Հարցազրույց Դիանա Թարվերդյանի հետ

Հարց տվող՝ Արթուր Արշակյան:

Ես շատ եմ սիրում պարել, երգ լսել, ֆիլմ դիտել:

Ավարտել եմ ԲՈՒՀ-ը, ստացել եմ պարի զանազան մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր:

Իմ ամենասիրելի վայրը երկրագնդի վրա իմ տունն է:

Մարդկանց մեջ դուր է գալիս անկեղծությունը, փոխադարձ վստահությունը: Դուր չի գալիս ստախոսությունն ու կեղծավորությունը:

Փոքր ժամանակ մի անգամ ես կորել էի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակում:

Եղել եմ Մոսկվայում: Շատ է տպավորվել Մոսկվայի մետրոն, նաև մարդկանց բազմությունը և աժոտաժը:

Շատ եմ կարդում դետեկտիվ գրքեր:

Իմ երազանքը հանրահայտ պարուհի դառնալն է:

Իմ ծննդյան օրը տարվա մեջ ամենասիրելի օրն է։

Սիրում եմ մարդաշատ տեղեր, խնջույքներ: Այնտեղ շատ հետաքրքիր և ուրախ է, կարող ես նոր ընկերներ ձեռք բերել:

Մտերիմ մարդկանց աջակցությունը, աշխատանքը:

Ապագայում ինձ պատկերացնում եմ կայացած ընտանիքի անդամ, լավ մարդկանցով շրջապատված: