքում բոլորին բացատրել,որ ֆիլմի համար է։ Մի օր չդիմացա և ասեցի որ վերջ էլ չեմ նկարահանվելու, բայց ասացին որ դերասան եմ, այդպես չի լինի։ Նեղվում էի տեսքիցս և կեպի էի դնում,որ մազերս չերևաին։ Եվ նկարահանման օրը, երբ պետք է գյուղում նկարահանեինք, գյուղացիները մեքենայի տակ էին ուզում գցել)) լապատկաններով ընկել էին հետևիցս))))

Չեմ ափսոսում որ զառայել եմ բանակում,որովհետև ձեռք եմ բերել լիքը լավ մարդիկ, ընկերներ տարբեր տեղերից... ստեղ այդպիսի մարդկանց չէի կարող գտնել։

Սիրում եմ որ շփման մեջ հավասար են լինում, չեն նայում տարիքին։ Սակայն լինում են մարդիկ, որոնք կարող են տարիքով մեծ լինել,սակայն քեզ չհասկանալ։

Մարդկանց շատ եմ նվիրվում։ Ու հաճախ երբ փոխադարձ ոչինչ չեմ տեսնում, շատ եմ կոտրվում։ Բայց եղել է,որ տեսել եմ որ դիմացինս մեկ է չի գնահատում, բայց շարունակել եմ ամեն ինչ անել նրա համար։ Բայց մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես մարդ։

Շատ անկեղծ եմ լինում մարդկանց հետ, բայց վատն այն է որ նրանք նույն ձև չեն պատասխանում։

Միշտ պատկերացնում եմ որ ինձ նկարում են տեսախցիկով, թե ինչպես եմ ես ապրում։

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.