Մայրական աղոթքը փրկեց որդու կյանքը

Մեկ ձեռքը լվանում է ձեռք, երկու ձեռքը լվանում է երես։ Մարդու ձեռքերը կարելի է համարել երկու մտերիմ ընկեր։ Ընկերներ ովքեր զգում են միմյանց, օգնում դժվարության պահին։ Տիկին Արմենուհին իր երկու տղաներին՝ Արարատին ու Սիմոնին համարում էր իր ձեռքերը ։

1992 թիվ, հունվար, տիկին Արմենուհին նստած էր պատուհանի մոտ։ Նա հետևում էր ճանապարհի անցուդարձին ու աղոթում․ <<Տեր իմ Աստված պահպանիր տղաներիս և ամուսնուս, թող վոր նրանք ողջ ու առողջ վերադառնան կռվից , թե ինչ որ բան պիտի պատահի նրանց, թող ինձ պատահի>> և հենց այդ պահին ներս մտավ համգյուղացիներից մեկը։ Նա ասաց․Արոն․․․․ ու լռեց։ Տիկին Արմենուհին քարացավ տեղում, հետո պարզվեց որ նա ձախ ձեռքից պարարիչ է ստացել։

Արոն, ով ցավոք սրտի զոհվել էր համագյուղացիներից էր, իսկ տիկին Արմենուհու տղան ողջ էր, ճիշտ է նա վիրավորվել էր սրտի կողքից, բայց Աստված պահպանեց նրա կյանքը։