Սիրանուշ Թորոսյան․ աղջիկ, որը չի ամաչում հրաշքներին հավատալուց

Եթե հավատայինք ատամհատիկի ավանդույթին, ապա Սիրանուշ Թորոսյանը պետք է մատնահարդար դառնար, բայց իրականությունն այլ է․ 13-ամյա Սիրանուշը նկարչուհի է, և արդեն լուրջ հաջողությունների է հասել այդ ոլորտում։

Հիմնականում նկարում է մուլտֆիլմերի հերոսների։ Այժմ, օրինակ, փորձում է նկարել մարդկանց և ստեղծել տեսահոլովակ՝ «Սպիտակ ձին» պատմվածքի հիման վրա:

«Հիմա ուզում եմ դառնալ մուլտֆիլմեր ստեղծող, բայց դեռ շատ փոքր եմ կարող է հետագայում որոշումս փոխեմ», — ասում է Սիրանուշը։

Բացի նկարչությունից, այլ նախասիրություններ էլ ունի, օրինակ՝ համացանցի միջոցով շփվում է օտարերկրացիների հետ։ Դա օգնում է խորացնել գիտելիքները լեզուների ոլորտում։

Ինչ վերաբերում է երազանքներին, Սիրանուշը մեծ ցանկություն ունի ապագայում ստեղծել մի այնպիսի մուլտֆիլմ, որտեղ ամբողջությամբ կներկայացվի իր մտքի ամենավառ հերոսը:

«Ես ընդհանրապես չեմ ամաչում, որ այս տարիքում հավատում եմ հրաշքների, սիրում եմ նկարել իմ պատկերացումով, որը, ափսոս, իրականության վերածել չեմ կարող», — ասում է նա:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.