Հարություն Էքիզյան. Երազել, երազել մինչև վերջ

Arsen Yesayan
Sep 4, 2018 · 1 min read

Իմ զրուցակիցը Հարություն Էքիզյանն է: Հիմա 13 տարեկան է: Սովորելով համար 92 դպրոցում` նաև հաճախում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Մալաթիայի Հայորդաց Տուն:

Հարութն ուզում է շատ բան փոխել քաղաքում` «Շատ կուզեի, որ քաղաքում շատ լինեին ժամանակակից շինությունները,նաև շատանային այգիները: Կվերանորոգեի ծնողներիս սիրած այգին: Ի դեպ, բոլոր գործարանները կտեղափոխեի քաղաքից դուրս»:

Հարութն ասում է որ հայրենասեր է, երբևէ չի լքի հայրենիքը: «Իմ ապագան կապում եմ հայրենիքիս հետ», ասում է նա:


Նա կցանկանար ծրագրաորման գործում էլ ավելի հմտանար և աշխատել այդ մասնագիտությամբ: Ունի շատ հոբիներ, բայց ամենահետաքրքիր զբաղմունքը` Մալաթիայի Հայորդաց Տուն հաճախելն է: Նա նաև ուսումնասիրում է ավիոմոդելաորումը:

Սպորտաձևերից նախընտրում է ֆուտբոլը և բասկետբոլը: Նրա կարծիքով ամենալավ ֆուտբոլային ակումբն է`«Barcelona»-ն իսկ բասկետբոլայինը`«Lakers»-ը:

Սիրում է «Գերբնական» ֆիլմը:Հարութը փոփ է լսում: Հայկական էստրադայում սիրելի երգիչներն են`Արամ MP3-ն ու Իվետա Մուկուչյանը, իսկ արտասահմանյան` Էդ Շերենն ու Ջասթին Թիմբրլեյքը:

Շատ է սիրում շներին` հատկապես հասկիներին և դալմատիններին:

Նա, ինչպես գրեթե բոլոր 13 ամյա երիտասարդները, ցանկանում է ճանապարհորդել ու լիներ շատ երկրներում: Հնարավորության դեպքում առաջին հերթին Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ-ը, Իսպանիա և Բելգիա կմեկներ:

Նրա հետ խոսեու ժամանակ իմացա, որ շատ հետաքրքրված է համակարգչային խաղերով`հիմնականում սիրելով էքշն և սիմուլեյշն Ժանրը: Նախընտրում է խաղալ միայն օնլայն խաղեր` անտեսելով միայնակ խաղալու համակարգը:

Հարութը սիրում է, հիմնականում, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունները կարդալ: Ամենից շատ սիրում է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի Առում»-ը, Վահան Տերյանի «Տխրություն»-ը, Պետրոս Դուրյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները:

Կուզեր դառնար ծրագրաորող: Ամենամեծ երզանքն այն է, որ հանդիպի իր սիրած դերասանին

Կյանքի կարգախոսն է «Երբեք մի ասա երբեք»