Պատանի չեմպիոնը

Արմեն Մանուկյանը բռնցքամարտիկ է, ով Հայաստանի բռնցքամարտի վերջին առաջնությում դարձել է չեմպիոն: Խոսելով բռնցքամարտից՝ նա նշեց․

«16 տարեկան եմ, բռնցքամարտով եմ զբաղվում արդեն 8 տարի, ինձ համար այն այլևս սպորտաձև չէ, այն դարձել է կյանքիս մի մասը»:

Արմենի հետ հիմնականում խոսում էի բռնցքամարտից։ Խոսելով ՀՀ բռնցքամարտի վերջին առաջնությունից, Արմենն ասաց՝

«Երկրորդ անգամ էի մասնակցում Հայաստանի առաջնությանը, առաջին անգամ դարձել էի փոխչեմպիոն, երկրորդ անգամ արդեն ինքս ինձ խոստացել էի, որ չեմպիոն եմ դառնալու և այդպես էլ եղավ»:

Նա պատմեց, թե ինչպես են ծնողները դիմավորել նրան, երբ արդեն չեմպիոն էր դարձել՝

«Երբ մտա տուն, արդեն հարազատներս սպասում էին, մեր բարեկամները ևս մեր տանն էին բոլորը չորս կողմից շնորհավորում էին, այդ պահին իրոք հպարտ էի»: Սակայն նա նաև պատմեց իր հիասթափության մասին․

«Դեկտեմբերին Գյումրիում մրցաշարի էի։ Հաղթեցի բոլոր մրցակիցներիս մեծ առավելությամբ, սակայն եզրափակչում պարտվեցի մրցավարների պատճառով, ովքեր նախապատվություն էին տալիս հակառակորդիս»:

Արմենը սովորում է Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում, այստեղ ընդգրկվել է 2016 թվականի 10 լավագույն մարզիկների կազմում, այլ նշանավոր մարզիկների հետ:

«Երբ եղբայրս ասաց, որ ընդգրկվել եմ լավագույն տասը մարզիկներ կազմում, կարծեցի թե կատակում է, սակայն երբ դպրոցի տնօրենը զանգահարեց ծնողներիս և պատմեց, այդ ժամանակ հավատացի, անչափ ուրախ էի ու հպարտ, որ իմ անունը հնչելու էր այնպիսի անվանի մարզիկների կողքին, ում միայն հեռուստացույցով էի տեսել», — անկեղծանում է Արմենը։

Նա նաև խոսեց ապագայի պլանների մասին նշելով՝

«Ցանկանում եմ դառնալ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, դա ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս երազանքն է, հայրս միշտ ուշադիր է և հավատում է ուժերիս, ես ցանկանում եմ արդարացնել նրա հույսերը»:

Արմենի հետ զրույցս ավարտվեց հանկարծակի այն պահին երբ նա նայեց ժամացույցին և հասկացավ, որ արդեն պարապունքի ժամն է:

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.